RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ինչպե՞ս գտնել Ձե՛ր տղամարդուն (մաս 1-ին)  339

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ինչպե՞ս գտնել Ձե՛ր տղամարդուն (մաս 1-ին)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Եթե ձեր կողքին դեռ չկա հավատարիմ կողակից, հուսալի ընկեր կամ կրքոտ սիրահար, այս շարքը հենց ձեզ համար է:
 
«...Եվ Աստված՝ նիրհ բերելով Ադամի աչքերին, քնեցրեց նրան և նրա կողոսկրից պատրաստեց առաջին կնոջը՝ Եվային...»: Եվ այդ օրվանից յուրաքանչյուր Եվա փնտրում է իր իսկական Ադամին, և յուրաքանչյուր Ադամ փնտրում է իր Եվային: Եվ այդ որոնումն ավարտվում է երջանիկ ամուսնությամբ, եթե ամեն Եվա գտնում է այն Ադամին, ում կողից որ ինքը պատրաստված է: Այս գիրքը ձեզ կօգնի չսխալվել, այլ փնտրել, գտնել, հմայել և հասնել Նրան, ում համար որ Դուք եք ստեղծված:
 
Ինչպե՞ս գտնել Ձե՛ր տղամարդուն (մաս 1-ին)
 
Այստեղ տեղ գտած լավագույն հոգեբանական մեթոդների շնորհիվ դուք կկարողանաք  փոխել ձեր ներաշխարհը, ձերբազատվել բարդույթներից, սովորել հմայելու արվեստը և լինել գրավիչ... Բացահայտելով տղամարդկային գաղտնիքները, կարող եք նվաճել Տղամարդուն, միաժամանակ հաղթանակի դափնին ընծայելով նրան: 
 
1. Տ Ղ Ա Մ Ա Ր Դ Կ Ա Յ Ի Ն  Գ Ա Ղ Տ Ն Ի Ք Ն Ե Ր
Գաղտնիք առաջին.
Մայ՛ր, արեգակն ես իմ տիեզերքի
 
Թերթելով ամսագրերը՝ բոլոր տղամարդիկ երկարոտն գեղեցկուհիների նկարներին նայում են մեծ հիացմունքով: Բայց տղամարդիկ չեն էլ մտածում նրանց հետ ընտանիք կազմել: Իրականում մեր ասպետը սիրելի կնոջ մեջ ենթագիտակցորեն փնտրում է… մայրիկին. սա տղամարդկային առաջին գաղտնիքն է: Իհարկե, եթե խոսքը գնում է ֆլիրտի կամ թեթև սիրավեպի մասին, այս տեսակետը նշանակություն չունի: Բայց մեզ հետաքրքրում է ոչ թե ֆլիրտը, այլ ամուսնությունը, չէ՞….
 
Այսպիսով, նույնիսկ ամենահասուն, ամենախիստ, ամենաինքնուրույն տղամարդը երազում է ձեր մեջ իր մորը տեսնել: Դա բոլորովին էլ նրան ծաղրելու պատճառ չէ, և պետք չէ մտածել, թե սա մանկայնության հետևանք է: Պարզապես մայրը յուրաքանչյուր մարդու կյանքում առաջին և գլխավոր կինն է: Մայրը տղային ընդունում և սիրում է` անկախ արտաքինից և բնավորությունից: Եթե նույնիսկ ձեր ընտրյալի հարաբերությունները մոր հետ չեն ստացվել, միևնույն է, տղամարդը յուրաքանչյուր կնոջ մեջ, որի հետ ուզում է հարաբերություններ կառուցել, «իդեալական մայր» է փնտրում: 
Եզրակացությունը հասկանալի է և շատ պարզ. նույնիսկ եթե բնույթով խիստ  եք,  որոշակի իրավիճակներում ընդգծե՛ք մայրական վերաբերմունքը տղամարդու նկատմամբ, ցու՛յց տվեք, որ ընդունում և սիրում եք  ոչ միայն ասպետին և պաշտպանին, այլ նաև տղային, որը դեռ ապրում է ձեր սիրեցյալի հոգու խորքում: Արդյունքում՝ դուք անպայման կնվաճեք նրա սիրտը:
Բայց սա դեռ բոլորը չէ: Եթե ձեր ընտրյալի ծնողներն այլևս ողջ չեն, աշխատե՛ք հնարավորինս մանրամասնորեն տեղեկանալ, թե ինչպիսին էր նրա մայրը: Հարցրե՛ք մոր մասին, մոր և որդու հարաբերությունների մասին, նույնիսկ, թե ինչպես էր մայրը նրան անվանում երեխա ժամանակ: Փորձե՛ք ինքներդ էլ նրան այդպես անվանել: Բայց չփորձեք վերջնականապես վերածվել մայրիկի. մեծ է հավանականությունը, որ այդ դեպքում կդադարի ձեզ ընդունել որպես կին:
 
Մանավանդ կարևոր է մոր մասին տեղեկանալ, եթե մայրիկը ողջ-առողջ է. ինչպե՞ս է նա վերաբերվում մորը, ի՞նչ տեղ է գրավում մայրը նրա կյանքում. նա ջերմորե՞ն է մոր մասին խոսում, լսու՞մ է նրա կարծիքը: Արժե մոր հետ հեռակա կապ հաստատել, ջերմորեն արտահայտվել նրա մասին. դրանից միայն կշահեք:
 
Ցավոք, այժմ շատացել են «մայրիկի բալիկները», որոնք չեն կարողանում պոկվել մոր փեշից և նորմալ միություն հաստատել կնոջ հետ: Այդպիսի տղամարդը կարող է ձեզ ծաղիկներ նվիրել, սերենադ երգել, բայց և ժամը մեկ զանգահարել մորը, որ տեղեկանա` ամեն ինչ լա՞վ է, երեկոյան էլ տուն կվազի, որ մայրը մենակ չմնա, չտխրի, կարող է հանկարծ ճնշումը բարձրանալ…
Դուք կարող եք միշտ ողջույններ հղել նրա մորը, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ, նույնիսկ հեռախոսով զրուցել հետը. այս ամենին կնայեն որպես պարտավորություն, դա միայն կամրապնդի տղամարդու այն կարծիքը, թե մայրը ամենակարևոր և ամենակայուն արժեքն է, ում պետք է նվիրվել անմնացորդ՝ ամեն ինչ հանուն նրա զոհաբերելով:
 
 
Գաղտնիք երկրորդ.
Նվերը՝ հավերժ կանացիության խորանին
 
Տղամարդկային մի վախ կա, որի մասին ավելի հազվադեպ են խոսում, քան սեքսուալ անկարողության նկատմամբ վախի մասին: Իզուր, քանի որ այն հատուկ է ուժեղ սեռի գրեթե բոլոր ներկայացուցիչներին: Տղամարդը միշտ հոգու խորքում վախենում է, թե իր ընտրյալը կգնահատի ոչ թե իրեն, այլ իր ստեղծած բարեկեցությունը, փողը,  դիրքը հասարակության մեջ… Նշանակում է,  դուք պետք է համոզեք ձեր ընտրյալին, որ ինքնուրույն եք, ի վիճակի եք ապահովելու ինքներդ ձեզ: Իհարկե, իմաստ չունի  անընդհատ գլուխ գովել, թե ինչքան բարձր աշխատավարձ եք ստանում, բայց  ինչ-որ կերպ այդ մասին ակնարկել կարելի է:
Չափն անցնել չի կարելի, պետք չէ անընդհատ նշել, որ ոչ մի բանի կարիք չունեք` բացի նրա շնորհիվ երջանկանանալուց: Այդպես վարվելով` ձեր ընտրյալին կներշնչեք, որ ինքն այնպիսի մի գանձ է, որի համար առավոտից երեկո պիտի փառաբանեք Աստծուն: Այդպիսով նրա «արժեքը» կբարձրացնեք, իսկ ձեր «արժեքը» նրա աչքում կընկնի:
 
Մի նրբերանգ էլ կա. մենք բոլորս` և՛ կանայք, և՛ տղամարդիկ, բարձր ենք գնահատում միայն այն, ինչ թանկ գնով ենք ձեռք բերում: Այսպիսին է մարդկային հոգեբանությունը, և դրա հետ պետք է հաշվի նստել: Իրերը, հարաբերությունները, որոնք ուղղակի «երկնքից են ընկել», մեզ այնքան էլ չեն հետաքրքրում, դրանցից կարող ենք հեշտությամբ հրաժարվել: Իսկ ինչին հասնում ենք՝  ջանք ու եռանդ չխնայելով, թանկ է դառնում մեզ համար: 
 
Ու՞մ է պետք կեղծ համեստությունը, թողեք, որ տղամարդը ձեզ վրա ծախսի, և որքան շատ, այնքան լավ: Մի խնդիր կա. կանանցից շատերը նվեր ընդունել չգիտեն: Կնոջը գեղեցիկ փաթեթավորված նվեր են մատուցում, և նա վախեցած հետ է քաշվում, ինչպես իշամեղվից, ու քրթմնջում է, թե իրեն ոչինչ պետք չէ կամ էլ այլ հիմարություններ է դուրս տալիս: Ավելի վատ տարբերակ էլ կա. կինը փաթեթը բացելով` հետաքրքրվում է, թե ինչ արժե նվերը, տուն վերադառնալու համար իր ասպետին փողը կբավարարի՞ արդյոք: Ինչպե՞ս կարձագանքի տղամարդը. նա կհայտնվի անհարմար դրության մեջ: Միգուցե  դրամական առումով ամեն ինչ լավ չէ, բայց նա ի վիճակի է ինքնուրույն լուծելու սեփական խնդիրները: Եթե դուք անհանգստանում եք, նշանակում է, որ համոզված չեք, թե նա կարողանում է բավականաչափ վաստակել,  և կարող եք ձեր կյանքը վստահել նրան. այսինքն՝ չեք գնահատում նրա տղմարդկային կարևորագույն արժանիքը: 
Նվերն ընդունե’ք ուրախությամբ և շնորհակալությամբ: Հիշե՛ք, որ նվեր տալը նրան նույնքան հաճույք պետք է պատճառի, որքան ձեզ` ստանալը: Դրա համար նրան շռայլորեն գովե՛ք` ասելով, որ ձեր ասպետը հրաշալի ճաշակ ունի, ճանաչում է կանացի հոգեբանությունը, որ նրա նվերը գեղեցիկ է, նրբագեղ, դուք հենց դրա մասին էիք երազում և այլն, և այլն: Կարճ ասած` այնպիսի շոու ցույց տվե՛ք, որ ձեր ընտրյալն անընդհատ ուզենա ձեզ լսել: Բայց չափը չանցնե’ք. ձեր շնորհակալությունը պետք է համապատասխանի նվերի չափին: Եթե օրինակ նա ձեզ փոքրիկ նոթատետր է նվիրել, պետք չէ այնպիսի հրճվանք ցուցաբերել, կարծես ձեզ Հավայան կղզիների ուղեգիր են նվիրել, այլապես նա ձեզ միշտ միայն նոթատետրեր կնվիրի:
 
Սովորե’ք նվերներ ընդունել
Նախ գիտակցե՛ք և հիշե՛ք, որ պետք չէ նվերը շփոթել 
 
1. ավանսի հետ (ձեր լավ վերաբերմունքի դիմաց),
2.ծառայությունների դիմաց վարձատրության հետ,
3.կաշառքի հետ (ես` քեզ, դու` ինձ),
4.չվաստակած պարգևի հետ (որը տրվել է թյուրիմացաբար):
5. նյութական կարողության ցուցադրման հետ(որով կա՛մ նսեմացնում, կա՛մ մեծարում է ձեզ):
 
Նվերը տրվում է անշահախնդրորեն, և դրան հենց այդպես էլ պետք է վերաբերվել: Եթե տղամարդը նվեր տալով ինչ-որ սպասելիքներ է ձեզնից ակնկալում, դա ձեր խնդիրը չէ, այլ նրա: Մի’ անհանգստացեք: Խնդիրը ձերը կդառնա, եթե նվեր տվողին վերագրեք հետին մտքեր, որոնք նա իրականում չունի. դուք կարող եք նրան վիրավորել:
 
Ի՞նչ է նվերը: Նվերը նրա նյութականացած զգացմունքն է ձեր նկատմամբ: Դա  հնարավորություն է` արտահայտելու ձեր նկատմամբ վերաբերմունքը: Եթե սկսեք  քրթմնջալ, թե ինչու է նեղություն քաշել, չարժեր և այլն, նա իրեն մեղավոր կզգա, որ չի կարողացել ձեր սիրտը շահել, որ հիմար է, որ ձեզ համար ինքը հաճելի չէ...
 
Որպեսզի կարողանաք հանգիստ և արժանապատվորեն ընդունել նվերը, վարժվե’ք՝ ինքներդ նվերներ ընծայելով: Ե՛վ նվեր տալը, և՛ նվեր ընդունելը արվեստ է: Բաժանե’ք ձեր հոգու մասնիկները ( չէ՞ որ դրանից նա չի փոքրանում)  փոքրիկ, սիրով պատրաստված նվերի տեսքով: Թեկուզ դա ընդամենը փուչիկ լինի: Նվերի մեջ դրեք ձեր հոգի’ն, և դրա արժեքը միանգամից կբարձրանա ձեր աչքին: Նվերներ ընծայե’ք հենց այնպես, միայն նրա համար, որ ձեզ հաճելի է, և չմտածեք հանկարծ, թե բարի գործ եք անում, փոխարենը ոչինչ մի՛ ակնկալեք: Ուղղակի ուշադրությամբ հետևե’ք, թե մարդիկ ինչպես են ընդունում նվերը, ինչպես են արձագանքում, ինչ է առաջանում ձեր  և նրա միջև... և հետևություննե’ր արեք:
 
Հիշե՛ք, բոլոր կրոններում էլ աստվածները բարյացակամորեն են վերաբերվել միայն անկեղծորեն տրված նվերին. մեծությունը նշանակություն չուներ: Տղամարդը, որը ձեզ նվեր է տալիս, այդ նվերը դնում է Հավերժ Կանացիության (որը դուք եք մարմնավորում) խորանին: Նվերը սիրով ու բարյացակամորեն ընդունելով` դուք դառնում եք Կնոջ մարմնավորումը, որն արժանի է երկրպագության և զոհաբերության, իսկ տղամարդը ստանում է Ձեր կողմից ընդունված լինելու մեծագույն պարգևը: 
 
Եթե տղամարդը որոշ ժամանակ անց փոքրոգորեն ձեզ հաշիվ է ներկայացնում իր ծախսերի մասին, թող ձեզ դա բոլորովին չհուզի: Հանգիստ կարող եք ասել, թե չէիք կարծում, որ ձեր հարաբերություններին նա վերաբերվում է որպես գործարքի. այդպիսի վերաբերմունքի դեպքում դուք չեք կարող շարունակել հարաբերությունները: Մտքներովդ չանցնի վերադարձնել նվերները: Այդպես կարելի է վարվել միայն մի դեպքում. եթե ձեր սիրեցյալը ձեզ դավաճանել է, և չեք ցանկանում նրանից որևէ հուշ ունենալ:
 
Ըստ էթիկայի կանոնների` նվեր չընդունել կարող եք երկու դեպքում. եթե նվիրատուին անպարկեշտ մարդ եք համարում կամ էլ եթե չեք ցանկանում նրա հետ որևէ հարաբերություն ունենալ` հենց սկզբից հասկանալով, որ ձեզ «գնում են»:
Նվերի դիմաց իսկական վճարը միայն ձեր փայլող աչքերը պետք է լինեն, անկեղծ հրճվանքը, երախտագիտությունը նրա զգացմունքների (այլ ոչ թե նվերի համար), նրա համարձակության և անկեղծության համար:
 
Կարդացեք նաև հրապարակման 2-րդ3-րդ4-րդ5-րդ, 6-րդ մասերը:
 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս գտնել Ձե՛ր տղամարդուն (մաս 1-ին)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 339 | Տեգեր: ամուսնություն | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ