Գլխավոր էջ » Երկուսով
Ինչու՞ չի կարելի շտապել ամուսնության հարցում. վաղ ամուսնություններ  492

Գլխավոր էջ » Երկուսով 

Խորագիրը՝  Երկուսով,   

Արդյո՞ք պատրաստ ես ամուսնության

Տան շինարարության համար հսկայական գումար կարող է պահանջվել և որպեսզի տարիների ընթացքում այդ տունը լավ վիճակում մնա, նույնպես մեծ ծախսերի կարիք կա: Նույնը կարելի է ասել ամուսնության մասին: Թվում է, թե ամուսնանալն ինքնին արդեն մեծ ջանքեր է պահանջում, սակայն պետք է հաշվի առնել նաև ամուսնությունից հետո ջերմ փոխհարաբերությունները երկար տարիներ պահպանելու կարևորությունը:

 

Ինչու՞ չի կարելի շտապել ամուսնության հարցում. վաղ ամուսնություններ

Ի՞նչ է դա նշանակում:

Այստեղ խիստ կարևոր դեր է խաղում ամուսնական հավատարմության խոստումը սրտանց կատարել: Ահա թե ինչ է Աստվածաշունչն ասում ամուսնական փոխհարաբերությունների մասին. «Մարդը կ՚թողնէ իր հայրը եւ իր մայրը, եւ կ՚յարի իր կնոջը. եւ մէկ մարմին կ՛լինին» (Ծննդոց 2:24):

Ամուսնական խոստումը կատարելու հանդեպ պատասխանատվության զգացումը կարող է օգնել, որ կողակիցները միասին լինեն կյանքի թե՛ ուրախ և թե՛ տխուր պահերին ու չլքեն միմյանց՝ ինչ էլ որ պատահի: Այդ խոստմանը համաձայն ապրելու համար հասունություն է պահանջվում: Ուստի ցանկալի է սպասել մինչև կանցնի երիտասարդության «ծաղկուն շրջանը»՝ այն ժամանակաշրջանը, երբ սեռական հակումը գերակշռող տեղում է և կարող է մթագնել մարդու դատողությունը: Մեծանալու հետ զուգընթաց՝ երիտասարդները կարող են արագորեն փոխվել: Վաղ տարիքում ամուսնացողներից շատերն ընդամենը մի քանի տարի հետո գալիս են այն եզրակացության, որ իրենց, ինչպես նաև իրենց կողակցի ցանկություններն ու կարիքներն այլևս այն չեն, ինչ որ առաջ էին:

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ երիտասարդ տարիքում ամուսնացածներն ավելի դժբախտ են և հաճախ են ամուսնալուծվում, քան նրանք, ովքեր այդ հարցում մի փոքր համբերություն են դրսևորել:

Ուստի մի՛ շտապիր ամուսնանալ:

Երիտասարդությանդ այն տարիները, որ անցկացնում ես որպես չափահաս և դեռ ընտանիք չկազմած անձնավորություն, կարող են անգնահատելի փորձ լինել քեզ համար, ինչը հետագայում կօգնի քեզ ավելի հասուն ու պատրաստված կողակից լինել: Ամուսնության հարցում շտապողականություն չցուցաբերելով՝ հնարավորություն կունենաս ավելի լավ ճանաչելու ինքդ քեզ, ինչը անհրաժեշտ է ընտանիքում ջերմ փոխհարաբերություններ զարգացնելու համար:

 


Հարցեր, որոնք պետք է հաշվի առնել մինչև ամուսնությունը


Ի՞նչ պետք է իմանան նրանք, ովքեր փնտրում են իրենց սերը

 


Подпишитесь на доски (Ամուսնություն) следующих пользователей Pinterest: Օգտակար.

Խորագիրը՝  Երկուսով,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog