RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ինչո՞վ է վտանգավոր դեռահասների գերսեքսուալությունը. սեքս-այբբուբեն երիտասարդների և նրանց ծնողների համար  1078

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ինչո՞վ է վտանգավոր դեռահասների գերսեքսուալությունը. սեքս-այբբուբեն երիտասարդների և նրանց ծնողների համար

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ինչո՞վ է վտանգավոր դեռահասների գերսեքսուալությունը. սեքս-այբբուբեն երիտասարդների և նրանց ծնողների համարՄարդու հակումները երեք ակունք ունեն հոգու մտքի և մարմնի: Հոգու հակումը ծնում է բարեկամության: Մտքի հակումը ծնում է հարգանք: Մարմնի հակումը ծնում է ցանկություն: Երեքի միացումը ծնում է սեր:

«Դեղձենու ճյուղերը» (հին հնդկական տրակտատ)

Կնոջ և տղամարդու ինտիմ կյանքը, որի մեջ բնածին սեռական բնազդը սերտորեն համակցվում է հասարակության մեջ ընդունված բարոյական չափանիշներին, ենթարկվել է պատմական զարգացման նույն օրենքներին, ինչպես և ինքը մարդկությունը: Պատանեկան հասակում մարդը կտրվում է մանկական կախվածությունից և բացահայտում է իրեն, որպես ինքնուրույն անձ: Դա ոչ միայն ֆիզիկական հարաճուն զարգացման և սեռական հասունացման, այլև անձի ձևավորման, աշխարհաճանաչողության և ինքնաճանաչման շատ կարևոր շրջան է: 

Պատանեկան հասակը բուռն փոփոխությունների շրջան է, երբ երիտասարդներից շատերն ունենում են ինտիմ ապրումներ, որոնք ծագում են հակառակ սեռի հետ առաջին առնչություններից, միմյանց ճանաչելուց: Այդ տպավորություններն ու ապրումները ձևավորում են տղամարդու և կնոջ միջև ընդհանրությունների վերաբերյալ մեր պատկերացումները, որոնք դառնում են մեր սեքսուալ ունակությունների հիմքը:

Տարբերակում են ֆիզիկական (ֆիզիոլոգիական) և հոգեկան (հոգեբանական) փոփոխություններ: Առաջիններն ակնհայտ են՝ դրանք առնչվում են արտաքին տեսքին: 

Երիտասարդ օրգանիզմում սեռական հասունացման շրջանում կատարվող ֆիզիոլոգիական փոփոխությունների հիմնական շարժիչ ուժը ներզատիչ (էնդոկրին) գեղձերն են, որոնք գտնվում են մարդու օրգանիզմի տարբեր մասերում: Սակայն սեռական հասունացման համար կարևորագույն նշանակություն ունեն սեռական գեղձերը: Երիտասարդների սեռական գեղձերը ամորձիներն են, որոնք գտնվում են ամորձապարկի մեջ, աղջիկներինը՝ ձվարանները որովայնի խոռոչում ներքին մասում: Սեռական գեղձերը (ինչպես նաև մյուս ներզատիչ գեղձերը) արտադրում են հատուկ նյութեր՝ հորմոններ, որոնք ներթափանցում են արյան մեջ: Հորմոնները լինում են արական և իգական:

Էնդոկրին գեղձերի գործունեութրոնր, հորմոնների արտադրությունը խստորեն համաձայնեցվում և պայմանավորվում են բազմաթիվ բաղադրիչներով՝ ժառանգականությամբ, նյարդային համակարգով, հոգեկան կյանքով, արտաքին միջավայրի ազդեցությամբ, ինչպես նաև օրգանիզմի վրա ներազդող ներքին գործոններով՝ հիվանդություններ, նյութափոխանակության խանգարումներ և այլն: 

Սեռական հասունացման առաջին նշանները երկրորդական կոչվող հատկանիշների առաջացումն է: Աղջիկների մոտ դրանք ի հայտ են (գալիս11-12 տարեկան հասակում. օրգանիզմը սկսում է արագ աճել, մեծանում են կրծքագեղձերը, արտաքին սեռական օրգաններին և անութային փոսերում, (թևատակերում) մազածածկույթ է հայտնվում, մարմնաձևերը կանացի գծագրություն են ստանում, ձայնն ավելի հնչեղ է դառնում: 

Այդ շրջանում խոշորանում և հասունանում են նաև ներքին սեռական օրգանները, որոնք գտնվում են որովայնի խոռոչի ներքին մասում: Առաջին դաշտանի՝ սեռական օրգաններից արյունահոսության հայտնվելը վկայում է, որ աղջկա սեռական համակարգր հիմնականում արդեն ձևավորվել է:

Տղաների սեռական հասունացման սկզբում (12-13 տարեկանում) նկատվում է առնանդամի չափերի մեծացում, դեմքին, ցայլքին և անութային փոսերում մազերի աճ: Ձվիկները (ամորձիները) մեծանում են և սկսում սեռական հասուն բջիջներ՝ սպերմատոզոիդներ արտադրել:    

13-14    տարեկանում    սեռասկան    օրգանից (առնանդամ) տեղի է ունենում յուրահատուկ հոտով սպիտակ, մակաղիկ հեղուկի՝ սպերմայի (սերմնահեղուկի) ակամա պարբերական արտազատում: Այդ երևույթը կոչվում է երազախաբություն (պոլուցիա) և հաճախ ուղեկցվում է օրգազմով՝ հաճույքի ցգացումով: Պոլուցիան սովորաբար տեղի է ունենում քնած ժամանակ և ուղեկցվում է առնանդամի մեծացմամբ և պնդացմամբ: 

Այդ վիճակը կոչվում է էրեկցիա: Էրեկցիան կարող է առաջանալ նաև սեռակւսն տարբեր գործոնների ազդեցությունից, օրինակ՝ աղջկան հպվելուց, սեռական երևակայությունից, էրոտիկ ֆիլմերից կամ երազներից և այլն: Բնական է նաև էրեկցիայի առաջացումը  առավոտյան:

Բացի այդ, սեռական հասունացման ընթացքում սկսում է արագ զարգանալ պատանու հենաշարժողակւսն համակարգր, հատկապես ոսկորներն ու մկանները, ձայնը դառնում է թավ:
Սեռական հասունացման արդյունքում 15-16 տարեկան պատանիների ու աղջիկների մեծ մասը ի վիճակի է սեռական հարաբերությունների, որը կարող է հանգեցնել հղիության: Սակայն երեխայի ծննդի, նրա դաստիարակության համար երիտասարդներից պահանջվում է ոչ միայն կենսաբանական, այլև հոգեբանակւսն և սոցիալական հասունացման որոշակի մակարդակ: 

Այդ հասունացումը սովորաբար տեղի է ունենում 21-25 տարեկան հասակում, երբ մարդը կրթություն է ստանում, ձեռք բերում նյութական անկախություն:

Պատանեկան տարիքում սեռական և սոցիալական հասունացման միջև առկա հակասությունը հաճախ բարդությունների պատճառ է դառնում: Անձի համար այդ շատ առանձնահատուկ շրջանում օրգանիզմում կատարվող ֆիզիկական և հոգեկան ձևափոխությունները առաջացնում են հոգեբանական լարվածություն:
Երիտասարդ օրգանիզմում նշված ֆիզիոլոգիական փոփոխություններին զուգընթաց փոփոխվում է նաև արտաքինը: Ամաչում են ձայնի փոփոխությունից, անհարմարության զգացում է առաջանում մարմնի նոր չափերից, որից էլ դառնում են դանդաղաշարժ, կաշկանդված: 

Սեփական արտաքինի նկատմամբ դժգոհությունից առաջանում է անհամարձակություն, վախի զգացում, երբեմն էլ՝ ագրեսիվություն:  Երիտասարդները փոխում են իրենց վերաբերմունքը մտերիմների, հարազատների նկատմամբ, դառնում են դյուրագրգիռ, ինքնամփոփ, տրամադրության կտրուկ փոփոխություններ են ունենում: 

Այդ տարիքում առաջանում է դուր գալու, հմայելու և համակրանք առաջացնելու ցանկություն: հատկանշական է, որ այդ շրջանում պատանիների մոտ սեռական հակումներից առավել դրսևորվում է զգացմունքայնությունը, որն աղջիկների բնավորության մեջ արտահայտվում է ռոմանտիկայի երանգով: Կյանքի այդ շրջանւ սիրո գաղտնիքների բացահայտման երկար և անընդհատ ընթացք է, երբ ցանկանում են սեռական ցանկությունները և հետաքրքրությունները: Դրանք անտեսելու ցանկացած փորձ՝ զարգացման որևէ փուլ շրջանցելը, սեռական կյանքը շատ վաղ սկսելը կամ պատանեկան կյանքից հրաժարվելը հետագայում կարող են ունենալ անդառնալի հետևանքներ:


Պատանեկան տարիքում մենք մշտապես ձգտում ենք ճանաչել ինքներս մեզ, զարգացնել մեր հետաքրքրությունները. ունակությունները և ցանկությունները, քանի որ այդ հասակը որոնումների. ապրելաձևի ընտրության. մեր, որպես անձի, ձևավորման շրրջանն է: Սեռի տարբերությունը որոշում է ոչ միայն արտաքին տեսքը և կենսաբանական ինքնատիպությունը, այլև թափանցում է մեր ամբողջ էության մեջ՝ պայմանավորելով մեր մտածողության և վերապրումների ձևը, մեր վերաբերմունքը մյուս մարդկանց նկատմամբ, մեր արարքները, մեր ամբողջ կյանքը: 

Չնայած նրան, որ ծնոդները մեր առաջ աշխարհը բացահայտող առաջին մարդիկ են, գալիս է մի շրջան, երբ մեր կյանքում սկսում են հատուկ դեր խաղալ նաև այլ մարդիկ, որոնց մենք ձգտում ենք հաճախ նմանվել: Դրանք և՛ մեր ավագ բարեկամներն են, և գրքերի ու էկրանի հերոսները: Այդ հասակում ուրույն դեր ունի հասակակիցների միջավայրը, նրանց աջակցութրունը, որի կարիքը հաճախ են զգում երիտասարդները: Սեռական հասունացման շրջանում առաջանում է ինքնուրույն և անկախ կյանք վարելու ցանկություն:
Պատանեկությունը որոնումների, կենսական վարքագծի ընտրության շրջանն է: Յուրաքանչյուր անձ ի ծնե օժտված է կենսաբանական և հոգեբանական որոշակի հատկանիշներով, որոնցnվ էլ որոշվում են կնոջ կամ տղամարդու սեռականության պատկերացումները: Հենց պատանեկան տարիքում են այդ առանձնահատկությունները բուռն զարգանում ու ձևավորվում: 

Սեքսուալության ֆունկցիան անշուշտ միայն երեխա ծնելու հատկությունը չէ: Այն կարևոր նշանակության ունի աձի ինտիմ կյւսնքում և հաճույքների, զգացմունքային օժանդակության և հոգեհարազատության աղբյուր է: 
Կանանց և տղամարդկանց սեռականության զարգացումը ինքնատիպ է և տարբերվում է մի շարք առանձնահատկություններով: Աղջիկներին հատուկ է ավելի վաղ սեռական հասունացումը, սակայն նրանց սեռական զգացմունքային ցանկություններն ավելի ուշ են դրսևորվում, քան պատանիներինը: Դրա հետ մեկտեղ աղջիկները հակառակ սեռի հետ զգացմունքային մտերմության, խորը ապրումների կարիք շատ և ավելի շուտ են ունենում: Կանանց լիարժեք սեռականության ձևավորումը պայմանավորված է նաև մտերիմ տղամարդու հետ հարաբերությունների որակով, նրա կողմից նրբանկատության, քնքշության և ուշադրության դրսևորումներով: 

Ի տարբերություն տդամարդկանց, որոնք սերմնահեղուկի առաջին իսկ արտազատման (էյակուլյացիա) ժամանակ օրգազմի զգացում են ունենում, կանայք սեռական այդ գերագույն հաճույքն զգալու համար պետք է ունենան սեռական կյանքի ավելի տևական փորձ:

Դա է պատճառներից մեկը, որ պատանիների և երիտասարդ տղամարդկանց սեռական գրգիռներն ավելի զգայական դրսևորում ունեն: Դրանք հաճախ կարող են զարգանալ սեռական զուգընկերուհու հետ զգացմունքային և հոգեկան մտերմությունից անկախ: 

Պատանեկան տարիքին հատուկ է նաև այսպես կոչված պատանեկան գերսեքսուալությունը, որը դրսևորվում է առավել ցայտուն սեռական գրգռվածության և ակտիվության ձևով, ուղեկցվում է հաճախակի էրոտիկ երազներով, սեռական երևակայության ձևով:  Այդ գրգռվածության արտահայտություններից է նաև պատանիներից շատերի մոտ սեռական հարաբերության ընթացքում օրգազմի արագ հասնելու ձգտումը: 

Այդ անվերահսկելի վարքագծի արդյունք կարող է լինել զուգընկերուհու անցանկալի հղիությունը կամ սեռավարակով ախտահարվելը, եթե, իհարկե, չեն օգտագործվում հակաբեղմնավորիչ կամ պաշտպանական ժամանակակից միջոցներ, առաջին հերթին պահպանակներ:


Խորհուրդ ենք տալիս լսել/դիտել նաև...

Վաղ սեռական կյանքի օգուտներն ու վնասները


Ո՞ր տարիքից սկսած կարելի է զբաղվել սեքսով


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչո՞վ է վտանգավոր դեռահասների գերսեքսուալությունը. սեքս-այբբուբեն երիտասարդների և նրանց ծնողների համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 1078 | - Վարկանիշ -: 0.0/0