RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ինչպե՞ ս գրավել աղջկա սիրտը  412

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ինչպե՞ ս գրավել աղջկա սիրտը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Գիտե՞ք, տղաներ, որպեսզի աղջիկը ժպտա, պետք չէ շատ ջանք թափել ու տառապել: Ցանկացած` անգամ ամենաաղքատ տղան կարող է աղջկա մոտ ժպիտ առաջացնել 100 անգամ ավելի հաճախ, քան ինչ-որ մեծահարուստ մեկը, որ հույսը դրել է իր փողերի վրա: Բոլոր աղջիկները երազում են, որ իրենց իսկապես սիրեն: Իսկ ի՞նչ է դա նշանակում: 

 

 

Ինչպե՞ ս գրավել աղջկա սիրտը

 

 

Ի՞նչ անել, որպեսզի ձեր սիրած էակը ժպտա: Ավելի հեշտ բան չկա… Պարզապես կարդացեք այս մի քանի պարզ խորհուրդներն ու ձեր սիրելիին մի փոքր երջանկություն պարգևեք: Չէ՞ որ ամեն ինչ փոխադարձ է:

Ասա նրան, որ գեղեցիկ է կամ շքեղ տեսք ունի (ոչ թե կրքոտ է կամ սեքսուալ):

 

Բռնիր նրա ձեռքը, անգամ եթե դա մի քանի վայրկյան է տևում (կարևոր չի, թե երբ և որտեղ): 

 

Մոտեցիր նրան հետևից և գրկիր: Երկար ժամանակ բաց մի թող նրան, եթե իհարկե նա ջանքեր չի թափում քեզնից ազատվելու:

 

Համբուրիր նրա ճակատը:

 

Երբ նա տխուր է, գրկիր նրան և ասա, թե որքան կարևոր է նա քեզ համար:

 

Գնահատիր փոքրիկ պահերը: Դրանք նրա համար շատ կարևոր են:

 

Եթե երկար ժամանակ ինչ-որ ուրիշ աղջկա հետ էիր զրուցում, խոսակցության ավարտից հետո մոտեցիր նրան, գրկիր ու համբուրիր. թող իմանա, որ նա քոնն է, իսկ մյուսները` ոչ:

 

Պարզապես զանգահարիր նրան և բարևիր:

 

Ընկերների և ընտանիքի անդամների հետ ծանոթության ժամանակ նրան որպես քո ընկերուհի ներկայացրու:

 

Եթե նա զայրանում է քեզ վրա, համբուրիր նրան:

 

Խաղա նրա վարսերի հետ, մատներդ անցկացրու դրանց մեջ և շոյիր դրանք:

 

Նրան քո գիրկն առ, անգամ եթե նա բացականչի, որ իրեն ցած իջեցնես: Իհարկե դա պետք չի անել բոլորի մոտ:

 

Նրա հետ այգի գնա և պարզապես զրուցիր նրա հետ:

 

Նրան անեկդոտ պատմիր, կապ չունի, թե որքան հիմար անեկդոտ է, ուրախացրու նրան:

 

Թող նա քնի քո գրկում (կա՞ ավելի հրաշալի բան):

 

Նրան իր սիրելի ծաղիկները նվիրիր, անգամ եթե դա արևածաղիկ է:

 

Ընկերների շրջապատում նրա հետ այնպես եղիր, ինչպես այն ժամանակ, երբ առանձին եք:

 

Նայիր նրա աչքերին և պարզապես ժպտա:

 

Թող լուսանկարի քեզ այնքան, որքան ցանկանում է:

 

Երեք բան, որ պետք է նվիրես նրան. 

 

1. Փափուկ խաղալիք, որին գրկած նա կքնի, 
2. Փոքրիկ մատանի, որ նա երբեք չի հանի, 
3. Քո վերնաշապիկներից մեկը, որը նա կհանգի, երբ քնում է:

 

Մի՛ մոռացիր նրան ասել, որ կարոտում ես, եթե հեռու եք իրարից:

 

Լսիր նրան, երբ նա խոսում է, անգամ եթե արդեն երկու ժամ է անդադար քեզ ինչ-որ բան է պատմում:

 

Համբուրիր նրան անձրևի տակ (այդ համբույրը նա մինչև կյանքի վերջ կհիշի):

 

Եթե սիրում ես նրան, ասա դրա մասին:

 

Կյանքն այնքան կարճ է, որպեսզի ցույց չտաս աղջկան, թե որքան շատ ես սիրում նրան: Իրական սերը չի գնվում թանկարժեք նվերներով, նորաձև ռեստորաններով և զարդերով (թեև դա էլ չի խանգարի): Միայն թե ավելի կարևոր է, թե ինչպես է աղջիկն իրեն զգում, երբ կողքիդ է: 

 

Այնպես որ, սիրելի տղաներ, մի՛ վախեցեք ձեր զգացմունքներն արտահայտելուց, չէ՞ որ սերն այնքան հիանալի զգացմունք է: Համարձակ եղեք:


 

 
 
 
Ո՞վ է ավելի շուտ սիրահարվում տղամարդի՞կ, թե՞ կանայք
 
 
 
 
Նոր բացահայտումներ սիրո մասին
 

 

 

Ինչպե՞ս հասկանալ, որ հենց ՆԱ է քո ապագա կինը

 

 
 
 
Ինչպե՞ս համոզված լինել, որ ՆԱ սիրում է քեզ


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ ս գրավել աղջկա սիրտը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (08.03.16) Դիտումներ: 412 | - Վարկանիշ -: 0.0/0