RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Կատարյալ հարաբերությունների 10 նախադրյալները  6397

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Կատարյալ հարաբերությունների 10 նախադրյալները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կատարյալ հարաբերությունների 10 նախադրյալները

Կատարյալ հարաբերություններ չեն լինում… Կշտապեն պնդել շատերը: Բնավ այդպես չէ: Միգուցե հազվադեպ են լինում, համենայն դեպս հորինվածք չեն: Նման հարաբերություններն, ի դեպ, բավականին հեշտ է «բացահայտելը»: Պարզապես պետք է ստուգել դրանք ներքոհիշյալ 10 կարևոր կետերի համապատասխանությամբ.


Հավատարմություն

Հավատարմությունը  կատարյալ հարաբերությունների պարտադիր բաղադրիչն է, որովհետև եթե դավաճանության շարժառիթները բազմազան են /սկսած հաճելի ժամանակ անցկացնելու ձգտումից մինչև վրեժխնդրությունը/, ապա հավատարմությունն ունի մեկ-միակ պատճառաբանություն` սերը:

Վստահություն

Առանց փոխադարձ վստահության  լավ հարաբերություններ չեն կարող լինել, ուր մնաց` կատարյալ: Օրինակելի զույգի ոսկե օրենքն է`  լիարժեք վստահություն բոլոր հարցերում: Եթե իմանաք, որ տուն մտնելուն պես Ձեզ սկսելու են «հարցաքննել», թե որտեղ, ում հետ և ինչու էիք հանդիպել, դժվար թե շտապեք այնտեղ գնալ:


Ներդաշնակություն անկողնում

Ամերիկացի սեքսոլոգները պնդում են, որ ամուսնալուծությունների 90 տոկոսի հիմքում սեռական աններդաշնակությունն է: Եվ դա զարմանալի չէ, քանի որ եթե սեռական հարաբերությունները երկուսին կամ  զույգից որևէ մեկին չեն բավարարում, ապա ուրիշ ոչնչով դրանք չես կարող փոխարինել:

Անկախություն

Սա վերաբերում է զուգընկերերից յուրաքանչյուրին: Բնավորությունների ընդհանրությունն, ինչ խոսք, լավ է, բայց դա չի նշանակում, որ Դուք ամեն ինչում պետք է նման լինեք Ձեր զուգընկերոջը: Ընդհանուր հետաքրքություններ ունենալը չի նշանակում, որ Դուք  չպետք է ունենաք նաև սեփական հետաքրքրություններն ու հակումները: Եվ հենց դրանք են, որ Ձեզ զուգընկերոջ ստվերից վերածում են ինքնատիպ ու վառ անհատականության:

Փոխվելու պատրաստակամություն

Հաճախ հարաբերությունների ճգնաժամի պատճառ է դառնում այն, որ զուգընկերները ցանկություն չեն ունենում գնալ զիջումների և որևէ բան փոխել սեփական սովորությունների ու սկզբունքների մեջ: Եվ կատարյալ հարաբերություններ կարող են լինել միայն այն դեպքում, եթե զույգերը կարողանան հաղթահարել եսասիրությունն ու որոշ հարցերում փոխվեն հանուն սիրելիի. օրինակ` թողնեն ծխելը կամ դադարեն գինարբուքներ կազմակերպել տանը…

Ինքնավստահություն

Ամուր հարաբերություններ ունեցող զույգերը միշտ վստահ են իրենց զգացմունքների կայունության մեջ: Որքան ուժեղ է այդ համոզմունքն ու վստահությունը, այնքան ավելի բնական և ազատ է զույգի պահվածքը հարաբերվելիս:

Լսելու ունակություն

Երջանկություն է, երբ քեզ հասկանում են: Այս մտքի հետ կհամաձայնեն բոլորը: Բայց ոչ բոլորը գիտեն` ինչպես լինել հասկացված: Սա չի վերաբերում կատարյալ զույգերին: Նրանք գիտեն, որ դրա համար պետք է պարզապես լսել իրար ու խորամուխ լինել լսածի մեջ:

Համատեղ ժամանց

Կատարյալ զույգերը չեն հոգնում իրարից, քանի որ նրանց համար միշտ հետաքրքիր ու հաճելի է միասին: Նրանք միասին նախաճաշում են, միասին ընթրում, միասին հանգստանում, միասին կատարում վերանորոգման աշխատանքները և միասին այցելում բարեկամներին: Եվ երբ նրանցից մեկը գործածում է «իմ երկրորդ կես” արտահայտությունը, այն հնչում է ոչ պարզապես փոխաբերական խոսք:

Համբերատարություն

Գուցե պարադոքսալ հնչի, բայց իդեալական հարաբերություններ կարող են հաստատվել միայն այն դեպքում, երբ զուգընկերներից երկուսն էլ գիտակցեն, որ իրենցից ոչ ոք կատարյալ չէ: Եվ արդյունքում նրանցից յուրաքանչյուրը ցուցաբերում է անհրաժեշտ համբերատարություն դիմացինի թուլությունների  ու «բզիկների» նկատմամբ: Եվ փոխանակ անիմաստ նյարդեր ու ներուժ ծախսելու զուգընկերոջ թերությունների հետ կապված` նրանք
«փակում են աչքերը» դրանց վրա:

Զարմացնելու ունակություն

Կատարյալ հարաբերություններ ունեցող զույգերի համար միշտ հետաքրքիր է միասին, որովհետև նրանք կարողանում են զարմացնել իրար և խուսափում են կարծրատիպային պահվածքից: Հանկարծակի անակնկալները, չպլանավորված ժամադրությունները և շաբլոնների բացակայությունը վարքում թույլ են տալիս երկար ժամանակ պահպանել թարմությունը  հարաբերություններում և չձանձրանալ իրարից:

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կատարյալ հարաբերությունների 10 նախադրյալները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (05.03.11) Դիտումներ: 6397 | Տեգեր: սիրահարություն, երկուսով, կանայք և տղամարդիկ, ներդաշնակ շփումներ, իդեալական կին, սեր | - Վարկանիշ -: 0.0/0