RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ինչու՞ է տղան «սառում» սիրած աղջկանից  2438

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   MaryLove


Ինչու՞ է տղան «սառում» սիրած աղջկանից

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


MaryLove-ը գրում է՝

Ինչու՞ է տղան «սառում» սիրած աղջկանիցՆպատակին հասնելն այնքան էլ հեշտ բան չէ: Մենք` աղջիկներս, երբեմն այնքան ջանք ու եռանդ ենք ներդնում ամենակարևոր, միակ ու անկրկնելի նպատակի իրագործման մեջ, որ մնացած ամեն ինչ դադարում է գոյություն ունենալ: Իսկ երբ հասնում ենք մեր նպատակին… Սակայն հաճախ այնքան ենք տարվում մեր հաղթանակով, որ մոռանում ենք պարզ կանոնի մասին. ստացված արդյունքը պետք է պահել, գոնե ժամանակ առ ժամանակ ամրապնդել, թե չէ մեր բոլոր ջանքերը ջուրը կընկնեն:

Նույնը վերաբերում է տղաներին: Ծանոթանալով արքայազնի հետ, գրավելով նրան ու նրա հետ հիանալի հարաբերություններ հաստատելով՝ մենք այնքան ենք երջանկանում, որ պատրաստ ենք հանուն այդ հարաբերությունների զոհաբերել համարյա ամեն ինչ: Այսպես, կամաց-կամաց չենք էլ նկատում, թե ինչպես փոխվում են հարաբերությունները, դրանց հետ միասին նաև ընտրյալը: Չենք նկատում այնքան ժամանակ, մինչև չի կատարվում սարսափելին. տղան դավաճանում է կամ լքում: Այստեղ սկսում ենք մտածել, թե ինչու՞ այդպես ստացվեց: Չէ՞ որ նա ամեն ինչ ստանում էր: Նման մտորումները հանգեցնում են սխալ եզրահանգումների. «Բոլոր տղամարդիկ ստոր են», «Նրանք իրենք չգիտեն, թե ինչ են ուզում» և այլն:

Սակայն մենք չենք պատրաստվում մտածել այնպես, ինչպես բոլորը: Ուրեմն եկ փորձենք պարզել, թե ինչն է ստիպում տղային սառել երբեմնի սիրած աղջկա հանդեպ:

Եվ այսպես` ինչու են տղաները հոգնում աղջիկներից:

Առաջին հերթին յուրաքանչյուր մարդու հատուկ է ինչ-որ նոր զգացողության ցանկությունը: Սակայն եթե կանայք այն բավարարում են նոր հագուստ գնելով կամ մազերը ներկելով, ապա տղամարդիկ, որ բնությունից որսորդ են, նորություն են փնտրում հարաբերություններում:

Երկրորդ, կարևոր դեր է խաղում նաև նվաճողական բնազդը: Այն չի կարելի վերացնել, փոխարենը կարելի է խաղալ դրա հետ: Թե ինչպես` շուտով կիմանաս:

Երրորդ, կնոջ արժեքը կորում է նրա հասանելիության պատճառով: Կան մարդիկ, ում հետ կարելի է շփվել այն ժամանակ, երբ ցանկանում ես. նրանք միշտ հասանելի են, սակայն կան ավելի «դժվարամատչելի» մարդիկ, որոնց այդքան էլ հեշտ չի գտնել: Պե՞տք է արդյոք ասել, թե ում հետ է ավելի ցանկալի շփվել:

Տղային չձանձրացնելու համար պետք է դառնալ այնպիսին, որ նա չհոգնի քեզ սիրելուց` ուժեղ, անկախ ու հաջողակ:

1. Կորցնելու վախ սերմանել: Փորձիր խաղալ այսպիսի մի խաղ. «մոտ-հեռու»: Որոշ ժամանակ նրա հետ շատ լավ եղիր` նուրբ ու բարի, մեկ էլ հոպ ու անհետացիր: Եթե ցանկանում է հանդիպել` «ներիր, այսօր չեմ կարող», զանգում է` տանը չես, իսկ եթե պատասխանում ես հեռախոսին` «օյ, շատ զբաղված եմ, կներես»:

Թող նա կարոտի քեզ: Նա գլուխ կջարդի, թե ինչու ես այդպես վարվում, ինչը նրան միշտ հետաքրքրված կպահի:

2. Եվս մեկ խաղ «այսօր-վաղը»: Այսօր դու իսկական հրաշք ես.  դուրդ գալիս է, ինչ էլ նա ասի կամ անի, ամեն ինչում համաձայնում ես նրա հետ, քնքուշ ես: Իսկ վաղը դու սառցե թագուհին ես. քմահաճ եղիր, նրան նկատողություններ արա, մի թող, որ դիպչի քեզ: Եվ ոչ մի բացատրություն: Թող իր մեջ փնտրի…

Սակայն հիշիր, որ այս խաղը չպիտի մշտական բնույթ կրի, հակառակ դեպքում նա քեզ պարզապես խենթի տեղ կդնի: Կարևորը նա կիմանա, որ դու տարբեր ես, միշտ նորը: Նա կհասկանա, որ քեզ ընդհանրապես չի ճանաչում:

Խորհուրդներ աղջիկներին

3. Անկախություն և նպատակասլացություն. դու զբաղված ես և քո նպատակներն ունես:

4. Նոր գիտելիքներ. քեզ հետ հետաքրքիր է շփվել, դու զարգանում ես, ոչ թե դոփում ես նույն տեղում:

5. Նոր ծանոթություններ. մեծանում է մրցակցությունը: Դու հետաքրքիր ես ոչ միայն նրան, այլև ուրիշներին:

6. Սպասեցրու նրան. մի բան ասա ու խոսքդ կիսատ թող: Ասա «Վաղը կպատմեմ»: Կարող ես նաև անակնկալ պատրաստել, բայց ասել, որ հանգստյան օրերին կիմանա, թե ինչ է դա:

Տղային պահելու միջոցները շատ են. այստեղ ոչ մի խարդախություն չկա, պարզ բաներ են, որոնք միայն ամրապնդում են հարաբերությունները: Նման միջոցներ կարելի է ինքնուրույն գտնել, ամեն ինչ կախված է քեզնից ու ընկերոջիցդ:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչու՞ է տղան «սառում» սիրած աղջկանից  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (05.07.15) | Հեղինակ: MaryLove W Դիտումներ: 2438 | Տեգեր: երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0