RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ինչու՞ են դավաճանում ամուսինները  734

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ինչու՞ են դավաճանում ամուսինները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Վիճակագրական տվյալները փաստում են, որ տղամարդկանց 40%-ը դավաճանում է իրենց կանանց, և ամուսնալուծությունների մեծ մասի պատճառը հենց սա է: Կարելի՞ է, արդյոք, «վերադաստիարակել» անհավատարիմ ամուսնուն, և ինչպե՞ս զերծ պահել ընտանիքը դավաճանությունից:  
 
Ինչու՞ են դավաճանում ամուսինները

«Աշխարհում միմյանց դավաճանելու այնքան պատճառներ կան, որքան մարդ կա երկրագնդի վրա»,- բացատրում է ընտանեկան հոգեբան Պոլինա Միշչինան:
Հաճախ դա տեղի է ունենում մարդու ինչ-որ բան փոխելու պահանջից: Սեքսը ավելի շուտ դավաճանության «ախտանիշ» է, ոչ թե պատճառ:

Այնպես որ, Աստված մի՛ արասցե, եթե դա ձեզ հետ տեղի ունենա, առաջին հերթին մտածե՛ք` արդյոք ի՞նչն է ձեր սիրելիին ստիպել նման քայլի դիմել. Փորձե՛ք հիշողությունը փորփրելով` ձեր հարաբերությունների մեջ հայտնաբերել այն պահը, երբ ամեն ինչ դեպի վար գնաց: «Դուք պարտավոր եք հասկանել ձեր սխալները, նախքան հետևանքների վրա հասնելը»,- խորհուրդ  է տալիս հոգեբան Միշչինան, նա նշում է 4 հիմնական պատճառներ, որոնց հետևանքով տղամարդիկ դավաճանում են:
Հավատարմությունը պահպանելն արժանիք է, ճաշակելը` պատիվ:

1.    Ուշադրության պակաս

Իհարկե, տղամարդիկ հաճախ դավաճանում են, որովհետև վերջին անգամ իրենց կնոջ հետ երեք ամիս առաջ են սեքսով զբաղվել: Բայց երբեմն նույնիսկ նրանք, ովքեր տանը կանոնավոր սեքսով են զբաղվում, սիրուհիներ են ձեռք բերում: Ի՞նչն է պատճառը: «Դավաճանությունը միայն սեքս չէ, երբեմն դրա պատճառն այն է, որ տղամարդը տանը քիչ ուշադրության է արժանանում»: Նա սկսում է մի ուրիշ կնոջ հետ հանդիպել, որպեսզի ոչ թե մերկ տեսնի նրան, այլ որովհետև այդ կինը սիրահետում է, հաճոյախոսություններ է անում, և այդ կնոջ կողքին տղամարդն իրեն թագավոր է զգում:

Ինչպե՞ս լուծել խնդիրը

Երբ մարդիկ բավական երկար ժամանակ են ապրում միասին, ընտելանում են մեկը մյուսին, աստիճանաբար դադարում են ուշադրություն հատկացնել դիմացինին: Տղամարդուն միշտ անհրաժեշտ են Ձեր քնքշություններն ու հաճոյախոսությունները: Այսուհետև հենց որ նա տուն գա, ուղղակի գրկե՛ք ու համբուրե՛ք նրան: Հետո քնքշորեն նայե՛ք նրան և ասացեք. «Այսօր ողջ օրը քեզ կարոտել եմ»: Դուք կզարմանաք, թե տրամադրությունը ինչպես կփոխվի և… այդ երեկո նա անճանաչելի կդառնա:
                        
2. Հարաբերությունները խզել

Որոշ տղամարդիկ վախենում են երես առ երես խոսակցությունից, հատկապես երբ խոսքը վերաբերում է հարաբերությունները խզելուն: Մի քանի երկչոտ ակնարկներից հետո կտրուկ վերջակետ են դնում: Իրականում տղամարդիկ ուղղակի վախենում են և ինքնախաբեությամբ են զբաղվում, նրանց թվում է, եթե կնոջ երեսին ասեն. «Կներես, բայց ամեն ինչ վերջացած է», - իրենց կողմից դաժանություն ու անմարդկային քայլ կլինի: Սակայն երբ ամեն ինչ իբր թե ինքն իրեն ավարտվում է, մտածում են` ճակատագրի կամքով էր: Նրանք ամեն ինչ վերջացած են համարում,    ուզում են, որ իրենց միջև կապերը խզվեն, բայց սպասում են, որ կինն առաջինը հարաբերությունները պարզի ու խզի`  նրան ամեն կերպ դրան մղելով: Իսկ  դրա համար դավաճանությունը, համաձայնե՛ք, անվրեպ տարբերակ է:

Ինչպե՞ս լուծել խնդիրը

Իրադարձությունների այդպիսի շրջադարձից խուսափելու համար պետք է ամուսնու հետ հաճախ սրտաբաց խոսել: Փորձե՛ք ընկերանալ նրա հետ, արտահայտվելու հնարավորությու՛ն տվեք: Հնարավորինս խուսափե՛ք իր արարքների համար կշտամբել նրան: Թող նա ձեր մեջ հենարան ու խրախուսող տեսնի: Այդպիսի զրույցները պետք է անցկացնել առանց երեխաների ներկայության, ո՛չ ամուսնական անկողնում և ո՛չ էլ միացրած հեռուստացույցի մոտ: Անկեղծ զրույցներն ընտանեկան կյանքի խիստ կարևոր կողմերից են: Դուք պետք է միմյանց հասկանաք, ներթափանցեք կողակցի հոգու խորքը: Տղամարդը եթե կարողանում է վստահել կնոջը, նրա հետ բացեիբաց քննարկել իր խնդիրները, շատ է գնահատում այդ: Դուք էլ ժամանակին կկարողանաք կանխել վերահաս վտանգը:

 
Ինչու՞ են դավաճանում ամուսինները

3. Բնազդներ

Արտամուսնական կապեր ունեցող մարդիկ մշտական լարվածություն ու տագնապ են զգում: Այդ ապրումները կարող են հանգեցնել նևրոզների:

Ամեն ինչում մեղադրե՛ք Դարվինին. «Արուի կոչումն է, որ բեղմնավորի էգին»: Երբեմն տղամարդիկ չգիտակցված արարքներ են կատարում, որոնց պատճառը հենց իրենց բնազդն է: Բոլոր տղամարդիկ էլ սեքսի, իսկ ավելի ճիշտ` իրենց «սերմերը տարածելու» պահանջ են զգում: Մի՞թե կարծում եք` չափազանց սեքսուալ տղամարդիկ դա կարող են իրականացնել առանց կնոջ օգնության: Դժվար թե դա նրանց բավականություն պատճառի: Շատ հաճախ տղամարդիկ իրենք էլ են տառապում իրենց անհագուրդ ցանկություններից, բայց չեն կարողանում իրենց վերահսկել:

Ինչպե՞ս լուծել խնդիրը

Սեքսն ընտանեկան հարաբերությունների ամենակարևոր բաղադրիչներից է: Հաճախ տղամարդը սեքս է ուզում, իսկ կինը կարծում է, որ ցանկասեր ապուշ է: Հակառակ ձևով պետք է վարվել. նրան առաջարկե՛ք նոր ձևեր փորձել, հնարամտություն և նախաձեռնություն ցուցաբերե՛ք: Միայն այս կերպ կարող եք բավարարել ձեր ամուսնուն: Նա այլևս ուրիշ կնոջ կարիք չի ունենա: Այ, եթե նա ինչ-որ տեղից անկողնային նոր ձևերի մասին գիտի, ապա պետք է մտահոգվել. ինքներդ նորարար եղե՛ք, որ նա նորություններ չփնտրի:
Անգլիացի հոգեբան Հանս Այզենկի կարծիքով արտամուսնական կապերի մեջ են մտնում էքստրավերտ խառնվածք ունեցող մարդիկ, ովքեր առանց նոր տպավորությունների չեն կարող ապրել:

3. «Սկավառակը» փոխե՛ք

Պատկերացրեք, որ ողջ շաբաթվա ընթացքում միևնույն ձայնասկավառակն եք լսում: Երգի կատարողը ձեզ շատ է դուր գալիս և անընդհատ ուզում եք նույնը լսել: Սակայն պահ է գալիս, որ ինչ-որ նոր երգ եք ուզում կամ այն, որը վաղուց չեք լսել: Դուք ձայնասկավառակը չեք թաքցնի գրապահարանի հեռու անկյունում, որ այլևս երբեք չհանեք, ո՛չ, դուք ընդամենը փոփոխության կարիք ունեք: Նույնն է նաև ձեր հարաբերություններում: Շատերն ասում են` կենցաղը սպանում է սերը: Բայց դա տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ դուք եք թույլ տալիս:

Ինչպե՞ս լուծել խնդիրը

Տղամարդը հարմարավետության ու տպավորությունների կարիք ունի: Սա մի՛շտ հիշեք: Չպետք է վերածվել տնային  միապաղաղ տնտեսուհու: Հյուր գնացե՛ք, զբոսնե՛ք, միմյանց անակնկալնե՛ր մատուցեք:
Ինչ-որ նորությու՛ն փորձեք: Ֆիլմի տոմս գնեք վերջին կարգի համար, երկուսով խնջու՛յք կազմակերպեք, միասին մարզասրա՛հ գնացեք: Մտահղացումներն՝ ինչքան ուզեք: Գլխավորն այն է, որ դա նոր փորձ լինի և՛ ձեր, և՛ ձեր ամուսնու համար:

 

 

 

 

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչու՞ են դավաճանում ամուսինները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 734 | Տեգեր: դավաճանություն | - Վարկանիշ -: 0.0/0