RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Հարց հոգեբանին. «Շտապել եմ հարաբերություններս սերտացնել, այժմ հետապնդում է ինձ»  223

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Հարց հոգեբանին. «Շտապել եմ հարաբերություններս սերտացնել, այժմ հետապնդում է ինձ»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Հարց

Հարց հոգեբանին. «Շտապել եմ հարաբերություններս սերտացնել, այժմ հետապնդում է ինձ»Ծովափում հանգստանալու ընթացքում ես ծանոթացա մի երիտասարդի հետ և սիրահարվեցի: Մեր զգացմունքը փոխադարձ էր, և նա որոշեց տեղափոխվել ինձ մոտ: Մենք սկսեցինք համատեղ կյանք: Սակայն սիրահարվածությունն անցավ, կրքերը հանդարտվեցին, և ես հասկացա, որ մենք բոլորովին չենք համապատասխանում միմյանց, տարբեր մարդիկ ենք: Մի քանի ամիս շարունակ ձգձգում էի մեր բաժանումը: Այդ ընթացքում նա լիովին բացահայտեց իր իրական դեմքը, և ես որոշեցի հեռանալ նրանից: Այժմ նա ինձ հանգիստ չի թողնում, ուղղակի հետապնդում է, սպառնում, նույնիսկ փորձում է խղճահարություն հարուցել: Իմ կյանքում հիմա նաև մեկ այլ խնդիր է ծագել. ես պատրաստվում եմ երեխա ունենալ նրանից: Ես համոզված եմ, որ նորից նրա նկատմամբ իմ հոգում ոչ մի զգացմունք  չի արթնանա,  իսկ ինչ վերաբերում է  երեխային, ապա ես մտածում եմ, թե արժե՞ արդյոք խաչ քաշել սեփական անձի վրա հանուն այն բանի, որ երեխան հայր ունենա: Գուցե հետագայում ես կհանդիպեմ այն մարդուն, որին իսկապես կսիրեմ, և երեխան կմեծանա երջանիկ ընտանիքում, երջանիկ ծնողներ կունենա:

Պատասխան

Հավանաբար դու շատ արագորեն ես կտրուկ որոշումներ ընդունում: Կրքին տրվելով՝ դու առանց երկար մտածելու կյանքդ կապել ես այդ տղամարդու հետ, առանց նրան լավ ճանաչելու որոշել ես նրանից երեխա ունենալ, իսկ հիմա ուզում ես հրաժարվել նրանից և հավանաբար այդ որոշումը նույնպես լավ մտածված չէ: Վերլուծի՛ր ձեր հարաբերությունները, մտածի՛ր, թե ինչ կարող է տալ քեզ ձեր համատեղ կյանքը, և ի վիճակի ես արդյոք միայնակ մեծացնել երեխային: Ամեն ինչ ծանրութեթև անելուց հետո աշխատիր վերջնական որոշում կայացնել և դատիր բանականությամբ, ոչ թե սրտով:

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հարց հոգեբանին. «Շտապել եմ հարաբերություններս սերտացնել, այժմ հետապնդում է ինձ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 223 | Տեգեր: երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0