RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Հոգեբանը խորհուրդ է տալիս առաջին սեքսի հարցում չշտապել  488

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Հոգեբանը խորհուրդ է տալիս առաջին սեքսի հարցում չշտապել

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հոգեբանը խորհուրդ է տալիս առաջին սեքսի հարցում չշտապելՀատկապես հայկական իրականությունում խուսափում են սեռական դաստիարակությանն առնչվող թեմաներից: Չնայած նրան, որ ծնողների մեծ մասը նախաձեռնություն չի դրսևորում քննարկելու այդ թեմաները, թողնելով «ամեն ինչ իր ժամանակին», միևնույն է, երիտասարդներն անում են այն, ինչի մասին բավականաչափ տեղեկություն չունեն: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում, թե ում հետ և երբ սեռական հարաբերություններ ունենա: Այնուամենայնիվ, առաջին սեռական հարաբերությունը շատ կարևոր է յուրաքանչյուրի կյանքում: Հատկապես կնոջ համար չմտածված առաջին սեռական հարաբերության արդյունքում հնարավոր են մի շարք անցանկալի հետևանքներ: Դրանցից խուսափելու համար շատ կարևոր է իմանալ, թե որ տարիքից է կինը ֆիզիկապես և հոգեպես պատրաստ առաջին սեռական հարաբերության և ինչո՞ւ:

«Մինչև 18 տարեկան կնոջ օրգանիզմը դեռևս ամբողջովին ձևավորված չէ, և խորհուրդ չի տրվում մինչ այդ մտնել սեռական հարաբերությունների մեջ: Դրա հետևանքով սեռավարակներն են ավելի շուտ տարածվում, անցանկալի հղիություն կարող է լինել և այլն»,- զրույցում ասաց «Ռաֆայել» բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Տաթևիկ Ղորուխչյանը: Իսկ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» մանկաբարձական բաժնի վարիչ Արմեն Խաչատրյանն այլ կարծիքի է. «Համարում են, որ մինչև 18 տարեկան կնոջ օրգանիզմը պատրաստ չէ սեռական հարաբերություններ ունենալ, բայց մարդկության պատմությունը ցույց է տալիս հակառակը: Օրինակ՝ իմ տատիկն առաջին անգամ ծննդաբերել է 14 տարեկանում, հետո ևս 5 անգամ և ապրել է 80 տարուց ավել: Իմ կարծիքով՝ երբ կարգավորվում է դաշտանային ցիկլը, արդեն պատրաստ է կինը սեռական հարաբերության: Ուրիշ հարց է գիտակցությամբ, հոգեպես նա պատրաստ է, թե՞ ոչ: Տեխնիկապես հնարավոր է, բայց այլ հարց է գիտակցությամբ նա հասել է այդ մակարդակին, թե՞ ոչ»:

Սակայն առողջ սեռական կյանք սկսելու համար բավական չէ միայն ֆիզիոլոգիական հասունությունը: Այստեղ շատ կարևոր գործոն է հոգեբանական պատրաստվածությունը: «Սեռական հարաբերությունը ոչ միայն ֆիզիկական մերկություն է պահանջում, այլև որոշակի «հոգեբանական մերկություն», իսկ մերկությունը, ինչպես գիտենք, առավել խոցելի է դարձնում մեզ: Որպեսզի երևույթն ինքնին վտանգավոր չլինի, աղջիկն իրեն պաշտպանված զգա, կանխատեսի իր արարքների հետևանքները, կարողանա կանխարգելել անցանկալի հղիությունը, պաշտպանվի սեռավարակներից, ճիշտ ընտրի, թե ում հետ կցանկանար ունենալ այդ փորձը, պետք է լավ տեղեկացված լինի: Այս շատ կարևոր հարցերին ճիշտ պատախան գտնելու համար որոշակի հասունություն է պահանջվում: Եվ այդ հասունությանը թե՛ աղջիկը, թե՛ տղան հասնում են մոտավոր 20-22 տարեկանում»,- ասաց ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի հոգեբան խորհրդատու Անուշ Ալեքսանյանը:

Հատկապես առաջին փորձի դեպքում երկու սեռի ներկայացուցիչների մոտ էլ լարվածություն է առաջանում, վախ կամ գուցե տագնապ: Դա բոլորովին բնական է և չի կարելի վերագրել միայն կանանց կամ տղամարդկանց: Ընդհանրապես, մտնելով սեռական կյանք, բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ: Իսկ գաղտնիք չէ, որ նորույթն ինքնին վախեցնող է: Երբեք նորության նկատմամբ մարդիկ համապատասխան հայացքներ չեն ունենում: Սակայն որպեսզի նվազագույնի հասցնենք լարվածությունն ու վախը, հոգեբանը խորհուրդ է տալիս. «Որպեսզի այդ գործընթացն ավելի սահուն, առանց սթրեսների անցնի կնոջ համար, ամենակարևոր պայմանը երկու անձերի միջև վստահությունն է, ընկերությունը և չեմ վախենա ասել՝ սերը: Հատկապես առաջին փորձի դեպքում, եթե մարդն ունենում է հիասթափություն, դա շատ մեծ ազդեցություն է թողնում նրա՝ սեռական հարաբերությունների մասին, ինչպես նաև հակառակ սեռի մասին պատկերացումների վրա: Հետևաբար բացասաբար կազդի նաև նրա հետագա սեռական կյանքի և առողջ փոխհարաբերույունների, սեփական ընտանիքի վրա»: 

Վաղաժամ սեռական հարաբերություններն ամենից հաճախ բերում են սեռավարակների տարածմանը: Երիտասարդների, դեռահասների շրջանում դրանք շատ ավելի շուտ են տարածում գտնում: Լուրջ խնդիր է նաև անցանկալի, վաղաժամ հղիությունը: Իսկ արհեստական վիժումների, նմանատիպ բժշկական միջամտությունների արդյունքում վատթարանում է երիտասարդ սերնդի առողջությունը, ավելանում չբերության դեպքերը:

Հոգեբանական տեսանկյունից վաղաժամ սեռական կյանքը հղի է շատ խնդիրներով: «Եթե առաջին սեռական հարաբերությունը եղել է ոչ այնքան կնոջ ցանկությամբ, համոզելով, խաբելով կամ առավել ևս բռնությամբ, դա չի կարող անհետևանք մնալ: Հնարավոր է, որ ճիշտ և ժամանակին աջակցություն ցուցաբերելու դեպքում բացասական հետևանքները հասնեն մինիմալին, բայց առհասարակ նման դեպքերում մարդու մոտ կարող է ձևավորվել վերաբերմունք, որ սեռական հարաբերությունը ոչ թե քնքշանքի և սիրո արտահայտման ձև է, այլ ինչ-որ բացասական, վիրավորանք և ցավ պատճառող երևույթ, որից անհրաժեշտ է խուսափել: Եթե անգամ ամեն ինչ սիրով է եղել, բայց կինը հիասթափություն է ապրել, գուցե նրա սպասումները չեն արդարացվել և այլն, այդ հիասթափությունը իր ազդեցությունը կունենա նրա հետագա սեռական կյանքի վրա»,- ասում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Ընդհանրապես հոգեբանը խորհուրդ է տալիս չշտապել, եթե ունեք վախ, կասկածներ, չփորձել ստիպողաբար հաղթահարել դրանք: Իսկ եթե այնուամենայնիվ ցանականում եք սկսել, ապա անպայման ունեցեք վստահելի մեկին, ում հետ կքննարկեք ձեզ հուզող հարցերը: Առաջին սեռական փորձը պետք է գիտակցված ընտրության արդյունք լինի, որպեսզի համեմատաբար նվազեն բացասական հետևանքները, որովհետև հիասթափություններից այնուամենայնիվ մեզ չեն պաշտպանում նույնիսկ ամենամտածված քայլերը: «Այդ նուրբ, բայց շատ կարևոր փորձառությունը լուրջ կշռադատում է պահանջում, – խորհուրդ է տալիս հոգեբան Անուշ Ալեքսանյանը:- Ձեր առաջին փորձը կիսեք այն տղամարդու հետ, որը ստիպում է Ձեզ չվախենալ և լիարժեք վստահություն զգալ»:
 



 


 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հոգեբանը խորհուրդ է տալիս առաջին սեքսի հարցում չշտապել  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (09.03.16) Դիտումներ: 488 | - Վարկանիշ -: 0.0/0