RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ի՞նչ կապ կա տղամարդու կամ կնոջ «բարեմասնության» չափսի և դավաճանության միջև...  1171

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   info.ru


Ի՞նչ կապ կա տղամարդու կամ կնոջ «բարեմասնության» չափսի և դավաճանության միջև...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ի՞նչ կապ կա տղամարդու կամ կնոջ «բարեմասնության» չափսի և դավաճանության միջև...Իսպանիայում գործազրկության մակարդակը, եվրոպական չափանիշներով, աղետալի չափերի է հասնում: 2008 թվականի ճգնաժամից հետո երկրի կեսն անգործ է մնացել: Սակայն իսպանական սեքսոլոգներին ոչինչ չի կանգնեցնում: Նրանք այնքան խիստ են, որ քանոնը ձեռքն են վերցրել և…

Գիտնականները պարզել են. որքան փոքր է տղամարդու առնանդամը, այնքան հաճախ է նա դավաճանում, որքան մեծ է կնոջ կուրծքը, այնքան հաճախ էլ նա է դավաճանում:

Հետազոտությունն անցկացվել է սանտիմետրը ձեռքին և մի քանի տարի: Փոխարենը հիմա հստակ հայտնի է. տղամարդիկ, ովքեր բնությունից մեծ առնանդամ և լավ պոտենցիա ունեն, որպես կանոն, ամենահավատարիմ ամուսիններ ու հոգատար հայրեր են:

«Միջինների» վարքը կախված է այն բանից, թե «ով է տանտերը»: Եթե տունը ղեկավարում է կինը, իսկ ամուսինը երկրորդ պլանում է, ապա նա փորձում է խանդի առիթ չտալ, քանի որ վախենում է ավելորդ տհաճություններից: Իսկ եթե կինը փափուկ բնավորություն ունի, ապա «միջինները» հաճույքով սիրավեպ կսկսեն, այն էլ՝ ոչ մեկ կնոջ հետ:

Իսկ ամենից անհագուրդ դավաճանները, պարզվում է, այն տղամարդիկ են, ում առնանդամը շատ փոքր է: Հենց նրանք են կնամոլները, ովքեր չեն կարողանում որևէ կնոջ անտարբեր նայել: Նրանք մի կնոջից մյուսին են անցնում, իսկ երբեմն իրենց շուրջ իսկական հարեմ են հավաքում (եթե, իհարկե, ֆինանսական հնարավորություն ունեն): Փոքր առնանդամով տղամարդիկ միշտ պատրաստ են դավաճանել:

Մտածելու առիթ ունեն նաև ուժեղ սեռի ներկայացուցիչները: Իսպանացի գիտնականները չափել են ոչ միայն նրանց առնանդամը, այլև կանանց կուրծքը: Իրավիճակը նման է եղել. որքան մեծ է կնոջ կուրծքը, այնքան նա ավելի է հակված դավաճանության:

Սակայն, ամեն դեպքում, տղամարդկանց համար ավելի դյուրին է հավատարիմ կյանքի ուղեկից գտնել. փարթամ կուրծքը հեռվից է երևում: Իսկ կանայք մինչև «միջինից բարձր չափսերով» տղամարդ գտնեն, երբեմն ստիպված են լինում փորձեր կատարել և սխալներ թույլ տալ:

Հայտնի իսպանուհի Պենելոպա Քրուսը, իմանալով իր հայրենակիցների հետաքրքիր հետազոտության մասին, հարկ է համարել հաստատել այդ տեսակետը. «Գիտեք, իմ և իմ ընկերուհիների կենսափորձը միանգամայն հաստատում է նման եզրակացությունները: Եվ այստեղ մնում է միայն խոսել ճակատագրի անարդարության մասին. կանայք, ում բաժին է ընկել փոքր առնանդամով տղամարդ, ստիպված են լինում նաև նրանց դավաճանությունը տանել: Իսկ կանայք, ում տղամարդկանց մոտ ամեն ինչ նորմալ է, կրկնակի բախտավոր են: Չէ՞ որ նման տղամարդիկ լրացուցիչ անգամ ինքնահաստատվելու կարիք չունեն, նրանք առանց այն էլ գիտեն, որ իրենց մոտ «այդ հարցում» ամեն ինչ նորմալ է»,- նշել է Պենելոպան,- հաղորդում է s-info.ru-ն:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ի՞նչ կապ կա տղամարդու կամ կնոջ «բարեմասնության» չափսի և դավաճանության միջև...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (22.06.15) | Հեղինակ: info.ru W Դիտումներ: 1171 | Տեգեր: դավաճանություն, կրծքեր, առնանդամ | - Վարկանիշ -: 0.0/0