RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ի՞նչ պետք է անի կինը ցանկալի զուգընկերուհի լինելու համար...  702

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ի՞նչ պետք է անի կինը ցանկալի զուգընկերուհի լինելու համար...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ինչպե՞ս կարող է կինը անզուգական զուգընկերուհի լինել...

 

1.     «Հիմա իմ հերթն է»

Տղամարդկանց դուր են գալիս կանայք, ովքեր իրենց նախաձեռնությունն են ցույց տալիս սեքսի ժամանակ, իսկ որ ավելի լավ է՝ իրենք են սադրում սեռական ակտը։ Բանալ իրականությունը հետևյալում է. տղամարդու համար չկա ավելի գայթակղիչ բան, քան գրգռված կինը, ով ի սրտե սեքս է ուզում ունենալ իր հետ։ Տղամարդու համար շատ կարևոր է անընդհատ իմանալ, որ նա ցանկալի է կնոջ համար, ուստի պետք չէ վախենալ դրսևորել ձեր ինքնաբուխ նախաձեռնողականություբը։ Օրինակ՝ կարող եք օրը ցերեկով սեքսուալ բովանդակությամբ հաղորդագրություն ուղարկել նրան, բայց պետք է զգույշ լինել։ Մի՛ չարաշահեք ձեր այդ իշխանությամբ և հաճախ զիջեք նրան ղեկավարաման լծակները։ Տղամարդիկ սիրում են նախաձեռնողականությունը, բայց չափազանց ագրեսիվ վարքը կնոջ կողմից անկողնում փոքրաթիվ տղամարդկանց է դուրս գալիս։


2.     Նոր հնարքներ

Տղամարդկանց համար սեքսը հանդիսանում է բավականին բարձր առաջնահերթություն ունեցող զբաղմունք, ուստի սեքսը կարող է դառնալ բավականին ծանրակշիռ փաստարկ՝ հօգուտ հարատև և երջանիկ սիրո, իսկ կնոջ համար՝ յուրահատուկ լծակ՝ հարաբերությունները կառավարելու համար։

Անկողնում արվող փորձարարությունները հոյակապ խթանող միջոց են տղամարկանց համար։ Սեքսուալ ցանկությունը ախորժակի պես բան է. մենք բոլորս էլ ուզում ենք փորձել տարբեր համեր, ուստի միևնույն բանն ուտելը ձանձրալի է. Տղամարդը ցանկանում է անկողնում տեսնել կնոջ, ով պատրաստ է պարգևել բացառիկ զգացողություններ։


3.     «Նման թիկնեղ կազմվածքի համար տուգանել է պետք, որովհետև այն խելքահան է անում»

Միայն կանայք չեն, որ ականջներով են սիրում և կարիք ունեն կոմպլիմենտներ լսելու իրենց արտաքին տեսքի վերաբերյալ։ Տղամարդիկ ևս բավականին թույլ են կոմպլիմենտների հանդեպ։ Ձեր տղամարդն ուզում է իմանալ, որ ինքը ինչ որ յուրահատուկ բան ունի, որը գրգռում է կնոջը, ուստի մի՛ ամաչեք ասել նրան, թե հատկապես նրա որ հատկանիշներն եք համարում սեքսուալ, ու դա կբարձրացնի նրա ինքնագնահատականը։


4.     Միացրեք լույսերը

Սեքսի ժամանակ լույսը մի՛ անջատեք և այդ կերպ ցուցաբերեք վստահություն՝ ձեր զուգընկերոջ հանդեպ։ Տղամարդիկ շատ են սիրում մերկ կանանց նայել ու ուսումնասիրել, ծանոթանալ նրա մարմնի ամեն միլիմետրի հետ։ Այնպես որ հերիք է մթություն կամ ծածկոցների տակ սեքսով զբաղվել։ Պարտադիր չէ տան բոլոր լույսերը վառել։ Երբեմն բավական է նույնիսկ մի քանի մոմի ինտիմ լույս, միացված հեռուստացույցի արձակած լույսը կամ էլ վարագույրից ներս թափանցող լույսի ճառագայթները։ Կարող եք այս փոքրիկ խորամանկությունները կիրառել՝ «կինոյի էֆեկտ» ստանալու համար։
Տղամարդիկ բնությունից տեսողական են ու գրգրռվում են՝ տեսնելով իրենց զուգընկերուհու մերկությունը։ Բացի դրանից, նրանց մեծ մասը երազում է, որպեսզի իրենց զուգընկերուհին էլ հաճույք ստանա գործընթացին հետևելուց։


5.     Միայն երևակայեք...

Ցանկացած տղամարդ ցանկանում է, որ զուգընկերուհին թեթև լինի շփման մեջ ու չամաչի իր էրոտիկ ցանկություններից։ Չկա ավելի սեքսուալ բան, քան զուգընկերոջ սեքսուալ ֆանտազիաներն ի կատար ածելը։ Շատ տղամարդիկ վախենում են արտահայտել իրենց սեքսուալ ֆանտազիաները, որվհետև վախենում են, որ կարող են մերժվել։ Պատմեք նրան ձեր ֆանտազիաների մասին ու հարցուփորձ արեք իր ֆանտազիաներից։ Արեք առաջին քայլը դրանք ի կատար ածելու հարցում, ու պարտադիր էլ չէ ճշտորեն կրկնել այն, ինչ նա է ուզում։ Կարելի է փոխզիջումների էլ գնալ, որոնք թույլ կտան երկուսիդ էլ վայելել պրոցեսը։ Իսկ որ ամենալավն է՝ միասին երևակայել ու ի կատար ածել այդ սեքսուալ երազանքները։


6. DIRTY TALK

Տղմարդկանց գրգռում են ձայները սեքսի ժամանակ։ «Իդեալական սիրուհու» տեսլականը ենթադրում է, որ կինը պետք է ունենա ցածր տոնայնությամբ ձայն ու գայթակղիչ խոսելաոճ։ Շատ խոսել պետք չէ, պետք չէ անդադար փսփսալ նրա ականջին, թե ինչ լավ էր երեկ։ Գրգռելու հետաքրքիր տարբերակ է՝ «կեղտոտ» բառեր օգտագործել, բայց անկողնում կնոջը հայհոյելը պետք է լինի տեղին ու գրագետ։ Անիմաստ հայհոյանքներ գոռգոռալը կարող է գրգռման փոխարեն հակակրանք առաջացնել։


7. Գեղեցիկ ներքնազգեստներ

Ինչո՞ւ անիմաստ շատ փողեր ծախսել էրոտիկ ներքնաշորեր գնելու համար, եթե միևնույն է, երկու րոպե անց դրանք պետք է հանես։ Տղամարդիկ ինֆանտիլ են և միշտ սիրում են փաթեթավորված նվերները։ Փորձեք լինել այդ փաթեթավորված նվերը ու դանդաղորեն հանվել։ Շատ դանդաղորեն։ Դա պարզապես կհիացնի նրան և շատ շուտով դուք նրա ձեռքերում կլինեք։ Հագեք ձեր ամենասեքսուալ շորը, հավելեք դրան ձեր ժանյակավոր սեքսուալ զուագագուլպաները, ինչպես նաև աշխատեք մեծ հայելի ունենալ ձեր սենյակում։


8.     Անակնկալ

Դուք այն կանանցի՞ց եք, ովքեր պետք է վաղօրոք ամեն ինչ մտածեն ու պատրաստեն և նոր միայն սեքսով զբաղվեն, թե՞ ինչպես կյանքում, այնպես էլ սեքսում՝ սիրում եք անակնկալներ։ Ինքնաբուխությունը լիբիդոյի վառելանյութն է։ Տղամարդիկ սիրում են ամեն չբացահայտվածը, նրանց դուր է գալիս զգալ ադրենալինն իրենց արյան մեջ և անել նոր հայտնագործություններ սեքսում։ Անակնկալի գործոնը օգնում է տղամարդու օրգանիզմին դոպամին արտադրել, որը սրում է բավարարվածության զգացողությունը և ավելի մեծ հաճույք պատճառում։ Յուրաքանչյուր տղամարդ երազում է անսովոր տեղերում սեքս ունենալու մասին։ Դուք չեք ուզում չէ՞, որ գլխավոր հերոսուհու դերում այլ կլին լինի։ Ուստի միացրեք ձեր երևակայությունը։


9.     Շարժումը կյանք է

Ժամանակի ընթացքում զույքի սեքսուալ հարաբերություններում անխուսափելիորեն գալիս է այն պահը, երբ երկուսը 1-2 դիրք են գտնում, որոնցում նրանք իրենց հարմարավետ են զգում։ Սակայն ինչպես ցույց է տվել վիճակագրությունը, շատ զույգեր բաժանվում են, որովհետև իրենց համար համատեղ սեքսը ձանձրալի է դարձել։ Մի՛ ամաչեք նոր և անսպասելի բաներ փորձելը, ուղղորդեք ձեր զուգընկերոջը խոսքերով։ Տղամարդիկ սովոր են պրակտիկայի միջոցով լցնել իրենց գիտելիքները։ Շարժվեք ու փնտրեք նոր դիրքեր, որոնք թույլ կտան նորովի բացահայտել ձեր սեքսը։ Եվ հիշեք, անխտիր բոլոր տղամարդկանց ոսկե կանոնը՝ իսկական կինը պետք է լինի տան տնտեսուհի խոհանոցում, համեստ՝ հյուրերի մոտ և սիրուհի՝ անկողնում։


Подпишитесь на доски (Սեքս փաստեր, ուղեցույց) следующих пользователей Pinterest: Օգտակար.

Подпишитесь на доски (Երկուսով (կին-տղամարդ շփում)) следующих пользователей Pinterest: Օգտակար.


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ի՞նչ պետք է անի կինը ցանկալի զուգընկերուհի լինելու համար...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 702 | - Վարկանիշ -: 0.0/0