Գլխավոր էջ » Երկուսով
Ինչի՞ց է գայթակղվում տղամարդը  800

Գլխավոր էջ » Երկուսով 

Խորագիրը՝  Երկուսով,   

Ո՞ր կինը չի երազում իր սիրելիի աչքին ամենահմայիչն ու ամենասեքսուալը երևալ: Այդ դեպքում չի խանգարի իմանալ, թե տղամարդկանց կարծիքով որն է սեքսուալությունը: Մենք մի քանի գաղտնիք կբացենք ...
 

Ինչի՞ց է գայթակղվում տղամարդը
 

1-ին խորհուրդ: Ակնարկի՛ր, բայց մի՛ խոստացիր: Վերնաշապիկի վերին երկու կոճակներն արձակելը անմեղ արարք է, բայց ահա  գերկարճ կիսաշրջազգեստը... պարզապես սադրանք է: Շատ նեղ տաբատը` նույնպես: Ինչպես նաև չափազանց համարձակ լողազգեստը: Ցանկալի է ամեն ինչում չափի զգացումը պահել:

2-րդ խորհուրդ: Հանրահայտ է, որ միջին վիճակագրական տղամարդը օրվա ընթացքում սեքսի մասին մտածում ամենաքիչը 20 անգամ: Այնպես որ երեկոյան նա բավականին լարված վիճակում է, և կախված նրանից, թե ինչպես եք հագնված, կօգնի ճիշտ տրամադրել նրան:

3-րդ խորհուրդ: Տղամարդկանց մեծամասնությունը պահպանողական հայացքներ ունի, և տարբեր էկզոտիկ զարդերը, որոնք շատ են սիրում աղջիկները, կարող են  նյարդայնացնել: Այդ պատճառով էլ պետք է շատ զգույշ լինել տարբեր զիզիբիզիների նկատմամբ: Հակառակ դեպքում տղամարդը նույն հետաքրքրությամբ կվերաբերվի քեզ, ինչպես կենդանաբանական այգու սիրունիկ կապկին:

4-րդ խորհուրդ: Եթե կինը թույլ է տալիս իրեն գրկել ու համբուրել, պիտի հոգ տանի, որ իր հագուստը ոչ միայն գեղեցիկ ու տպավորիչ լինի, այլև հաճելի` շոշափելու համար: Եթե ամենացնցող հագուստով ես, բայց այն կարված է պիթոնի` որոշ մարդկանց մոտ ալերգիա առաջացնող կաշվից, ամեն տղամարդ չի համարձակվի քեզ գրկել:
 

Ինչի՞ց է գայթակղվում տղամարդը
 

5-րդ խորհուրդ: Բոլոր կանայք էլ գիտեն, որ տղամարդիկ սիրում են հանելուկային կանանց: Բայց քեզ ինչպե՞ս պահես կամ հագնվես, որ տղամարդուն մշտապես ինտրիգային վիճակում պահես: Այդ մասին նույնիսկ համաշխարհային դասականներն են գրել, և դու կարող ես նրանց գրական հերոսուհիների անցած ճանապարհով գնալ:


Տղամարդուն կարելի է և պետք է շոկի մեջ պահել: Մի՛ խուսափեք հակադրություններից` գործնական կոստյում` տակից երևացող թափանցիկ բլուզով: Կամ ինչ-որ ներքնազգեստի կտոր, որը պատահմամբ դուրս է մնացել կոստյումի տակից: Դա նրան խելքահան կանի: Իհարկե այդ ամենը պետք է բնական և անբռնազբոս արվի, նույնիսկ` փոքր-ինչ անփույթ, որ  նա մտածի, թե դա պատահաբար է իր աչքովն ընկել:

Խորագիրը՝  Երկուսով,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017