Գլխավոր էջ » Երկուսով
Ինչպիսին է կատարյալ կինը  5725

Գլխավոր էջ » Երկուսով 

Խորագիրը՝  Երկուսով,   

 

Հետաքրքիր է` տղամարդկանց մեծամասնության կարծիքով ինչպիսին է կատարյալ կինը: Փորձեցի փոքրիկ հարցում կատարել մեր հայրենակիցների շրջանում: Տղամարդկանց մեծ մասը նշեցին, որ իդեալական կանայք չեն լինում, ուստի պետք չէ երազանքների գիրկն ընկնել:

Իսկ ահա քիչ թե շատ երազկոտ տղամարդկանց  ուղղված հարցերի արդյունքում պարզ դարձավ, որ տղամարդիկ կատարյալ համարում են այն կնոջը, ով գիտի, թե ինչպիսին է իրեն ուզում տեսնել տղամարդը…
 
 
Կատարյալ կինը
1. Երբեք բացահայտորեն ցույց չի տալիս, որ ցանկանում է տղամարդու վրա իշխանություն հաստատել:
2. Պետք է կարողանա կոկետուհի լինել:
3. Պետք է կարողանա փոխվել և հարմարվել տղամարդու պահանջմունքներին համապատասխան:
4. Պիտի անկաշկանդ լինի սեքսի մեջ:
5. Պետք է կատարելագործի տղամարդուն գայթակղելու իր հմտությունները:
 
Վիճակագրական հարցումների մեծ մասը առանձնացնում է ամուսնացած և ամուրի տղամարդկանց կարծիքները: Բանն այն է, որ նրանք տարբեր պահանջմունքներ ունեն կանանցից: Ամուսնացած տղամարդիկ ցանկալի հատկանիշներ համարում են աշխատունակությունը, տնտեսությունը ճիշտ կազմակերպելու կարողությունը և նրբանկատությունը իրենց խնդիրների հանդեպ: Գեղեցկության մասին ամուսնացած տղամարդիկ ավելի հազվադեպ են հիշում` ի տարբերություն ամուրիների, ովքեր կնոջ մեջ ամենից շատ գնահատում  են գեղեցկությունը, կանացիությունը, անհատականությունը և տղամարդուն ուրախացնելու կարողությունը:
Կանանց կարծիքները այս հարցում, բնականաբար, տարբերվում են: Իրենք` կանայք իրենց մեջ ամենից շատ գնահատում են գեղեցկությունը, սեքսուալությունը, սեփական ոճն ու անհատականությունը:
Երևի բոլորդ եք նկատել, թե ինչպիսի բազմանշանակ ժպիտ ու աշխուժություն է հայտնվում այն ժամանակ, երբ խոսք է բացվում մեր սիրելի կանանց մասին: Իսկապես ամեն գեղեցիկը աշխարհում ծնվել է կնոջ հանդեպ սիրուց: Ամփոփելով հարցումները` այս պատկերը պիտի արձանագրենք.
 
Ի՞նչ է փնտրում տղամարդը կնոջ մեջ
 
1. անհատականություն
2. գեղեցիկ արտաքին
3. խելք
4. հումորի զգացում
5 . գեղեցիկ մարմին
 
Հուսով ենք, որ այս նշումները օգտակար կլինեն մեր սիրելի  կանանց համար: Մենք էլ` տղամարդիկս, ամեն օր պիտի փորձենք կատարելագործել մեր բնավորությունն ու փորձել ներդաշնակ ու ջերմ  հարաբերությունների մեջ  լինել Ձեզ հետ: Հին ճշմարտություն է, որ "տղամարդն է կնոջը ԿԻՆ դարձնում”: Միայն իսկական տղամարդու հետ կինն իրեն լիարժեք կզգա: 
Կյանքում, ըստ էության ոչինչ իդեալական չէ, սակայն մեզ համար կատարյալ, թանկ ու միշտ ցանկալի է դառնում այն անձնավորությունը, ում մենք սիրում ենք: Սիրեք և եղեք սիրված: 
                                                                                                       

Հոգեբանի դիտարկում
Դավիթ Ջամալյան, հոգեբանական գիտությունների թեկնածու
 
 
«Մարդկանց միջև համակրանքը` սերը որպես այդպիսին, որոշակի օրինաչափություններով է ձևավորվում: Տղաների համար ապագա կնոջ ընտրությունը մեծապես կախված է նրանից, թե ինչքանով է նա նման իր մորը կամ որքանով է տարբեր: Աղջկա պարագայում  իդեալ հանդիսանում է հայրը,  հատկապես եթե նրանց  հարաբերությունները ջերմ են եղել: Մարդկանց միջև սիրո ձևավորման համար  հարկավոր է հայացքների ընդհանրություն: Երբեմն էլ հանդիպում ենք ճիշտ հակառակ պատկերին, երբ  ջերմություն է ստեղծվում   բոլորովին տարբեր մարդկանց միջև:
Տղամարդիկ շատ արագ հրապուրվում և շատ արագ էլ հիասթափվում են. սա հատուկ է տղամարդկային էությանը: Տղամարդը հակված է միշտ նորը որոնելու  և միշտ թարմ տպավորություններ ստանալու: Սիրո առաջին քայլը արտաքին գրավչությունն է, ընդհանրությունները: Որոշ ժամանակ հետո, երբ առաջին տպավորությունը մի կողմ է մղվում, կարևորվում է կապվածությունը, փոխադարձ  հոգատարությունը, հարգանքը, վստահությունը: Կանայք ավելի ուշ են հրապուրվում, քան տղամարդիկ, սակայն կանանց զգացմունքները  միշտ ավելի խորն են:
  Կան բազմաթիվ հնարներ սերը պահելու  որոշակի մակարդակի վրա: Որոշ ժամանակ համատեղ կյանք վարելուց հետո  զգացմունքները թուլանում են, սա անխուսափելի է: Տղամարդու կողմից սիրված լինելու համար կինը պետք է խնամված, միշտ նորովի ներկայանա, կինը չպետք է "հասարականա”:  Սերը կդադարի այն ժամանակ, երբ երկուսն էլ դառնան չափազանց հասարակ միմյանց համար:
Սիրված լինելու համար ամուսինները պետք է միշտ լինեն ուժեղի կերպարում: Մյուս կողմից  մարդը իրավունք ունի երբեմն թույլ լինել: Եթե կինը բարոյապես հասուն է, ապա իր ամուսնու ժամանակավոր թուլացումը չի ընկալի որպես թուլություն և  նրան չի լքի: Բայց եթե տղամարդը մշտապես է թույլ, կնոջ մեջ կարող է որոշակի խորթություն,  հիասթափություն առաջանալ: Կինը տղամարդուն ընկալում է նախևառաջ որպես ուժ: Ի նկատի չունեմ, որ չպետք է անկեղծանալ կնոջ հետ, պատմել խնդիրների մասին… Պարզապես պետք է միշտ մնալ որոշակի դիրքում կնոջ կողքին: Իսկ կինը, իր հերթին, պետք է լինի անկանխատեսելի, ինքանատիպ,  տղամարդը`  կայուն, կանխատեսելի, վստահելի և ուժեղ: Տղամարդուն սիրելու համար  կինը պետք է իմանա` ինչ կարող է սպասել նրանից: 
Մեր ավանդական ու բարոյական նկարագիրը, որտեղ հստակ շեշտված է ընտանիքը որպես արժեք, թույլ է տալիս, որ ընտանիքները պահպանվեն նույնիսկ այն դեպքում, երբ սերը մարել է: Եթե ինչ-որ տեղ պարտականությունը չլիներ, ընտանիքները չափազանց արագ կփլուզվեին, ինչպես դա այսօր տեղի է ունենում ներկա ռուսական, եվրոպական ու ամերիկյան հասարակություններում: Ավանդականը պաշտպանում է ընտանիքը փլուզվելուց: Երբեմն շահարկելով ավանդապահություն բառը` հայ կնոջ առաջ անհիմն արգելքներ են դրվում: Դա տղամարդու խորը թերարժեքության արտահայտումն է:
Մյուս կողմից, եթե խոսենք կանանց մասին,  թերարժեք կինը կյանքը դարձնում է պայմանականություններով ու զանազան ձևականություններով լի: Թերարժեքության պատճառով կինը կփորձի իր ամուսնուն անջատել ընտանիքի մյուս անդամներից: Նման  կինը  վատ սկեսուրի շատ հավանական թեկնածու է: Սերը սպանող գործոններոից մեկը խորը թերարժեքության զգացումն է:
Եթե ուզում եք սիրված լինել, չափի մեջ խանդը նպաստում է: Դա այն հոգեվիճակի արտահայտումն է, երբ դու վախենում ես կորցնել սիրածդ մարդուն: Սա ինչ-որ առումով անհրաժեշտ է: Հիվանդագին խանդը խորթացնում է հարաբերությունները, մղում կողակցին մեկ ուրիշի մոտ»:

 




 

Խորագիրը՝  Երկուսով,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017