RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ինչու՞ է ընդունված, որ աղջիկը սկզբում պետք է մերժի տղայի սիրային առաջարկությունը  612

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ինչու՞ է ընդունված, որ աղջիկը սկզբում պետք է մերժի տղայի սիրային առաջարկությունը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Մենք` տղաներս, լինելով ավելի համարձակ, աղջկա հանդեպ ունեցած զգացմունքներն առաջինն ենք արտահայտում, իսկ ըստ «ընդունված ավանդույթի» դրան էլ հաջորդում է ընկերություն անելու առաջարկը:
Թեև պատրաստվում ենք դրան, մտածում համոզիչ «ճառ», միևնույնն է՝ աղջիկների առաջին պատասխանը բացասական է լինում: Իսկ ինչու՞ է այդպես: 

 

 

Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում՝ աղջիկների ու կանանց քայլերի մեջ տրամաբանություն մի՛ փնտրիր, սակայն հոգեբան Արամ Գյուրջյանը թվարկում է ևս մի քանի հիմնական պատճառներ, որոնցից մեկն էլ տղաների թուլությունն է՝ քանի որ մենք ավելի շատ ենք սիրում, աղջիկները «բնազդաբար» զգում են դա և իրենց զուսպ ու մերժողական դիրքով ստանում հոգեբանական մեծ առավելություն: Բացի դա, ըստ հոգեբանի, աղջիկները վախենում են. «Նրանք վախենում են ինքնուրույն որոշում կայացնելուց ու դրա համար պատասխանատվություն կրելուց»:

Կա նաև մեկ այլ պատճառ՝ հասարակական դոգման, որը ստեղծում է կարծրատիպեր. «Կարող է բացասական կարծիք ստեղծվել երիտասարդների մոտ հեշտ դրական պատասխան տվող աղջիկների նկատմամբ»,- ասում է Արամ Գյուրջյանը:
Այս ամենը վերաբերում է միայն այն աղջիկներին, ովքեր թաքցնում են իրենց զգացմունքները և ժամանակ ձգձգում:

Ես էլ որոշեցի անցկացնել հարցում տղաների շրջանում՝ «Արդյոք նրանք կարծու՞մ են, որ երբ աղջիկը միանգամից դրական պատասխան է տալիս, ուրեմն ինքը, ինչպես ընդունված է ասել՝ «լավ աղջիկ չէ»: Պարզվում է՝ այո:

«Եթե ես մի աղջկա ասեմ՝ համաձա՞յն ես ընկերություն անենք, ու նա ինձ միանգամից ասի՝ «այո», մեջս կասկած կընկնի. Կարո՞ղ ա՝ մի մութ բան կա»,- ասում է 18-ամյա Վարդանը: Իսկ իմ հարցին՝ հնարավոր չէ՞, որ նա էլ քո հանդեպ անտարբեր չէ ու դրա համար է համաձայնում, երիտասարդը տարակուսում է:
Ավելացնեմ նաև՝ Վարդանի նման էին մտածում հարցմանը մասնակցած երիտասարդ տղաների մեծ մասը:

Իսկ Նարինեն համաձայն է, որ աղջիկները պետք է տղայի առաջին առաջարկության դեպքում մերժեն. «Այդ ժամանակ պարզ է դառնում՝ տղան իրոք սիրու՞մ է, թե՞ ուղղակի ցանկություն էր: Եթե սիրի, նա ուշադրություն չի դարձնի պատասխանին ու կշարունակի պայքարել»:
Սակայն Նարինեին հակադարձում է Նինան: Վերջինիս կարծիքով, եթե աղջիկը, համոզված է, որ տղան սիրում է իրեն, իսկ ինքն էլ, գոնե, անտարբեր չէ տղայի նկատմամբ, պետք է տա իր համաձայնությունը. «Կան տղաներ, ովքեր «չեն ընկնում» աղջիկների հետևից ու երբ բացասական պատասխան են ստանում, հետ են կանգնում իրենց մտքից»:

Ամեն դեպքում, հոգեբան Արամ Գյուրջյանը տղաներին խորհուրդ է տալիս կողմնորոշվել, թե ինչ նպատակով են պայքարում. «Շատ հաճախ այդ պայքարը դառնում է սկզբունքի հարց: Դա իր մեջ թաքնված վտանգներ է պարունակում: Եթե տղան իր զգացմունքների մեջ մի փոքր տատանվում է, նա չպետք է պայքարի, մինչև չգիտակցի, որ դա հենց իր վերջնական ընտրությունն է: Այսինքն՝ գալիս ենք մեր ազգի պրոբլեմատիկ կետին՝ պետք է գիտակցված ընտրություն կատարել:

Արամ Արարատյան


Հավանաբար կհետաքրքրի նաև...

Ինչպիսի՞ն պետք է լինի հայ աղջկա կերպարը


Ինչպիսի՞ արտաքինով տղաների են նախընտրում հայ աղջիկները


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչու՞ է ընդունված, որ աղջիկը սկզբում պետք է մերժի տղայի սիրային առաջարկությունը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 612 | - Վարկանիշ -: 0.0/0