RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ինչի՞ համար չի կարելի մեղադրել տղամարդկանց  304

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ինչի՞ համար չի կարելի մեղադրել տղամարդկանց

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Նրանց հետ դժվար է խոսել, հատկապես զգացմունքների ու հարաբերությունների մասին, նրանք անկարող են հավատարիմ լինել և միշտ խուսափում են խնդիրների լուծումից... Տղամարդկանց հասցեին կանանց մեղադրանքների ցանկը գրեթե քրեստոմատիական է և տարիների ընթացքում չի փոխվում: Ինչո՞ւ է այդպես: Հոգեվերլուծաբանների օգնությամբ փորձենք գտնել մեր հազարավոր «ինչուների» պատասխանները:

 

Ինչի՞ համար չի կարելի մեղադրել տղամարդկանց


Մեզ մանկուց տարբեր կերպ են դաստիարակում (տղաները մայրիկների հետ չափազանց հազվադեպ են խոսում իրենց զգացմունքների մասին), արդյունքում կանայք կարողանում են խոսել իրենց ապրումների մասին, իսկ տղամարդիկ նախընտրում են խնայողաբար օգտագործել խոսքը, հիմնականում՝ տեղեկություն հաղորդելու համար:


Երկու բևեռների հանդիպումը


Տղամարդու և կնոջ հանդիպումը միշտ էլ հարաբերությունների մասին երկու հակադիր պատկերացումների, տարբեր կենսափորձերի հանդիպում է: Խորհելով, օրինակ, մեր սեռական նույնականության մասին՝ մենք տարբեր հարցեր ենք տալիս: Տղամարդը վախենում է չբավարարել զուգընկերուհուն սեքսուալ առումով: Իսկ կինը հարց է տալիս իրեն, թե ինչ ասել է կին:
Վարվել այնպես, ինչպես իր մա՞յրը: Հագնվել ֆոտոմոդելի պե՞ս: Երեխաներ ունենալ ինչպես քույրը կամ ընկերուհի՞ն: «Կանացիությունը ընկալվում է իբրև ինչ-որ կիսատ բան, ինչ-որ բանի թերություն, անբավարարություն,- պնդում է հոգեվերլու-ծաբան Դերիան Լիդերը:- Առավել ևս, որ կանայք ենթագիտակցորեն համոզված են, թե միայն սերը կարող է ձերբազատել իրենց հիմնախնդիրներից ու փորձություններից»: Նման պատրանքը բացարձականացնում է սերը: «Սակայն բացարձակ սերը, որի մասին երազում են նրանք, երբեք չի կարող մարմնավորվել իրական տղամարդու մեջ»,- ավելացնում է հոգեթերապևտը:

Մի ժամանակ կանանց մնում էր միակ ապաստանը՝ սերը Աստծո հանդեպ: Այսօր նրանք իդեալական սիրո բացակայությունը լրացնում են սիրած մասնագիտությամբ կամ երեխաների սիրով:


Նա ինձ չի հասկանում


Տղամարդկանց համար խորթ են իրենց ուղեկից կանանց տառապանքները: Կինը նախ և առաջ հարաբերությունները բանավոր համաձայնագիր է համարում: Սրանից են հաճախակի կշտամբանքները զուգընկերոջ հասցեին. «Դու ինձ հետ բոլորովին չես խոսում»: Ինչը նշանակում է, «Դու ինձ չես հասկանում»:


Այս դարձվածքներում ցայտուն են արտահայտվում երկու սեռերի տարբեր հոգեբանական պահանջմունքները: Կանանց անհրաժեշտ է իրենց հույզերը խոսքով արտահայտել, իսկ նրանց մեծ մասը կարիք ունի զուգընկերոջ հետ քննարկելու ապրած յուրաքանչյուր օրվա ամենափոքր իսկ մանրամասները: Շփման շնորհիվ նրանք իմաստավորում են իրենց ապրումները, ավելի լավ հասկանում իրենց: Տղամարդիկ այլ կերպ են կառուցված: Օրինակ՝ նրանց ուղեղի՝ խոսքի համար պատասխանատու գոտիներում նեյրոնները 17%-ով ավելի քիչ են, քան կանանց ուղեղի համապատասխան հատվածներում:


«Նա խուսափում է խնդիրներից»


Կանանց խոսքի պահանջմունքը առաջացնում է նաև հետևյալ մեղադրանքը. «Դու միշտ աշխատում ես խուսափել խնդիրներից»: Իրոք, կոնֆլիկտի դեպքում տղամարդկանց սովորական վարվելակերպը լռությունն է: Նրանցից շատերը պնդում են, որ չեն ցանկանում դառնացնել կնոջը, բայց ճի՞շտ է դա: «Ինչու՞ բացատրեմ ընկերուհուս, որ այլևս չեմ ցանկանում տեսնել նրան: Եթե այլևս նրան չզանգահարեմ, կհասկանա, որ ամեն ինչ վերջացած է»,- բացատրում է 32-ամյա Արսենը: Հոգեբանները կարծում են, որ տղամարդկանց թվացյալ վախկոտությունը բացատրվում է նրանց վախով սեփական զգացմունքներից: «Խուսափելով խնդրի լուծումից՝ տղամարդն ասես մոռանում է այն մասին, ինչն անհանգստացնում է իրեն,- ասում է հոգեթերւսպևտը:- Նա թաքնվում է իրենից և միաժամանակ պաշտպանում իր ինքնագնահատականը»:

 

Ինչի՞ համար չի կարելի մեղադրել տղամարդկանց


Ինչու՞ են նրանք իրենց այդպես պահում


«Չկարողանալով հաղթահարել բաժանումն իրենց մորից, տղամարդիկ ենթագիտակցորեն գործում են կապվածությունից խուսափելու մոդելով,- ավելացնում է հոգեբանը:- Նրանք չեն բացվում, չեն ցանկանում տրվել հարաբերություններին, որպեսզի կրկին չապրեն բաժանման ու կորստի ցավը: Ուստի նրանց մեծ մասը հակված է մասնագիտական խնդիրների լուծմանը, ոչ թե զուգընկերոջ հետ հարաբերությունների: Մինչդեռ շատ կանանց վարքագիծը կարելի է անվանել անհանգիստ կապվածություն, նրանց համար կարևոր է, ինչ գնով էլ լինի, մոտիկություն զգալ զուգընկերոջ հետ: Այսպես են թե՛ մեկը, թե՛ մյուսը հաղթահարում մանկական ցավագին ապրումները: Արդյունքում կինը մղվում է դեպի տղամարդը, իսկ վերջինս փախչում է»:


Դերիան Լիդերի կարծիքով՝ այդ փախուստը կապված է մահվան նկատմամբ տղամարդկանց առանձնահատուկ վերաբերմունքի հետ. «Որոշում ընդունել, նշանակում է զրկել իրեն հետ դառնալու հնարավորությունից: Այդ տագնապից խուսափելու համար շատ տղամարդիկ այնպես են վարվում, ասես արդեն կենդանի չեն: Նման նևրոտիկ մարտավարությունը հնարավորություն է տալիս նրանց ձերբազատվելու վախի զգացումից՝ հնարավորություն տալով կնոջը գործելու իր փոխարեն»:


«Նրանց հենց միայն դա է պետք»


Կանայք սեքսով են զբաղվում սիրված լինելու համար: Իսկ տղամարդիկ սեր են խոստովանում, որպեսզի սեքսով զբաղվելու հնարավորություն ունենան... «Քո մտքում միայն մի բան կա» խոսքերը կանանց համար հաճախ նշանակում են հետևյալը. «Երբ ինձ հետ սեր ես անում, այնպիսի զգացողություն ունեմ, որ դու դա կարող ես անել յուրաքանչյուր կնոջ հետ: հսկ երբ ասում ես, թե սիրում ես ինձ, ես ինձ եզակի ու անկրկնելի եմ զգում»: Ակնհայտ է, որ տղամարդիկ և կանայք սեքսուալությանը տարբեր իմաստներ են վերագրում: Տղամարդիկ առանց տատանվելու հայտարարում են. «Սեքսը պահանջմունք է»: Ֆրեյդի հետևորդները համարում են, որ այդ իրավիճակը պայմանավորված է տղամարդկային լիբիդոյի կառուցվածքով, որ սերն արմատապես զատում է սեքսուալ բավականությունից:


Բոլոր տղամարդիկ պոլիգամ են


Զուգընկերոջ դավաճանությունը և, առավել ևս, բաժանումը նրանից կրկին ստիպում է կնոջը տանջվել հետևյալ հարցից. «Ես իսկակա՞ն կին եմ»: Արձագանք, որ անհասկանալի է տղամարդու համար: Նրան ավելի շուտ կտանջեն իր զուգընկերուհու և իր մրցակցի սեքսի երևակայական տեսարանները: Սերը սեքսուալ հաճույքից զատելը, որ բնորոշ է տղամարդկանց, կանանց համար անախորժ հետևանքներ է ունենում: Եթե անգամ տիկինը սիրեկանների մի ամբողջ հավաքածու ունենա, դրա մեջ միշտ կլինի միակը՝ իսկականը, որի շուրջ էլ նա կկառուցի իր կյանքը: Այնինչ տղամարդը, անգամ սիրահարված, երբեք իրեն ամբողջովին չի նվիրի կնոջը: Նրա կյանքում արդեն եղել է մի կին, որին նա մայրիկ է անվանել, և այդ սերն է, որ ցմահ է:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչի՞ համար չի կարելի մեղադրել տղամարդկանց  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 304 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ