RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ինչու՞ են «վատ» տղաները այդքան ձգում «լավ» աղջիկներին  229

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ինչու՞ են «վատ» տղաները այդքան ձգում «լավ» աղջիկներին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ես մի ընկերուհի ունեմ՝ խելացի, գեղեցկուհի, «կոմսոմոլուհի», մի խոսքով՝ ցանկացած տղամարդու երազանք: Բայց նա մշտապես սիրահարվում է «ոչ ճիշտ տղամարդու»: Անհասկանալի ճակատագիրը նրան նետում է այնպիսի տղամարդկանց գիրկը, որոնք ինքնատիպ պատկերացում ունեն ջենտլմենության և դրա հետ կապված ամեն ինչի մասին: Դա ըմբոստի, խուլիգանի, «հավերժ ծույլիկի» կերպար է, ով միաժամանակ այնպիսի հմայք և գայթակղիչ ժպիտ ունի՝ անվերջ թախիծն աչքերում, որ հազվագյուտ կանայք կարող են դիմադրել նման «հրաշքի» առջև:

 

Ինչու՞ են «վատ» տղաները այդքան ձգում «լավ» աղջիկներին


Եվ թեկուզ նա կոպիտ է, անտանելիության աստիճան ցինիկ, պատկերացում անգամ չունի կանացի նուրբ հոգու «բարդությունների» մասին, այս բոլոր թերությունները կախարդական կերպով վերափոխվում են «առավելությունների»: Չէ՞ որ նա «այնքան դժբախտ է»: Եվ կարևոր չէ, որ նա կկոտրի սիրտդ և չի էլ նկատի այդ, իմ ընկերուհին, շատ այլ կանանց նման, վճռական է այդ «կորուսյալ հոգին փրկելու» հարցում: Ավելին, նա հավատում է դժվարին և անշնորհակալ առաքելության սրբությանը և պատրաստ է տառապանքի գավաթը մինչև վերջ ըմպել:

Մենք՝ կանայքս, ամեն դեպքում՝ մեզանից շատերը, սիրում ենք այսպիսի սխալ տղամարդկանց: Նրանք մեզ խենթացնում են, հիստերիայի հասցնում, բայց մենք ի վիճակի չենք մեզ տիրապետել: «Ճիշտ» տղամարդը, պոտենցիալ կատարյալ ամուսինն ու հայրը մասամբ աչքաթող են արվում, երբ հորիզոնում հայտնվում է «վատ» տղան, ով իր ամբողջ տեսքով ցուցադրում է, որ մեզ հետ ոչ մի առնչություն չունի: Եվ այստեղ, հավանաբար, կանացի ուղեղում ինչ-որ քիմիական ռեակցիա է տեղի ունենում: «Կատարյալ թեկնածուին» մի կողմ են թողնում՝ չնայած առողջ դատողության թելադրանքին, և գլխով նետվում են դեպի ճահիճը:

Վերլուծելով ընկերուհուս պահվածքը՝ ես հանգեցի եզրակացության, որ այդ պահին կինը ղեկավարվում է «փրկարարուհու բարդույթով» և «հավերժ տառապյալի» կերպարով:

Գոյություն ունի կանանց որոշակի տեսակ, ովքեր իրենց պարտքն են համարում «փրկել» տղամարդուն, եթե անգամ նա դիմադրում է: Կուրացած մայրական բնազդով և «երկաթե տրամաբանությամբ»՝ այդպիսի կինը միշտ վստահ է, որ ավելի լավ գիտի, թե ինչ է հարկավոր իր թանկագին կեսին: Իսկ նրա դիմադրությունը որպես մարտահրավեր է ընդունում: Որքան ակնհայտ է, որ «առաքելությունն անիրագործելի է», այնքան մոլեգնորեն ու համառությամբ է նա շարունակում առաջ ընթանալ իր ճանապարհով: Ավելին, նման կինը խորապես համոզված է, որ վաղ թե ուշ փրկության «օբյեկտն» ըստ արժանվույն կգնահատի իր ջանքերը և մինչև մահ երախտապարտ կլինի իրեն:

Ինչու՞ են «վատ» տղաները այդքան ձգում «լավ» աղջիկներինԲայց, ցավոք, տղամարդը փրկության կարիք չունի: Եվ այդ «սուրբ առաքելությունն» ընկալում է որպես իրեն վերափոխելու, ճնշելու քայլ: Այնպես որ՝ նման «փրկարարները» դատապարտված են տառապելու: Հիմա վերջինների մասին: Հավանաբար, հանդիպել եք «տառապած» հայացքով կանանց, ովքեր ընդունել են իրենց «խաչը» ամուսնու, սիրեցյալի, «հրեշ» ընկերոջ տեսքով, և այն կրում են խոնարհությամբ՝ վստահ, որ իրենց այդ փոխհատուցվելու է եթե ոչ երկնքում, գոնե հաջորդ կյանքում: Այդպիսի կանայք վստահ են, որ սերը պետք է տառապանք բերի: Իսկ դրա բացակայության դեպքում իրենք են իրենց համար խնդիրներ հորինում, փորփրում են, հրահրում, վերլուծում այնքան, մինչև զգում են այդքան ցանկալի տառապանքը: Այդ ժամանակ նրանք «հանգստանում» են, հաղթական տեսքով շարունակում են կրել իրենց «խաչը»՝ լռելյայն հարցնելով. «Իսկ դուք կդիմանայի՞ք»:

Դա կարող է աբսուրդ թվալ, բայց հավատացե՛ք, այդպիսին է կնոջ էությունը: Հիշում եմ, մի անգամ այս ընկերուհիս երկար պատմում էր, թե ինչպես է իր հերթական սիրեցյալը ծաղրում իրեն: Ես երկար ու արդարացիորեն վրդովվում էի, փորձում համոզել, որ իրենց հարաբերությունները դատապարտված են, և պետք չէ դրանք շարունակել, մինչև նա ասաց. «Դե, ուրիշ ո՞վ կարող էր դիմանալ»: Միաժամանակ, նրա դեմքը լուսավորված էր տարօրինակ, ես կասեի՝ «մազոխիստական» ժպիտով: Եվ պետք է տեսնեիք, թե որքան ինքնահավանություն կար նրա դեմքին... Այդ օրվանից ես դադարեցի ընկերուհիներիս խորհուրդներ տալ:

Էմմա Օ.


Психология. Почему Девушки любят плохих парней

 


Подпишитесь на доски (Երկուսով (կին-տղամարդ շփում)) следующих пользователей Pinterest: Օգտակար.


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչու՞ են «վատ» տղաները այդքան ձգում «լավ» աղջիկներին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 229 | - Վարկանիշ -: 0.0/0