RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Հարցեր հոգեբանին. «Ինչպե՞ս տարբերել սերը կապվածությունից»: Մաս 3-րդ  756

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Հարցեր հոգեբանին. «Ինչպե՞ս տարբերել սերը կապվածությունից»: Մաս 3-րդ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
կարդացեք նաև հրապարակման 1-ին և 2-րդ մասերը

Պատասխանում է հոգեբան Անուշ Պետրոսյանը:
 
Ահա այն հիմնական չափանիշները, որոնք ձեզ եմ ներկայացնում հարց ու պատասխանի տեսքով: Դրանք կօգնեն ձեզ կողմնորոշվելու և հստակ տարբերելու սերը կապվածությունից`
 
Հարցեր հոգեբանին. «Ինչպե՞ս տարբերել սերը կապվածությունից»: Մաս 3-րդ

6. Ձեր հարաբերությունների ժամանակ ինչպիսի՞ն է լինում քո վերաբերմունքը ուրիշների հանդեպ:
 
Կապվածություն - Եթե դու կապված ես, ապա քեզ համար ամբողջ աշխարհը պտտվում է միայն քո «սիրո» օբյեկտի շուրջը, իսկ մնացած մարդիկ դառնում են ոչ կարևոր, բացարձակ նշանակություն չունեցող մի բան: Մեկ խոսքով` քո սերը դառնում է քեզ համար կյանքի բանալի:
 
Սեր - Եթե քո սերն իսկական է, ապա քո սիրելին դառնում է այս աշխարհում պարզապես  ամենակարևորն  ու առաջնայինը քեզ համար: Բայց միայն այդքանը: Ծնողներիդ, հարազատներիդ, ընկերներիդ հետ ունեցած քո հարաբերությունները չեն կորցնում իրենց նշանակությունը, ընդհակառակը`  նոր իմաստ  ու բոլորովին այլ երանգներ են ձեռք բերում քեզ համար:
 
7. Ազդու՞մ է քեզ վրա ձեր բաժանումը:
 
Կապվածություն -  Զգացմունքների համար լավագույն փորձությունը բաժանման փորձությունն է: Եթե դու պարզապես կապված ես, ապա բաժանումը և ժամանակը հեշտությամբ կսպանեն քո զգացմունքը: Ինչ-որ ժամանակ հետո բոլորովին ուրիշ մեկը, ով պարզապես կլինի քեզ շատ մոտ ու միշտ քո կողքին, կփոխարինի քո սիրելիին և կզբաղեցնի այն տեղը, որը մի ժամանակ Նրան էր պատկանում: Արդյունքում քեզ նրանից կմնան միայն  հիշողություններ, ինչ որ նկարներ և այլն:
 
Սեր -  Եթե դու իսկապես սիրում ես, ապա բաժանման ժամանակ քո զգացմունքներն ավելի ու ավելի են խորանում: Դու օդի ու ջրի պես զգում ես սիրելլիդ կարիքը: Առանց նրա ոչինչ չես պատկերացնում: Ունենում ես այնպիսի զգացողություն, կարծես կիսվել ես, զրկվել  քո մի մասից:  Ուրիշ, նույնիսկ ամենագայթակղիչ անձնավորությունը չի կարող զբաղեցնել քո սիրելիի տեղը:
 
8. Դուք հաճախ՞ եք վիճում:

 
Կապվածություն - Եթե դու  կապված ես, ապա վիճում ես, անընդհատ վիճում: Իհարկե, զուգընկերոջդ հետ շատ շուտ էլ հաշտվում եք, սակայն կարճ ժամանակ անց նորից վիճում: Միգուցե պատճառն այն է, որ դուք պարզապես ընդհանուր թեմա չունեք խոսելու ,կամ ընդհանուր հետաքրքրությունների շրջանակն է շատ փոքր: Վեճերը, արցունքները,  «ռոմանտիկ»  հաշտությունները միայն զրկում են քեզ առողջ ու սառը դատելու կարողությունից:
 
Հարցեր հոգեբանին. «Ինչպե՞ս տարբերել սերը կապվածությունից»: Մաս 3-րդ 

Սեր - Եթե քո սերն իսկական է, ապա հնարավոր է և լինեն տարակարծություններ, տարաձայնություններ, նույնիսկ` վեճեր: Սակայն սերը կարողանում է ամեն ինչ ներել: Ժամանակի ընթացքում այդ վեճերը թվում են ոչ այդքան լուրջ ու կարևոր: Դուք սովորում եք զիջել: Եվ դա անում եք նրա համար, որ շարունակեք մնալ միմյանց կողքին: Դուք  սովորում եք հասկանալ ու ընդունել մեկդ մյուսին այնպիսին, ինչպիսին որ կաք: Դրա հետ մեկտեղ չեք դադարում լինել անհատականություն:
 
9. Ինչպիսի՞ն ես տեսնում ձեր հարաբերությունները:
 
Կապվածություն - Եթե դու կապված ես, ապա  քո և զուգընկերոջդ մասին խոսելիս միշտ ենթագիտակցորեն առանձնացնում ես ձեզ` օգտագործելով «ես», «իմ», «ինձ», «նրա», «նա» բառերը:
 
Սեր - Եթե դու իսկապես սիրում ես, ապա ,որպես կանոն, կասես «մենք», «մեզ», «մերը»:
 
10. Էգոի՞ստ ես ձեր  հարաբերություններում:
 
Կապվածություն - Տղամարդը կարող է հանդիպել գեղեցիկ կնոջ հետ թեկուզ միայն նրա համար, որպեսզի դրանով շոյի իր իսկ ինքնասիրությունը, բարձրացնի սեփական ինքնագնահատականը: Միգուցե այդ կինը չափազանց քմահաճ, «երեսառած» ու հղփացած լինի, սակայն դա ամենաքիչն է տվյալ դեպքում, որ կհետաքրքրի տղամարդուն: Կարևորը նրա համար այն է, որ այդ կինը «բիզնես լեդի» է, և նրան հաճելի է գտնվել այդպիսի կնոջ կողքին: Հենց նույն կերպ էլ կարող է կինն իր կարող է իր կողքին պահել մի տղամարդու, և ոչ նրա համար, որ պարզապես հետաքրքրված է նրանով, այլ որովհետև տվյալ տղամարդու նվիրվածությունը բարձրացնում է սեփական ինքնագնահատականը և արժեքը ուրիշների աչքին:
Դու ավելի շատ քեզ համար ես անհանգստանում. մտածում ես. «Նա կդարձնի՞ ինձ երջանիկ, թե ոչ», «Այս հարաբերություններն ինձ ինչ-որ բան կտա՞ն», «Կզղջա՞մ երբևիցէ» և այլն:
 
 
Սեր - Եթե դու իսկապես սիրում ես, ապա նույնիսկ քո մտքով այդպիսի բաներ չեն կարող անցնել: Դու միշտ ջանում ես անել ամեն հնարավորը, որպեսզի ուրախություն, ժպիտ, երջանկություն պարգևես սիրելիիդ: Ինչ-որ հաճելի բան անես նրա համար: Քեզ ամենաշատը հետաքրքրում է այն, թե դու ինչ կարող ես նրան տալ, այլ ոչ թե ընդունել:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հարցեր հոգեբանին. «Ինչպե՞ս տարբերել սերը կապվածությունից»: Մաս 3-րդ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 756 | Տեգեր: սեր, սիրո հոգեբանություն | - Վարկանիշ -: 0.0/0