RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ինչպե՞ս գտնել Ձե՛ր տղամարդուն (մաս 6-րդ)  299

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ինչպե՞ս գտնել Ձե՛ր տղամարդուն (մաս 6-րդ)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Կարդացեք նաև հրապարակման 1-ին2-րդ3-րդ4-րդ5-րդ մասերը:
 
Ինչպե՞ս գտնել Ձե՛ր տղամարդուն
 
 
Հրաշագեղ ասպետի հատուկ նշանները
 
Լուրջ աշխատանք է սպասվում մեզ: Վերցրե’ք թուղթ ու գրիչ, որպեսզի գրի առնեք ձեր մտորումների արդյունքը, և շատ շուտով կիմանաք ձեր ապագա ամուսնու մասին ամեն ինչ:
Նախ պարզենք, թե ապագա ամուսինը ինչ է ներկայացնում իրենից: Եթե նույնիսկ երազում եք հոգիների միաձուլման մասին, զուգընկերոջ արտաքինը չի կարող նշանակություն չունենալ: Մտածե’ք, թե կարո՞ղ եք սիրել ձեզանից ավելի ցածրահասակ կամ գիրուկ տղամարդու, միգուցե ձեր ընտրյալը անպայման պետք է եվրոպական արտաքի՞ն ունենա: Որոշե’ք ձեր ապագա ամուսնու մոտավոր տարիքը, հասակը, կազմվածքը և այլն…
 
Պարզենք, թե ինչ է սոցիալական կարգավիճակը: Դուք ուզում եք ամուսնանալ ֆիրմայի տնօրենի՞ հետ, կամ համաձայն եք ամուսնանալու ուսուցչի՞ հետ: Ինչպիսի՞ն պետք է լինի ապագա ամուսնու եկամուտը: Եվ, վերջապես, ինչպիսի՞ անձնավորություն պետք է լինի ձեր ամուսինը. հոգևոր ո՞ր արժեքներն են ձեզ համար գնահատելի, ո՞ր գծերն եք անհրաժեշտ համարում:
 
Նայելով ձեր գրառումներին` կհասկանաք, որ ասպետի կերպարը ավելի իրական է դարձել: Եթե երազում եք բանկիրի մասին, որի հետ հանգստյան օրերը Փարիզում կանցկացնեք, որը միլիոններ կաշխատի և միևնույն ժամանակ ձեր նկատմամբ քնքուշ ու նրբանկատ կլինի, ապա մեծ հավանականություն կա, որ պառաված օրիորդ կդառնաք. հազվադեպ է լինում, որ բիզնեսի շնաձկները սպիտակ ու փափուկ լինեն: Պետք է ուղղումներ մտցնեք ձեր ցանկությունների մեջ:
 
Ընտանեկան համակարգի կոորդինատներում
 
Հաջորդ քայլը: Մտածե’ք, թե ինչ սպասելիքներ ունեք ձեր թեկնածուից: Ուզում եք, որ նա ձեր պաշտպանն ու հենարա՞նը լինի, թե՞ կարևորը նրա հետ հետաքրքիր լինելն է: Ուզում եք, որ նա շատ փո՞ղ վաստակի, թե՞ ուրախանա ձեր մասնագիտական հաջողություններով և հպարտանա ձեր բարձր աշխատավարձով:
 
Ո՞վ պետք է լինի միջոցների հիմնական հայթայթողը, ո՞վ պիտի լինի մաքրության և հարմարավետության համար պատասխանատուն, ու՞մ է պատկանելու վերջին խոսքի իրավունքը: Ինչպե՞ս պիտի բաժանվեն կենցաղային պարտականությունները, ո՞վ պետք է տնօրինի ընտանեկան բյուջեն:  Ինչպե՞ս պետք է ձևավորվի ընտանեկան բյուջեն. արդյոք ամուսինները իրենց աշխատավարձը ամբողջությամբ պետք է ներդնեն ընդհանուրի մե՞ջ, թե՞ կարող են այդ աշխատավարձից ինչ-որ մաս պահել անձնական ծախսերի համար: Մի’ մտածեք, թե սրանք մանրուքներ են, որոնք կարելի է հընթացս լուծել: Բոլորովին: Հիշե’ք, թե ինչ հաճախ է սիրո նավակը խորտակվում` խփվելով կենցաղային խութերին: 
 
 
Պակաս կարևոր չէ նաև ինտիմ կյանքի մասին պատկերացում կազմելը. ի՞նչ եք սպասում ամուսնուց, և ինքներդ ինչպես պետք է դրսևորվեք որպես կին: Մի’ վախեցեք հաճախակի խոստովանել ինքներդ ձեզ, թե ինչ եք ուզում. դրանից է կախված սեքսուալ ներդաշնակությունը` երջանիկ ամուսնության հիմքը:
Ինչքան էլ որ ընտանիքը արժեքավոր լինի մարդու համար, ամուսնուց կամ կնոջից բացի անպայման լինում են նաև այլ հետաքրքրություններ: Պատրա՞ստ եք նրա հետ ֆուտբոլ նայելու գնալ կամ ձկնորսության, երգել կիթառի նվագակցությամբ: Նրանից կպահանջե՞ք նույնպիսի մասնակցություն ձեր նախասիրություններին:  
Եվ, վերջապես, պետք չէ մոռանալ, որ ընտանիքում այլ անդամներ էլ կլինեն. ընտանեկան հարաբերությունների մեջ ներքաշված կլինեն ձեր երկուսի ծնողները: 
 
Ինչպե՞ս պետք է կառուցվեն հարաբերությունները այս ասպարեզում: Ի՞նչ կպահանջեք ձեր զուգընկերոջից, և դու՞ք ինչ եք պատրաստ տալու: Ինչպիսի՞ դեր կստանձնի ձեզնից յուրաքանչյուրը երեխայի ծնվելուց հետո:
Երբ այս և նման այլ հարցերի (իսկ դրանք անպայման կծնվեն) պատասխանները կունենաք, դժվար չի լինի պատկերացնել տղամարդուն և ձեզ` նրա կողքին: Հիշե’ք այդ կերպարը, «լուսանկարե’ք» նրան և ասացե’ք ձեր ենթագիտակցությանը. «Ահա’ Նա, ում հետ ուզում եմ ամուսնանալ»: Եթե դուք ամեն ինչ ճիշտ եք արել, ապա շատ շուտով ամուսնական մատանի կպատվիրեք:
 
 
7. Վ Ե Ց   Ո Ս Կ Ե  Օ Ր Ե Ն Ք
 
Մի քանի գործնական խորհուրդ, որպեսզի ձեր երազների ասպետի հետ հանդիպման հնարավորությունը մեծանա:
 
1.Սովորե’ք նկատելի դառնալ: Մի’ վախեցեք  «ես կին եմ, ես ազատ եմ» ազդանշանն ուղարկել: Կրկնե’ք սա մտքում, արտահայտե’ք այդ միտքը հայացքով, ձայնով, աչքերով: Պետք չէ փորձել հայելու առաջ, բայց եթե սովորեք Ձեր ազդանշանը բարձրաձայն արտասանել, այնպես, որ բառերը համոզիչ հնչեն հենց ձեզ համար, շատ ավելի լավ կլինի: Եվ մի’ մոռացեք, որ դուք ազատ եք ձեր ընտրությունը կատարելիս, այդ ազդանշանը չի պարտադրում լողալու հենց առաջին պատահած նավով, որը ձեր ափին է մոտեցել:
 
2. Խուսափե’ք «չեմ կարող առանց քեզ ապրել», «դու իմ միակ հույսն ես», «ես քոնն եմ հավիտյան» և այլ ազդանշաններից: Տղամարդիկ վախկոտ էակներ են և փախչում են զգացմունքների այդպիսի բոցավառ դրսևորումներից:
 
3.Սովորե’ք ասել և ստանալ հաճոյախոսություններ: Սովորե’ք հավատալ օրինակ այսպիսի հաճոյախոսության. «Այսօր դու հրաշալի տեսք ունես»:
 
4. Ձեզ ներքնապես և արտաքնապես պատրաստեք փեսացուի հետ հանդիպմանը: Կարգի’ բերեք ձեր բնակարանը, սանրվածքը, նորացրե’ք զգեստապահարանը: Զբաղվե’ք երաժշտությամբ, պարերով, լեզունե’ր սովորեք: Սովորե’ք ազատ և հումորով խոսել: Հիշե’ք, որ աշխարհը լի է արքայազններով, որոնք դեռ չեն ամուսնացել: Ապագա արքայադուստրերի նկատմամբ պահանջները շատ բարձր են, բայց անիրականանալի չեն: Ազատ ժամերին հետաքրքրվե’ք, թե ինչով է զբաղվում  արքայի կինը:
 
5. Սովորե’ք անկեղծ և բարյացակամորեն ժպտալ ծանոթներին և անծանոթներին: Անկեղծորեն ժպտալով` ոչ միայն բարձրացնում եք սեփական տրամադրությունը,  շրջապատի համար եք դառնում հմայիչ, այլև աստիճանաբար փոխում եք ձեր ներաշխարհը` այն դարձնելով ներդաշնակ: Չինացիներն ասում են, որ ժպիտը նստում է հոգու վրա:
 
6. Հրաժե’շտ տվեք  հին կապերին և կապվածություններին: Որպեսզի կարողանաք վերցնել արժեքավորը, ձեր ձեռքերը պետք է ազատ լինեն: Բա’ց թողեք այն, ինչ արդեն վաղուց բեռ է դարձել՝ անհույս սերը, անհեռանկար հարաբերությունները, տանջալի կապվածությունը: Բախտի  պարգևը ստանալու համար ձեր ձեռքերը պետք է ազատ լինեն:              
            
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս գտնել Ձե՛ր տղամարդուն (մաս 6-րդ)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 299 | - Վարկանիշ -: 0.0/0