RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Հարցեր փորձագետին. «Չեմ կարողանում համակերպվել կորցրածս սիրուն...»  447

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Հարցեր փորձագետին. «Չեմ կարողանում համակերպվել կորցրածս սիրուն...»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ձեր հարցերին պատասխանում է փորձագետ Նարե Աթոյանը
 

Հարցեր փորձագետին. «Չեմ կարողանում համակերպվել կորցրածս սիրուն...»
 

Հարց՝

«Բարև, սիրելի Նարե
Անունս Լանա է, ես 18 տարեկան եմ:
Ես ընկեր ունեի, ում հետ երկար տարիներ հանդիպում էինք: Միշտ մտածել եմ, որ իմ զգացմունքներն ավելի խորն են եղել, քան նրանը:
Մի շատ թեթև թեմայի շուրջ վիճեցինք ու դրա պատճառով էլ բաժանվեցինք: Արդեն կես տարի է՝ միասին չենք: Ես գիտեմ, որ նա այլևս չի սիրում ինձ, քանի որ միանալու փորձեր չի անում: Արդեն մոռացել է ինձ և գուցե ուրիշին է սիրում: Ես դեռ չգիտեմ՝ սիրո՞ւմ եմ նրան, թե՞ ոչ, բայց ինձ թվում է՝ երբեք չեմ մոռանա նրան, իսկ ուրիշ մեկին դժվարությամբ կսիրեմ:
Գիտեմ, որ մեր միացումն անհնար է, նա երբեք չի ասի, որ սիրում է ինձ, ու բացի այդ, լսել եմ նաև մեկ այլ պատճառ, իբր թե մենք համապատասխան զույգ չենք, քանի որ նրա ընտանիքն ավելի հարուստ է, նրանք այլ մակարդակի մարդիկ են և չեն ընդունի ինձ, նա էլ կնախընտրի ավելի գեղեցիկ, ավելի լավ հագուկապով, ուսում ունեցող աղջկա: Մեր ընտանիքը թեև լավ է ապրում, բայ նրանց չի հասնի:
Մենք հարևաններ ենք, ու քանի որ դեռ սիրում եմ նրան, նրա ընկերական, բայց սառը վերաբերմունքից շատ եմ տխրում:
Շատ կուզենայի միանայինք, ու նա ինձ սիրեր այնքան, որքան ես եմ սիրել նրան, բայց նա չգիտի՝ ինչ է սիրելը:
Սերը սուտ էր, ու ցավալին այն Է, որ չենք միանա հարմար չլինելու պատճառով»:

Պատասխան՝

Սիրելի՛ Լանա, ձեր բաժանումից անցել է արդեն կես տարի, և դու դեռ ինչ-որ հույսեր ես կապում նրա հետ՝ գիտակցելով, որ չեք կարող միասին լինել: Հասկանալի է, դու նրա հանդեպ դեռ անտարբեր չես, քանի որ սերը չի մարել, բայց մտածելով, թե դեռ նրան սիրում ես, ու էլ ոչ ոքի չես կարող սիրել, առաջին հերթին ինքդ քեզ ես տանջելու: Հավատա, բոլոր զույգերն էլ բաժանվելուց հետո ցավ են ապրում, այնպես որ, դա բնական է. եթե այդ ցավը չլիներ կնշանակեր, որ դու նրան չես սիրել, իսկ դու սիրել ես:
Լանա ջան, սերն այնքան գեղեցիկ զգացմունք է, որ այն չի կարող տառապանքի հիմքը դառնալ: Սիրել եք, մտերմացել եք, հասկանում եմ, և ցավալի է գիտակցել, որ էլ չեք լինի իրար այդքան մոտ, բայց այդպես է ստացվել, ոչինչ փոխել հնարավոր չէ: Դու մի՛ փորձիր բաժանումը դարձնել քեզ համար տառապանքի ակունք, ուղղակի ձեր՝ միասին անցկացրած ժամանակից հիշիր միայն լավ օրերը, անմոռանալի ու հիանալի պատառիկները:
Դու դեռ շատ երիտասարդ ես, քեզ հրաշալի ու գեղեցիկ օրեր են սպասվում: Համոզված եղիր, դու կհանդիպես այն մեկին, ում հետ կյանքն էլի երփներանգ կդառնա, ում դու ավելի շատ կսիրես:
Այդ ընտանեկան վիճակներին էլ ուշադրություն մի՛ դարձրու, դա էլ ոչինչ չի փոխի:     Հարևաններ     եք,     ու     երևի հաճախակի եք հանդիպում: Աշխատիր նրա հետ լինել ընկերական, ինչպիսին որ նա է քեզ հետ: Նրա սառը վերաբերմունքն արդեն իսկ խոսում է այն մասին, որ չի ուզում քեզ ցավ պատճառել, չի ուզում անգամ խաղալ քո զգացմունքների հետ: Խոստովանի՛ր, որ մի «ջերմ» բարևն էլ բավական է, որ դու նորից մտածես, թե մհգուցե նա ուզում է՝ նորից միանաք: Մոռացի՛ր միանալու մասին ու փորձիր քեզ այնպես դրսևորել, որ նա սպասի քո «ջերմ» բարևին:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հարցեր փորձագետին. «Չեմ կարողանում համակերպվել կորցրածս սիրուն...»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 447 | - Վարկանիշ -: 0.0/0