RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ինչո՞ւ են սեքսից հետո կանայք սիրահարվում, իսկ տղամարդիկ՝ քնով անցնում  1056

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ինչո՞ւ են սեքսից հետո կանայք սիրահարվում, իսկ տղամարդիկ՝ քնով անցնում

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


 
Ինչո՞ւ են սեքսից հետո կանայք սիրահարվում, իսկ տղամարդիկ` քնով անցնումԳիտնականները բացատրել են, թե ինչ է կատարվում մեր գլխում՝ սիրով զբաղվելու ընթացքում: Սեքսը կարող է ոչ միայն երեխաների ծննդի, հարսանիքի, երջանկության կամ օրգազմի, այլև սրտի նոպայի, բարդույթների և վախերի պատճառ դառնալ: Ինչո՞ւ` սա է հանելուկը: Ի՞նչ փոփոխություններ են կատարվում մեր ուղեղում այդ պահերին:
 
Նյու Ջերսիի Ռութգերս համալսարանի գիտնականներին հաջողվել է օրգազմի ժամանակ սկանավորել կնոջ ուղեղը և պարզել, թե մարմնի այս կամ այն մասի գրգռվածության դեպքում ուղեղի հատկապես որ մասերն են սկսում աշխուժորեն գործել: Մասնակցում է ուղեղի 30 մաս, որոնք պատասխանատու են զգացմունքների, հաղորդակցության, ուրախության, բավականության և հիշողության համար:
 
Հետազոտությունը ցույց է տվել, որ օրգազմից երկու րոպե առաջ աշխուժանում են ուղեղի այն կենտրոնները, որոնք գրգռվում են ուտելիս ու խմելիս: 
 
Ամենապատասխանատու պահին ակտիվանում է ուղեղի այն մասը, որը պատասխանատու է ջերմության, սովի և ծարավի զգացողության համար:
Հետաքրքիր է` իսկ ի՞նչ է տեղի ունենում տղամարդու ուղեղում՝ սեքսի ժամանակ: Գիտնականները չեն հրաժարվում նաև դա պարզելու հույսից:
 
Ինչո՞ւ է սերը կույր
 
Սեռական հարաբերությունների ժամանակ «ղեկավարող» հիմնական հորմոնը օքսիտոցինն է (ի դեպ, այս նույն հորմոնն է գործում նաև ծննդաբերության ժամանակ), կոչվում է նաև«գրկախառնության» հորմոն:
 
- Օքսիտոցինը մեզ ավելի դյուրահավատ է դարձնում, ստիպում էԻնչո՞ւ են սեքսից հետո կանայք սիրահարվում, իսկ տղամարդիկ` քնով անցնում վստահել, անկեղծանալ,- ասում է բժիշկ Արան Գոշը` Լիվերփուլի հիվանդանոցի սեռական առողջության մասնագետը: Այդ նույն հորմոնն ամրապնդում է տղամարդու ու կնոջ կապը` մեծացնելով փոխադարձ համակրանքը: Եվ քանի որ օքսիտոցինը կանացի հորմոն է, հենց կանանց է բնորոշ` զուգընկերոջ հանդեպ բուռն համակրանք զգալու և սեքսից հետո սիրահարվելու սովորությունը:
Միայն ափսոս, որ հորմոնի համար միևնույն է` այդ զուգընկերը պատահական մե՞կն է, թե հարմար թեկնածու՝ ամուսնության համար: Օքսիտոցինի ներգործությունն անփոփոխ է, նույնիսկ եթե կինն այդ տղամարդուն ընդամենը մի քանի ժամ է ճանաչում:
 
«Սիրելիս, ես քեզ սիրում եմ»,- ասում է կինը: «Իսկ ես, սիրելիս, քնել եմ ուզում»,- լսում է ի պատասխան:
Ահա այսպես: Եվ պետք չէ զարմանալ, թե ինչու է գեղեցկուհին լավ սեքսից հետո սկսում ապագա երեխաների համար անուններ ընտրել և պատրաստվել ամուսնության, նույնիսկ եթե զուգընկերը նման մտադրություն չունի: Այդ ամենը օքսիտոցինի ներգործությունն է: Եվ հենց դա է պատճառը, որ կնոջ համար այդքան վիրավորական և ցավալի է, երբ ավարտվում են թեկուզև ոչինչ չխոստացող հարաբերությունները:
 
Ինչո՞ւ են սեքսից հետո կանայք սիրահարվում, իսկ տղամարդիկ` քնով անցնումՈրքան սեքսը լավն է՝ այդքան կինն ավելի արագ ու ուժգին է սիրահարվում և այնքան դժվար է նրա համար տղամարդուց հրաժարվելը, նույնիսկ եթե նա ամենևին էլ չի համապատասխանում կյանքի ուղեկցի դերին:
Իսկ տղամարդի՞կ: Նրանց համար ամեն ինչ շատ ավելի հեշտ է. սեքսից հետո նրանց հորմոնները ոչ թե ամրապնդում են կապը կնոջ հետ, այլ ընդամենն ազդարարում բավականության մասին: «Դու քեզ լավ էիր զգում»,- ասում են տղամարդու հորմոնները:
 
Օրգազմից հետո տղամարդուն ղեկավարում է դոպամինը, - բացատրում է բժիշկ Գոշը,- բավականության հորմոնը: Եվ տղամարդը կարող է պարզապես կախման մեջ ընկնել այդ զգացողությունից, ավելի ու ավելի զգալով դրա պահանջը:
Որքան մեծանում ենք` այնքան սեքսի կարիք շատ ենք ունենում:
 
 
Համբույրների շնորհիվ սեքսն ավելի հաճելի է դառնում
 
Մեր շուրթերի վրա հարյուր անգամ ավելի շատ նյարդային վերջույթներ կան, քան մատների բարձիկների:
Հենց այդ պատճառով էլ համբույրները թուլացնում են, ուղեղի մեջ գործի դնում մեխանիզմ, որը լավացնում է տրամադրությունը և տրամադրում սեքսի` մարդուն դարձնելով ավելի զգայուն:
Եվ այսպես՝ արդեն պարզեցինք, որ սեքսն անփոխարինելի է: Բացի հիշողությունը, ընկալունակությունը լավացնելուց, մեզ ավելի ուշադիր, զգայուն և երջանիկ դարձնելուց՝ այն նաև բնական ցավազրկողի դեր է կատարում, կանխարգելում ծերունական տկարամտությունը, երաշխավորում ամուր հարաբերությունները:
Այնպես որ եթե ընկճված եք, ցրված ու հոգնած, մի կարծեք, թե «հիմա սեքսի ժամանակը չէ»: Հենց ճիշտ ժամանակն է, որ կա:
 
Չմոռանանք նշել նաև, որ սեքսը հրաշալի միջոց է անքնության դեմ:
- Տղամարդու համար օրգազմն իր ներգործությամբ համազոր է 2-3 մգ վալիումի (հանգստացնող և քնաբեր միջոց),- ասում է բժիշկ Գոշը:
Այնպես որ, սիրելի կանայք, մի վիրավորվեք տղամարդկանցից, երբ նրանք սեքսից հետո քնով են անցնում: Դա նրանց ֆիզիոլոգիական պահանջն է: Եվ հավանաբար նրանք քնով են անցնում շատ երջանիկ:


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Ինչո՞ւ են սեքսից հետո կանայք սիրահարվում, իսկ տղամարդիկ՝ քնով անցնում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (15.03.16) Դիտումներ: 1056 | Տեգեր: սեռերի հոգեբանություն, սեքս փաստեր | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ