RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ի՞նչ անել, երբ ամուսինը դավաճանում է. խորհուրդներ հոգեբանից  976

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   ladynews.am


Ի՞նչ անել, երբ ամուսինը դավաճանում է. խորհուրդներ հոգեբանից

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հայաստանում, ըստ հոգեբանների ուսումնասիրության, առավել մեծ տոկոս են կազմում տղամարդկանց դավաճանությունները, քան կանանց: Եվ հետաքրքիր է, որ հայ տղամարդկանց զգալի մեծամասնությունն ունի կողակցին դավաճանելու փորձ: Ըստ հոգեբան Լիկա Ալեքսանյանի' տղամարդիկ սովորաբար դավաճանում են կնոջը ամուսնության 6-7-րդ տարում, երբ արդեն երեխաներ են ունենում ու կյանքը սովորական է դառնում նրանց համար: Եթե մի կողմ թողնենք այն, որ ցանկացած կին կարող է ինքն իրեն հետևելով ու անընդհատ իր ու զուգընկերոջ կյանք հետաքրքրություններ, նոր մտքեր մտցնելով կանխել ամուսնու հիասթափությունն ու նոր կնոջ փնտրտուքները, և խոսենք միայն այն դեպքի մասին, երբ արդեն որևէ բան հետ բերել չի կարելի, ու նա արդեն դավաճանել է, ապա պետք է հասկանալ' ի՞նչ անել, երբ քեզ խաբված ես զգում, ուզում ես մի լավ ծեծ տալ սիրային եռանկյունու մյուս երկու ծայրերին, հավաքել ճամպրուկներն ու հեռանալ:

Հոգեբանը, նախքան վարվելակերպի ճիշտ կանոններին անդրադառնալը, առանձնացնում է տղամարդու դավաճանության երեք ցայտուն դրսևորվող տեսակներ: Առաջին դեպքում նա դավաճանում է և չի էլ փորձում թաքցնել. ստացվում է այնպես, որ Ձեր արտաբերած «ապահարզան» բառը նրան միայն ուրախություն է պատճառում: Այս պարագայում Լիկա Ալեքսանյանը չի տեսնում այլ տարբերակ, քան բաց թողնել նրան, եթե անգամ սիրում եք. «Այնպիսի վերաբերմունքի դեպքում, երբ դուք անձամբ տեսնում եք նրան խաբեության պահին, սկսում եք խոսել Ձեր միջև կանգնած կնոջ մասին, բայց նա Ձեզ հանգստացնելու և ամեն ինչ հերքելու փոխարեն «թևերը սիրուհու վրա է փռում», ուրեմն հավատացեք' երկընտրանք չկա: Ինքնասիրությունը այս պարագայում պիտի հաղթի: Բաց թողեք նրան և թույլ տվեք երջանիկ լինել առանց Ձեզ: Բացի այդ, որքան շուտ տոնեք ազատագրումը Ձեզ ցավ պատճառած տղամարդուց, այնքան ավելի շատ կյանքի իրավունք կպարգևեք նրան, ով երբեք ցավ չի պատճառի»: Որպես նման դավաճանության դեմ պայքարի վատագույն միջոց հոգեբանը առանձնացնում է մի դեպք, որ հիշում է հենց իր պրակտիկայից. «Ես սովորաբար բերում եմ այդ կնոջ օրինակը, ով դիմեց ինձ նմանատիպ խնդրով և իր գտած հարցի ակնհայտորեն վատ լուծմամբ: Պատկերացնու՞մ եք նա, իմանալով, որ ամուսինը սիրում է այլ կնոջ և ուզում է բաժանվել իրենից, հղիացել էր նրանից և ստիպել մնալ իր կողքին հանուն երեխայի: Ավելի վատ միտք հղանալ անգամ հնարավոր չէ: Առավել քան վստահ եմ, որ այդ ընտանիքում երջանկության մասին կարելի է չխոսել, իսկ ամենադժբախտ կողմը դառնալու էր երեխան»:

Կա տղամարդու դավաճանության մի բոլորովին այլ տեսակ: Նա Ձեզ բոլորից առավել է սիրում, բայց դրանում համոզվելու համար նրան ուրիշ կանայք են պետք: Այլ կերպ ասած' նա չի սիրում այն կանանց, ում հետ ժամանակ է անցկացնում: Ինչպե՞ս որոշել, որ գործ ունեք հենց այս դեպքի հետ և ինչպե՞ս վարվել: Հոգեբանի հավաստմամբ, նման դեպքում տղամարդը աշխատում է թաքցնել իր «սխրանքները» կնոջից, որին սիրում է ու խնայում: Այսինքն' եթե նա պարզապես արկածներ որոնող է, դժվար թե երբևէ գտնեք դավաճանության կշիռ ունեցող ապացույց: Լիկա Ալեքսանյանը խորհուրդ է տալիս նման պարագայում պահանջել ամուսնուց հանդիպում կազմակերպել Ձեր երեքի մեջ' վստահ լինելով, որ ամուսինը Ձեր աչքի առաջ երրորդ կողմին դուրս կշպրտի:
Դավաճանության մյուս առավել հաճախ հանդիպող տեսակն այն է, երբ սիրուհին ամեն ինչ անում է Ձեր ընտանիքը քայքայելու համար և գրեթե շանս չի թողնում Ձեզ: Այս դեպքում, ըստ Լիկա Ալեքսանյանի, սխալ է լուռ կանգնել մի անկյունում և սպասել, թե ինչպես են սիրելիին հանում Ձեր տնից, ժպտալ այն դեպքում, երբ հոգին ալեկոծվում է և ուզում եք տունը հիմնահատակ ավիրել, քանի որ այդպես միայն Ձեզ կվնասեք ու մի օր կհասնեք հոգեբուժարան: Բայց և պետք չէ ընկնել մյուս ծայրահեղության մեջ՝ հիստերիայի մատնվել ու սկանդալ սարքել: Հոգեբանը իր պրակտիկայից հիշում է դեպքեր, երբ նման իրավիճակում հայտնված կանայք որոշել են զրուցել ամուսինների սիրուհիների հետ, իսկ ինքը միայն մի բան է խորհուրդ տվել նրանց. «Եթե որոշում եք բացել բոլոր խաղաքարտերը, դա Ձեր ընտրությունն է: Պարզապես պետք է հիշեք խաղի մի քանի կանոններ' երկար ու սրտաճմլիկ տեքստերից պետք է խուսափել, խոսել կարճ, դիպուկ և միայն բուն գործի մասին, պետք է խուսափել ցենզուրայից դուրս արտահայտություններից ու ծեծկռտուք սարքելուց. չէ՞ որ պայքարում եք Ձեզ պես մեկի դեմ «ընդհանուր տղամարդու համար», և երկուսիցդ նա կհաղթի, ով ավելի ամուր նյարդեր կունենա»:

Եթե որոշում եք դավաճանության մասին խոսել ոչ թե սիրուհու, այլ Ձեր ամուսնու հետ, ապա առավել նպատակահարմար է նախօրոք հանգստացնող որևէ դեղ ընդունելը, քանի որ նրա արձագանքը կարող է Ձեզ դուր չգալ, բայց դուք միևնույնն է, պետք է պահեք սառնասրտությունը: Հոգեբանը խորհուրդ է տալիս այնուամենայնիվ զգույշ լինել և խուսափել մի լուրջ սխալից. «Շատ կանայք գիտեմ, ովքեր իրենց հավերժ դավաճանող ամուսիններին հավերժ ներում են ու ատամներով պահում ընտանիքը: Միշտ հիշեք' բնության օրենքը պահանջում է, որ արուները պայքարեն էգի համար և ոչ թե էգերը' արուների: Դուք երջանիկ լինելու իրավունք ունեք: Բաց թողեք նրան, եթե Ձեր առաջին իսկ ներումից հետո նա չի խրատվում, և թող Ձեզ չկանգնեցնի անգամ երեխաների գոյությունը: Գիտե՞ք' առանց սիրո ընտանիքում մեծացած երեխաները ավելի շատ ու ավելի խորը հոգեբանական տրավմաներ են ունենում, քան ոչ լիարժեք, բայց երջանիկ ընտանիքում մեծացած փոքրիկները»:

Լարա Առաքելյան


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ի՞նչ անել, երբ ամուսինը դավաճանում է. խորհուրդներ հոգեբանից  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.ladynews.am/arm/news/1858/inch-anel-erb-amusiny-davatshanum-e-khorhurdner-hogebanic
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (13.05.16) | Հեղինակ: ladynews.am Դիտումներ: 976 | Տեգեր: ամուսնություն, երկուսով, Ընտանեկան | - Վարկանիշ -: 0.0/0