RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Հարց հոգեբանին. «Սիրում եմ ամուսնացած տղամարդու: Մեր սերը փոխադարձ է, բայց ինչպե՞ս ապրեմ այդ մեղքի հետ»  1737

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Հարց հոգեբանին. «Սիրում եմ ամուսնացած տղամարդու: Մեր սերը փոխադարձ է, բայց ինչպե՞ս ապրեմ այդ մեղքի հետ»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հարց
Սիրում եմ ամուսնացած տղամարդու: Ուզում եմ հեռանալ, բայց չեմ կարողանում: Մեր սերը փոխադարձ է, բայց ինչպե՞ս ապրեմ այդ մեղքի հետ: (Ա.)

Պատասխանում է
հոգեբան-սոցիոլոգ Անուշ Պետրոսյանը

«Սիրում եմ ամուսնացած տղամարդու…». այսպիսի իրականությունը կարող է շատ վատ անդրադառնալ մարդու հոգեկան առողջության վրա`  հանգեցնելով նյարդային համակարգի որոշ խանգարումների, սթրեսածին երևույթների և այլն: Այդ պատճառով այսպիսի իրավիճակում շատ կարևոր է դառնում ամենամտերիմ ընկերուհուց լսել մխիթարական և ձեր արարքն արդարացնող խոսքեր:

 

Հարց հոգեբանին. «Սիրում եմ ամուսնացած տղամարդու: Մեր սերը փոխադարձ է, բայց ինչպե՞ս ապրեմ այդ մեղքի հետ»


Ինչպե՞ս հաղթահարել ինքնախարազանումը…

Շատ կանայք, ովքեր խոստովանում են. «Ես սիրում եմ ամուսնացած տղամարդու…», ուղղակի և անուղղակի կերպով միշտ ապրում են մեղքի զգացում, որն իրենց մեջ արթնացնում է հասարակությունը և «հասարակական կարծիք» հասկացությունը: Չէ՞ որ լինելы վատ կին դեռ կարող է արդարացված լինել, իսկ ահա լինել նույնիսկ լավագույն սիրուհին, չի կարելի, ամոթ է ու սարսափելի: Կրծող մեղքի զգացումը խանգարում է քեզ կողմնորոշվել սեփական զգացմունքներում: Այն իր ազդեցությունն ու ստվերն է թողնում ձեր և ձեր սիրելիի ցանկացած որոշման և գործողությունների վրա: Այդ պատճառով պետք է նախևառաջ պատասխանատվություն վերցնել և կրել սեփական արարքների համար` «Այո՛, ես դա ի՛նքս եմ արել, կամավո՛ր, առո՛ղջ գիտացությամբ ու սթա՛փ հիշողությամբ…» և ընդունել այն: Եվ եթե առաջին դեպքում դեռևս հույս կա ամեն ինչ շտկելու և հաղթահարելու, ապա երկրորդ  դեպքում պատկերը մի փոքր այլ է, ամեն ինչ շատ ավելի դժվար է լինում:

Որպեսզի դադարեցնել ինքնախարազանումը և անընդմեջ չզբաղվել ինքնամեղադրանքներով, պետք է պարզապես սովորել սիրել և ընդունել ինքներդ ձեզ: Ի՞նչ են անում մարդիկ իրենց սիրելիների համար՝ հաճելի անակնկալներ և գեղեցիկ նվերներ: Ի՞նչ են ասում մարդիկ իրենց սիրելիններին` բարի ու քնքուշ խոսքեր: Ահա և ձեզ նույնպես պետք է ժամանակ առ ժամանակ ոգևորել հաճելի նվերներով և բարի խոսքերով: Շատ լավ տարբերակ է նաև ֆիթնեսը: Սպորտով զբաղվելը հոգիդ ավելի առողջ է դարձնում: Այս դեպքում տեղին է մեջբերել «առողջ մարմնում` առողջ հոգի» արտահայտությունը: Վատ չէր լինի, եթե նույնիսկ ֆիզկուլտուրայով զբաղվեիք: Ֆիզկուլտուրա ասելով`  նկատի ունեմ յոգա, պարեր, ինչո՞ւ չէ  նաև այկիդո և այլն: Որպեսզի, երբ ձեր սիրելին իր արձակուրդի օրերը նվիրի իր ընտանիքին, դուք ձեզ միայնակ չզգաք, կարողանաք խուսափել դեպրեսիայից ու մելանխոլիկ հոգեվիճակից: Օգտակար է նաև այդ ժամանակ պլանավորել բազմազան հետաքրքիր զբաղմունքներ: Օրինակ՝ կարող եք սկսել հաճախել երաժշտական դպրոց` դաշնամուր նվագել սովորել կամ պարզապես նկարել և ամենևին էլ կարևոր չէ` դա ձեզ մոտ հիանալի կստացվի, թե ոչ: Կարևորը ներքին ինքնաբավության և խաղաղության զգացողության հասնելն է: Բացի դրանից նաև կարող եք հաճախակի այցելել ինքնազարգացման և անձնային աճի ինտենսիվ կուրսերի: Ընտրությունը ձերն է, միայն թե այդ ամենով կարողանաք ձեր օրը լեցուն դարձնել և բավականություն ու հաճույք պատճառել ինքներդ ձեզ:

Բացի այս ամենից, կարող եմ ձեզ վստահեցնել, որ այդպիսի փոքրիկ «արձակուրդները»  որոշ իրավիճակներում կարող են դրական դեր խաղալ` ունենալով բարերար ազդեցություն: Կարող եք նաև բարեգործությամբ զբաղվել:
Դրա հետ մեկտեղ պետք է պարտադիր գոնե մի փոքրիկ ժամանա՛կ հատկացնեք  ձեր արտաքինին` մարմնի  խնամքին և գեղեցկությանը: Հաճախակի այցելեք գեղեցկության սրահներ: Դա շատ կարևոր է: Ձեր արձակուրդն ու ունեցած ազատ ժամանակը պետք չէ ամեն անգամ նվիրել ձանձրալի ու տաղտուկ առօրյային, օրինակ` տնային գործերին և այլն: Իմաստավորե՛ք ու գունավորե՛ք ձեր ամեն մի օրը` դարձնելով այն ավելի  պայծառ, վառ ու գեղեցիկ:


Ի՞նչ սպասել ամուսնացած տղամարդուց…


Երջանիկ և ներդաշնակ անձնական հարաբերություններ ասվածը խիստ հարաբերական է: Յուրաքանչյուր ոք այդ ամենի վերաբերյալ ունի իր սեփական, յուրահատուկ պատկերացումը, մոտեցումն ու վերաբերմունքը:
Օրինակ` մարդկանց մի մասի համար երջանիկ ու ներդաշնակ հարաբերությունների ապացույցը օրինական ամուսնությունն է, ԶԱԳՍ-ը, իսկ շատերի համար` ընտանիքում երեխաների պարտադիր առկայությունը (չնայած այսօր կան նաև այնպիսինները, ովքեր կարծում են, թե երեխայի ծնունդը միայն խոչընդոտում է զույգերի հարաբերություններին): Եվ հենց այս ուղղությամբ էլ պետք է առաջնորդվել` ինքներդ ձեզ տալով հետևյալ հարցը` «Ես սիրում եմ ամուսնացած տղամարդու…»  և պատասխանելով մոտավորապես հետևյալ կերպ` «Բայց նա կարո՞ղ է նվիրել  ինձ այն սերն ու երջանկությունը, որը  ես իդեալական եմ համարում»: Պատասխանը չպետք է իր մեջ պարունակի «եթե» և «ապագայում» բառերը: Եթե սիրում ես հիմա, ապա պետք է երջանիկ լինել հենց այս պահին, այլ ոչ թե «մի օր»   կամ «երբևէ»:

Հարց հոգեբանին. «Սիրում եմ ամուսնացած տղամարդու: Մեր սերը փոխադարձ է, բայց ինչպե՞ս ապրեմ այդ մեղքի հետ»

Պետք չէ սնել ինքդ քեզ փուչ ու երևակայական մտքերով կամ հույսերով`  հավատալով, որ  երբ նա հեռանա իր ընտանիքից, այդ ժամանակ «երջանկությունը հաստատ կայցելի ձեզ»: Պետք է այս պարագայում անկեղծորեն խոստովանել ինքներդ ձեզ` «ինձ դո՞ւր է գալիս, բավարարո՞ւմ է կամ վերջապես որքա՞ն կտևի այս  իմ «սիրուհու»  դերն ու կարգավիճակը»:
Կան կանայք (որոնք այսօր արդեն մեծ թիվ են կազմում), ովքեր համարում են իրենց «պոտենցիալ սիրուհիներ»: Նրանց կարծիքով իրենք ծնված չեն  ընտանիքում ամուսնացած կին և մայր լինելու համար: Նրանք չեն ցանկանում «լվանալ ամուսնու կեղտոտ գուլպաները», հակված չեն ընտանիք կազմելու, իսկ ահա արդեն 35-40 տարեկանում հասակում երեխա են ունենում միայն իրենց համար և միայն Աստված գիտի, թե ինչ անհայտ ճանապարհներով: Իսկ եթե դա նրանց պատկերացրած իդեալական երջանկությունն է, ապա ինչո՞ւ ոչ:
Դրա համար շատ կարևոր է, որպեսզի ինքներդ ձեզ տաք հետևյալ հարցը և փորձեք պատասխանել դրան` «Ի՞նչ եմ ես ցանկանում ստանալ այս հարաբերություններից ապագայում և ի՞նչ եմ ես ստանում դրանից այսօր», այլ ոչ թե հետևյալ սկզբունքով`
 
•    Ցանկանում եմ երջանիկ ընտանիք:
•    Իսկ ո՞րն է քեզ համար «երջանիկ ընտանիք» ասվածը:
•    Դե, չգիտեմ, երջանիկ էլի…


Փորձե՛ք հասկանալ ձեզ: Ի՞նչ եք դուք իրականում ուզում: Հա՛շվի առեք բոլոր մանրուքները: Օրինակ` ձեզ արդյոք հաճե՞լի է  արձակուրդներն անցկացնել միայնության մեջ, գաղտնի հանդիպումներ ունենալ ամուսնացած տղամարդու հետ կամ խնջույքների և առիթների ժամանակ առանց զուգընկերոջ հանդես գալ….
Մի պահ հիշե՛ք ձեր մանկության, դպրոցական, ուսանողական տարիներին սիրո և երջանկության մասին ունեցած ձեր պատկերացումները: Փորձե՛ք վերապրել այդ զգացողությունները:
Եզրակացություններ արե՛ք: Ի՞նչ և ինչպիսի՞  արժեքներն են ձեզ համար առաջնային, կարևոր ու գնահատելի: Եվ, երբ որոշումը հասունանա, պետք է այն համապատասխանեցնել ձեր կարգավիճակին և ստեղծված իրականությանը: Միայն ինքներդ ձեզ հասկանալով, կարող եք հասկանալ, ինչ անել, եթե սիրում ես ամուսնացած տղամարդու` թողնել ամեն ինչ այնպես, ինչպես որ կա, պայքարել մինչև վերջ, թե՞ շարժվել առաջ` ետ չնայելով այն ամենին, ինչ եղել է:


Մի քանի օգտակար խորհուրդ…


Հստակեցրե՛ք ձեզ համար` ի՞նչ եք դուք ցանկանում ստանալ այդ կապից` սե՞քս, գումա՞ր, թե՞  իսկական սեր: Հարց տվեք ձեզ` իսկ ի՞նչ կլինի, եթե դուք չստանաք այդ ամենը: Եվ ընդհանրապես, այդ տղամարդն արժա՞նի է արդյոք ձեր ուշադրությանը:

 

 Որոշե՛ք` ձեր հարաբերություններում ո՞ւմ է պատկանում առաջնային դերը:

Սկսե՛ք ընդունել ձեր ամուսնացած ընտրյալին  այնպիսին, ինչպիսին որ նա կա իրականում:

Դադարե՛ք նրանից ուշադրություն պահանջել և խանդի տեսարաններ սարքել:

Հարգե՛ք նրան և այն դժվարին ու բարդ իրավիճակը, որում դուք միասին եք հայտնվել:

 

Դուք տեսնում եք, որ նա սիրահարված է, նա անընդհատ զանգ է տալիս և պահանջում  հանդիպումներ: Եվ  ահա մի օր էլ խոսք է բացվում նրա ամուսնալուծության մասին: Կտրուկ և դաժան մի՛ եղեք, չէ՞ որ ձեր «սիրելի» տղամարդը ընտանիք ունի, տանը նրան իր երեխաներն են սպասում և ձեզ նման մի շատ գեղեցիկ կին, պարզապես միակ տարբերությունը ձեր կարգավիճակների մեջ է: Մի պահ պատկերացրե՛ք ձեզ  այդ կնոջ փոխարեն:


Որքան էլ որ ցավալի լինի ձեզ համար, բայց  իրականությունն այն է, որ տվյալ տղամարդը երբեք էլ չի կարող ձեր երկրորդ կեսը դառնալ: Դա՛  է կյանքը: Ձեզ ոչ մեկ չի ստիպել ու չի պարտադրել նման հարաբերություններ: Դա ձեր սեփական ընտրությունն  է:

Մի՛շտ պետք է աչքի առաջ ունենալ այն փաստը, որ եթե նա ձեզ համար այդքան կարևոր է, դա դեռ չի նշանակում, որ նրա համար դուք նույնպես նույնչափ կարևոր եք: Համակերպվե՛ք այն մտքի հետ, որ բոլոր խնդիրների և ուրախությունների մասին դուք միշտ երկրորդն եք իմանալու: Ձեզ կհասնի տեղեկատվության միայն այն մասը, որը նա ինքն անձամբ կընտրի ձեզ համար:

Ամենադժվար բանը սիրային եռանկյունում հայտնվելն  է: Լինում են պահեր, երբ ցանկանում ես պարզապես լինել սիրելիիդ կողքին, այլ ոչ թե անընդհատ լսել նրա ձայնը: Երբ տխուր ես լինում, ցանկանում ես գլուխդ նրա ուսին դնել ու անկեղծորեն  լաց լինել, զգալ նրա հոգաչափ աջակցությունը, տղամարդկային ուժն ու ամրությունը:

Եթե նա ձեզ իսկապես սիրում է, ձեր զգացմունքները փոխադարձ են, և նա արժանի է ձեր սիրուն, ապա նույնիսկ այդ դեպքում չպե՛տք է շտապել: Պետք չէ կտրուկ քայլերի դիմել: Պետք է համբերատար լինել և սպասել` միաժամանակ կառավարելով ձեր «Ես»-ը: Ամեն ինչ միայն ժամանակը ցույց կտա, թո՛ղ ամեն ինչ իր հունով ընթանա.ձեր հարաբերությունների զարգացումը պետք է առողջ լինի:

 Վերջում  միայն մի բան կավելացնեմ` սիրել ամուսնացած տղամարդու հանցագործություն չէ, սակայն  թույլ տալ, որ նա լքի իր ընտանիքը` ստորություն է: Եթե դուք իսկապես սիրում եք նրան, սիրե՛ք լուռ ու հանգիստ: Խնայե՛ք և՛ ձեզ, և՛ նրան:

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հարց հոգեբանին. «Սիրում եմ ամուսնացած տղամարդու: Մեր սերը փոխադարձ է, բայց ինչպե՞ս ապրեմ այդ մեղքի հետ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (11.03.16) Դիտումներ: 1737 | - Վարկանիշ -: 0.0/0