RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ինչպե՞ս գտնել Ձե՛ր տղամարդուն (մաս 4-րդ)  327

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ինչպե՞ս գտնել Ձե՛ր տղամարդուն (մաս 4-րդ)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Կարդացեք նաև հրապարակման 1-ին2-րդ3-րդ,  5-րդ, 6-րդ մասերը:
 
Ինչպե՞ս գտնել Ձե՛ր տղամարդուն
 
 
4. ՈՒ Զ ՈՒ Մ   Ե Մ   Ա Մ ՈՒ Ս Ն Ա Ն Ա Լ
 
Հայտնի է, որ երկրի վրա յուրաքանչյուր արու ունի ամուսնանալու իր ժամանակը: Homo sapiens տեսակի արուները բացառություն չեն: Բայց եթե շնիկներն ու փիսիկները, ձկնիկներն ու թռչնակները այս հարցում ենթարկվում են բնազդի կանչին, ապա մարդկանց մոտ մի քիչ այլ է: Այսինքն, էքստազի մեջ, իհարկե,  լիովին տրվում ենք բնազդի կանչին, բայց ոչ մի բնազդ էլ տղամարդուն չի ստիպի ԶԱԳՍ գնալ:
 
Ամուսնական շրջանը տղամարդու մոտ սկսվում է ոչ թե սեռական, այլ  սոցիալական հասունացմանը զուգընթաց: Այսինքն, ուժեղ սեռի ներկայացուցիչների մեծ մասը ձգտում է ընտանիք կազմել այն ժամանակ, երբ ինչ որ բանի է հասել. կարիերայի սանդղակում որոշակի դիրքի է հասնելու ռեալ շանսեր ունի կամ արդեն հասել է, ունի տուն, մեքենա, ազատ դրամ, ընտանիքի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն: Դրանից հետո է միայն տղամարդը սկսում երազել ընտանիքի և երեխաների  մասին: Հենց այդ ժամանակ էլ պետք է սկսել գործել:
 
Եթե ժամանակ անցկացնելու համար որպես զուգընկերուհու տղամարդը գերադասում է կողքին տեսնել երիտասարդ թոփ-մոդելի, ապա լուրջ հարաբերությունների  համար նրան պետք է Կին` մեծատառով: Նա պետք է լինի խնամված, լավ ունկնդիր, կարողանա զրուցել ամեն թեմայի շուրջ, լինի վստահ, որ այս կյանքում ինքն արժանի է ամեն լավագույնին: 
 
Մեր մեծամասնությունը, սիրելի’ կանայք, անգիտակցաբար թույլ է տալիս միևնույն սխալը. չամուսնացած կինը ուժեղ սեռի յուրաքանչյուր ներկայացուցչի գնահատում է նախևառաջ որպես պոտենցյալ ամուսնու: Այդ իմպուլսը տղամարդը անսխալ ընկալում է, որից հետո փախուստիէ դիմում: Ինչու՞: Շատ պարզ պատճառով: Բնույթով և հնագույն բնազդով նա որսորդ է, հենց այդ պատճառով էլ չի ցանկանուն հայտնվել որսի դերում կամ ընկնել թակարդը: Լավագույն դեպքում դուք կշոյեք նրա փառասիրությունը, բայց նա անտարբեր կմնա հետապնդող կնոջ նկատմամբ, վատագույն դեպքում կատի ագրեսորին: Ասպետը մանավանդ հեռու կփախչի, եթե կնոջ հայացքում նկատի «Եթե այսօր էլ ինձ ոչ ոք ուշադրություն չդարձնի, ուրեմն կախվելու ժամանակն է» հուսահատ միտքը: 
 
Ինչպե՞ս ազատվել այս սխալ մտածելակերպից: Շատ հասարակ. ինքնավստահ եղիր ինքդ քո նկատմամբ:
Եթե գիտեք, որ հմայիչ եք, ոչ մի տղամարդ ձեզ մոտ սրտի մատնող թրթիռ չի առաջացնի: Վերջիվերջո, աշխարհում քիչ չեն արժանի թեկնածուները, հենց այդ պատճառով էլ ձեր ընտրությունը դեռ կատարված չէ:
Երևի չկա այնպիսի կին, որին դեռ մանկուց ներշնչած չլինեն, թե տղամարդկանց միայն մի բան է պետք: Մեզանից քանիսի կյանքն են աղավաղել այդ մտքերը, քանիսին են ստիպել սիրո գեղեցիկ միաձուլման մեջ միայն կեղտ ու ամոթ տեսնել:
 
Տղամարդը երբեք չի մոտենա նույնիսկ ամենագեղեցիկ կնոջը, եթե նա սեքսի մասին միտքն անգամ ամոթալի է համարում կամ դատապարտում է իրեն՝ սեքսուալ ցանկությունների համար:
 
 
Ուզու՞մ եք հետաքրքրել ձեր ընտրյալին, ստիպել, որ ձեզ վրա ուշադրություն դարձնի: Արձագանքե’ք նրա յուրաքանչյուր, նույնիսկ աննշան հպմանը: Չարժե իհարկե կրքոտ հայացքով պատասխանել բարեկամական ձեռքսեղմմանը, բայց նաև իմաստ չունի տղամարդու նման թափահարել նրա ձեռքը: Թող նա զգա ձեր հետաքրքրությունը և պատրաստակամությունը: 
 
Հարաբերությունների զարգանալուն զուգընթաց  ավելի հաճախ կարող եք հայացքով, ակնարկներով հասկացնել տղամարդուն, որ վստահ եք նրա տղամարդկային կարողությունների վրա: Տղամարդը դյութիչ կհամարի այն  կնոջը, որի կողքին իրեն Կազանովա  կզգա:
 
5. Ս Ի Ր ՈՒ Ն  Ա Ս Ա՝  «Ա Յ Ո’»
 
Տղամարդկային գաղտնիքների մասին իմանալը բավական չէ երջանիկ ընտանիք ստեղծելու համար: Պակաս կարևոր չէ ինքնաճանաչումը, հասկանալը, թե ինչն է ձեզ խանգարում, որ չեք ամուսնանում, և ինչ ակնկալիքներ ունեք ամուսնությունից:
 
Վատ ժառանգություն
 
Ամուսնական անհաջողությունների պատճառը գրավչության պակասը չէ և ոչ էլ չար բախտը: Հաճախ տարբեր բարդույթները, ներքին համոզմունքներ ու ներշնչանքներն են պատճառ դառնում չկայացած կյանքի համար: Եթե այդպիսի համոզմունքները իրոք խանգարում են գտնելու ձեր բախտը,  դրանցից ազատվելու ժամանակն է:
 
Ինչպե՞ս են այդ սխալ համոզմունքներն առաջանում: Հիմնականում դրանք  ժառանգություն ենք «ստանում» վաղ մանկության տարիներին` ծնողներից ու հարազատներից յուրացնելով  որոշակի օրենքներ, վարքի կանոններ: Օրինակ, եթե մթնոլորտն ընտանիքում սառն է, ընդունված է զսպել զգացմունքները, անհարմար է ի ցույց դնել և’ սերը, և’ զայրույթը, ապա այսպիսի ընտանքում մեծացած երեխային դժվար կլինի հաղթահարել «լավ դաստիարակությունը» և անընդհատ կզսպի զգացմունքները՝ վախենալով չափազանց զգացմունքային երևալ: 
 
Աղջիկն իր արտաքին սառնությամբ կվանի երիտասարդներին, մանավադ բռնկուն խառնվածք ունեցողին` ամաչելով նրա զգացմունքների բռնկումներից և արտաքուստ հանգիստ մնալով նրա դժգոհության ու զայրույթի նկատմամբ: Եթե ծնողները ներշնչում են, որ «կինը հպարտություն պետք է ունենա», «կինը պետք է համբերատար լինի»,  ապա այդ ամենը դառնում է կաղապար, պատնեշ, որը թույլ չի տալիս կնոջը լինել ազատ, անկաշկանդ, սիրառատ… Ընտանիքներում ընդունված օրենքներն ու սկզբունքները, փոքրուց դրվելով ենթագիտակցության մեջ, շատ «հաջող¦ են գործում: Եվ միայնակությունից տանջվում են կանայք` անընդհատ իրենք իրենց համոզելով տատիկներից և մայրիկներից լսած քարոզներով. «Տղամարդկանց չի կարելի հավատալ», «Նրանք բոլորը միևնույն բանն են ցանկանում»...  Ուրեմն, ի՞նչ եք կարծում, ինչու՞ կանանց անձնական կյանքը չի ստացվում: Մի՞թե կարիք կա մտածելու անեծքի  կամ չար աչքի մասին:
 
Մի իրավիճակ էլ կա, երբ ոչ մի խոսք չի ասվում, բայց երեխայի ենթագիտակցությունը ծրագրավորվում է: 
 
Անձնական երջանկություն չգտած մայրը առանց տրտնջալու տանում է ճակատագրի հարվածները` իր պահվածքով աղջկան ներշնչելով, որ պայքարելն անիմաստ է. միևնույն է, ոչինչ չես փոխի: Կամ` տատիկը ամուսնուն կորցրել է պատերազմի ժամանակ, մայրն ամուսնալուծված է, քույրը` լքված, մորաքույրն ընդհանրապես չի ամուսնացել և… եզրակացությունն ինքնին պարզ է: Այսպիսի «կրթությունը»  մանկուց ենթագիտակցական մակարդակով է ստացվում, երբ փոքրիկի մոտ դեռևս չի զարգացել քննադատական վերաբերմունք կյանքի նկատմամբ, և նա չի կարող ինքնուրույն եզրահանգումներ կատարել: Այս մթնոլորտում մեծացածը չի էլ հասկանում, որ պարտաճանաչորեն հետևում է  ենթագիտակցության մեջ ներդրված ծրագրին: Ինչ զոհողությունների ենք դիմում, ինչքան ենք չարչարվում` ծնողների «պատգամը» կատարելու համար: բազմիցս միևնույն իրավիճակում հայտնվելով և միշտ նույն կերպ վարվելով` չենք էլ կասկածում, որ ինքներս ենք ավերում սեփական երջանկությունը:
 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս գտնել Ձե՛ր տղամարդուն (մաս 4-րդ)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 327 | - Վարկանիշ -: 0.0/0