RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Հարցեր հոգեբանին. «Ինչպե՞ս տարբերել սերը կապվածությունից»: Մաս 2-րդ  469

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Հարցեր հոգեբանին. «Ինչպե՞ս տարբերել սերը կապվածությունից»: Մաս 2-րդ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
կարդացեք նաև հրապարակման 1-ին և 3-րդ մասերը
Պատասխանում է հոգեբան Անուշ Պետրոսյանը:
 
Ահա այն հիմնական չափանիշները, որոնք ձեզ եմ ներկայացնում հարց ու պատասխանի տեսքով: Դրանք կօգնեն ձեզ կողմնորոշվելու և հստակ տարբերելու սերը կապվածությունից`
 
1. Ի՞նչն է հատկապես քեզ ձգում քո զուգընկերոջ մեջ:
 
Կապվածություն. Եթե դու տարված ես, ապա քեզ ավելի շուտ հետաքրքրում, ձգում, գրավում են քո զուգընկերոջ  ֆիզիկական տվյալնները`  մարմնի  կազմվածքը, գեղեցիկ դեմքը, աչքերը, շուրթերը և այլն: Սակայն պետք է միշտ հիշել, որ արտաքինը շատ խաբուսիկ է: Նման է այն գեղեցիկ, փայլփլուն թղթին, որով փաթեթավորում են նվերը: Սակայն միայն գեղեցիկ փաթեթավորումը քիչ է հասկանալու, կարծիք կազմելու համար, թե ինչպիսի նվեր  է թաքնված տուփի ներսում:
 
Սեր.  Եթե քո սերն իսկական է, ապա քեզ հետաքրքրում է քո զուգընկերոջ անձը ամբողջությամբ: Միանշանակ քո զգացմունքներում  առկա կլինի նաև ֆիզիոլոգիական ազդեցությունը, սակայն այն բոլոր հոգևոր ու մարդկային արժեքների հետ միասին, որ կրում է նա իր մեջ:
 
2. Արժեքների, որակների  ինչպիսի՞  քանակություն է գրավում քեզ նրա մեջ:
 
Կապվածություն. Կապվածության դեպքում այդ որակների քանակությունն այդքան էլ պարտադիր ու էական  չէ: Օրինակ, սիրած աղջկա մի ժպիտը կամ թեթև հպումը լիովին  բավական են տղային խելքահան անելու համար:
 
Սեր. Եթե դու իսկապես սիրում ես, ապա քեզ պետք է գրավի քո զուգընկերոջ խառնվածքին բնորոշ հատկանիշների, նրա հետաքրքրությունների, որակների մեծ մասը:
Յուրաքանչյուրս էլ ունենք մեր բնավորությանը և խառնվածքին բնորոշ հատկանիշներ, գծեր,  կարծիք, մտածելակերպ, դատողություն և այլն:
Ինքներդ ձեզ հարց տվեք` որքան որակներ և հետաքրքրություններ կարող եք փոխարինել ուրիշով, և դրանցից որքանն են թվում ձեզ գրավիչ: Սա շատ կարևոր է, քանզի երբ անցնի հարաբերությունների առաջին էտապը, որը հիմնված է հիմնականում էմոցիոնալ, զգայական ֆոնի վրա,  ապա հետագայում ձեր երկուսի համար օդի և ջրի պես անհրաժեշտ ու կարևոր կլինեն ընդհանուր հետաքրքրությունների շրջանակը: Եվ որքան այն մեծ լինի, այնքան ձեր հարաբերություններն ավելի ամուր ու կայուն կլինեն:
 
3. Հիշու՞մ եք  արդյոք ձեր հարաբերությունների սկիզբը: Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց:
 
 
Կապվածություն. Կապվածության դեպքում մի տեսակ դժվար է լինում հիշելը: Քանի որ  ամեն ինչ միանգամից, հանկարծակի ու արագ է սկսվում: Իսկական սեր չի կարող լինել միայն առաջին հայացքից, սակայն առաջին հայացքից կարող է ծնվել ու զարգանալ իսկական կապվածություն:
 
Սեր. Իսկական սերը միշտ արագ է զարգացում ապրում: Այլ կերպ պարզապես հնարավոր էլ չէ: Դու պարտավոր ես ճանաչել մարդուն, նախքան նրան սիրել կարողանալը: Դրա համար էլ քեզ ժամանակ է պետք, շատ ժամանակ: Հակառակ դեպքում պարզապես հնարավոր էլ չէ իսկականից  ճանաչել ինչ որ մեկին:
 
4. Քո հետաքրքրությունը նրա  հանդեպ  մշտակա՞ն է:
 
Կապվածություն. Եթե դու կապված ես, ապա քո հետաքրքրությունը մեկ վառվում է, մեկ մարում: Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ կապվածությունը  հայտնվում է հակարծակի ու զարգանում է շատ արագ, այդ իսկ պատճառով նրա արմատները, ի տարբերություն սիրո, այդքան էլ խորը չեն:
 
Սեր. Եթե դու սիրում ես իսկապես, ապա քո զգացմունքները  լինում են  քնքուշ, նուրբ, խաղաղ, ջերմ, այլ ոչ թե ծայրահեղորեն տատանվում են սառը անտարբերության և այրող կրքի միջև: Դրանք լինում են մշտական: Իսկական սերը հասունանում, զարգանում է շատ արագ, սակայն, ի տարբերություն կապվածության, նրա արմատները շատ խորն են:
 
5. Այդ զգացմունքը չափազանց ուժեղ  ազդեցություն ու՞նի քեզ վրա:
 
Կապվածություն.   Սովորաբար կապվածությունը ունենում է բացասական ազդեցություն   մարդու ֆիզիկական, հոգևոր վիճակի վրա: Ռոմանտիկ զգացմունքները կլանում են քեզ ամբողջությամբ ու սկսում իշխել: Դու քեզ զգում ես ծանրացած ու ճնշված երազանքիդ բեռան տակ: Դու գուցե թողնում ես քո բոլոր գործերը: Ինտուիտիվ զգում ես, որ փոխվել ես, ինքդ քոնը չես, դրա համար էլ շատ հաճախ դառնում ես անպատասխանատու, խուսափում ես, փախչում պարտականություններից ու պատասխանատվությունից:
 
Սեր. Երբ քո սերն իսկական է, ապա բացահայտվում են, քո մեջ թաքնված, գաղտնի ու լավ որակներից շատերը, որոնց մասին դու անգամ պատկերացում էլ չես ունեցել: Սկսում ես քեզ ավելի լավ ճանաչել, զգալ: Քո մեջ ցանկություն ու եռանդ է առաջանում փորձելու ամեն ինչ, իսկ եթե ինչ որ բան էլ ձեռնարկում ես, ապա ձգտում ես առավելագույն չափով լավ կատարել և հասնել հաջողության: Քեզ քո սերն է ներշնչում: Դու կարծես թևավորվում ես: Դառնում ես անհոգ ու կենսախինդ: Երևակայությունդ դառնում է ավելի վառ, իսկ  ստեղծագործելուդ էներգիան` ավելի մեծ:
 
շարունակելի
 

 
Հատվածներ Հայկ Բլբուլյանի «Գիշերային կյանք» ռադիոծրագրի ուղիղ եթերներից:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հարցեր հոգեբանին. «Ինչպե՞ս տարբերել սերը կապվածությունից»: Մաս 2-րդ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 469 | Տեգեր: սեր, սիրո հոգեբանություն | - Վարկանիշ -: 0.0/0