RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Հարց հոգեբանին. «Մի աղջիկ կա, ում սիրում եմ, բայց ամեն անգամ մտածում եմ, որ իրեն արժանի չեմ` հիշելով անցյալիս արկածները»  412

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Հարց հոգեբանին. «Մի աղջիկ կա, ում սիրում եմ, բայց ամեն անգամ մտածում եմ, որ իրեն արժանի չեմ` հիշելով անցյալիս արկածները»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ




Հարց`
Մի աղջիկ կա, ում սիրում եմ, բայց ամեն անգամ մտածում եմ, որ իրեն արժանի չեմ` հիշելով անցյալիս արկածներն ու արածս խենթությունները:  Լինում  է, երբ վիճում ենք, սակայն  շատ շուտ էլ հաշտվում ենք: Դրանից մեր հարաբերությունները չեն տուժում: Բայց  կա մի բան, որն  ինձ ամենաշատն է  տանջում: Դա ինձ համար իսկական սթրես է: Առողջությանս հետ կապված խնդիր ունեմ, բնածին արատ է: Շատ եմ վախենում, որ երբ նա իմանա այդ մասին, կլքի ինձ կամ կսկսի պարզապես խղճալ: Օգնեք ինձ դուրս գալ այս հոգեվիճակից: Ի՞նչ անեմ: Ո՞րն է ճիշտը... 

 

Ա., 19 տ.

Պատասխան`
հոգեբան սոցիոլոգ Անուշ Պետրոսյան

Կոնֆլիկտները և տարաձայնությունները ցանկացած զույգի փոխհարաբերություններում բնական և նորմալ երևույթ են, եթե ծայրահեղության չեն հասնում: Դրանք  հենց այնպես չեն առաջանում: Կոնֆլիկտների առաջացմանը  նպաստում են զույգերի միաժամանակյա նախատրամադրվածությունն ու հակվածությունը: Նաև անհրաժեշտ նախապայման կարող է հանդիսանալ  կոնֆլիկտածին երևույթների առկայությունը։ Որպես այդպիսիք կարող են լինել, օրինակ, դիմացինի վիրավորահարույց պահվածքն ու արտահայտությունները, հրամայական տոնը, մեղադրական արտահայտությունները, հեգնանքը, էթիկայի որոշակի պարտադիր կանոնների խախտումը և այլն: Հարկ է նշել, որ շատ ժամանակ վերոնշյալ կոնֆլիկտածին երևույթները կարող են նաև մարդու անկայուն և սթրեսային  հոգեվիճակի արդյունք լինել:

Մտապահե՛ք`  որքան շատ է կոնֆլիկտածին երևույթների առկայությունը, այնքան մեծ է կոնֆլիկտների առաջացման հավանականությունը։ Հետևաբար, զուսպ և հավասարակշռված պահվածք ցուցաբերելու դեպքում լիովին հնարավոր է խուսափել գժտություններից և բախումներից։  

Հետևյալ երեք կանոնների կիրառման և պահպանման դեպքում Ձեր կյանքում կոնֆլիկտային իրավիճակները հնարավորինս կպակասեն.

 
  • Խուսափե՛ք կոնֆլիկտային իրավիճակներից և այդպիսի իրավիճակներ ստեղծող մարդկանցից:
  • Խուսափե՛ք կոնֆլիկտահարույց պահվածք դրսևորելուց:
  • Ձեր կյանքից իսպառ բացառե՛ք   «ակն ընդ ական  կարգախոսը»:

Այսօր դուք շատ էմոցիոնալ եք ու ջղագրգիռ, պատճառը ձեր հոգեվիճակն է, գաղտնի մտատանջությունները, թերարժեքության զգացողությունը, ներքին բախումներն ու հակասությունները: Խուսափում եք ձեր սիրելիի հետ հաճախակի շփումներից, հանդիպումներից. դրա պատճառը նույնպես հասկանալի է: Ներքին վախ կա Ձեր մեջ: Դուք չեք ցանկանում, որ ձեր առողջության հետ կապված այդ ցավալի փաստը խղճահարության զգացողություն առաջացնի նրա մեջ ձեր հանդեպ, կարծում եք, որ նա ձեզանից ավելի լավին է արժանի, բայց մյուս կողմից էլ չեք ցանկանում կորցնել նրան, ձեր հարաբերությունները: Ամեն դեպքում զգացմունքներ կան: Տարիքային գորոնն այստեղ չափազանց մեծ է: Պետք է զգույշ լինել կայացրած ցանկացած որոշման և քայլերի մեջ:

Այս տարիքում երկուսիդ համար էլ կարող է ամեն ինչ ծայրահեղական թվալ: Որպեսզի կարողանաք հաղթահարել ձեր այս հոգեվիճակը, կայացնել ճիշտ, առողջ որոշում ու պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից, պետք է առաջինը հայացք գցեք ձեր ներսը ու փորձեք հասկանալ, վերլուծել ձեր զգացմունքներն ու մտքերը: Ձեզ համար ամեն ինչ պետք է պարզ լինի` առանց նույնիսկ աննշան կասկածների ,երկբայությունների ու մութ կետերի: Որոշակի ժամանակ` ասենք մեկ շաբաթ կամ մեկ ամիս (ժամանակային տևողությունն այս դեպքում հարաբերական է , տարբեր մարդկանց մոտ այն կարող է տարբեր լինել ) փորձեք միայնակ մնալ: Բայց պետք չէ միանգամից անհետանալ, մեկուսանալ բոլորից ու փակվել ինքներդ ձեր մեջ: Պետք է նախևառաջ խոսել այդ աղջկա հետ, բացատրել, հասկացնել նրան, որ ցանկանում եք որոշակի ժամանակ մենակ մնալ, և դա ոչ թե նրանից հեռանալու, նրան լքելու պատրվակ է կամ փորձ, այլ պարզապես ցանկանում եք միայնության մեջ ավելի լավ ճանաչել ու զգալ ձեզ: Եթե նրա զգացմունքներն իրականում անկեղծ ու հասուն են ձեր հանդեպ, ապա նա կհասկանա ձեզ:

Դուք պետք է կարողանաք ճիշտ որոշում կայացնել ձեր երկուսի համար: Միայնակությունը ոչ միշտ է բացասաբար անդրադառնում մարդու և նրա հոգեվիճակի վրա, այն կարող է նաև որոշ առումներով օգտակար լինել: Դուք պետք է հասկանաք` իրականում ինչ եք ուզում կյանքից: Իսկ դրա համար պետք է ինքներդ Ձեզ տաք հետևյալ հարցերն ու անկեղծորեն պատասխանել դրանց` նույնիսկ ենթագիտակցորեն չփորձելով ինքնախաբեությամբ զբաղվել :

Ի՞նչն է ինձ երջանիկ դարձնում կամ ի՞նչը ինձ կդարձներ երջանիկ...Ես երջանի՞կ եմ...Ես իսկապե՞ս սիրում եմ... Իրականում ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքն այդ աղջկա հանդեպ...ես կարո՞ղ եմ երջանկացնել նրան...Նա կարո՞ղ է երջանկացնել ինձ...Ի՞նչ և ինչպիսի՞ ակնկալիքներ ու սպասումներ ունեմ ես այդ հարաբերություններից...
Ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչմանը հասնելու համար հարցերի այս շարքը կարող եք ինքներդ էլ շարունակել` լինելով հնարավորինս չափ օբյեկտիվ: Փորձե՛ք դիտարկել ու ուսումնասիրել Ձեզ մեկ այլ անձի, բոլորովին ուրիշ, անծանոթ մեկի աչքերով: Դրա համար Դուք պե՛տք է վերանաք ինքներդ ձեզանից, դո՛ւրս գաք ձեր «կաշվից»՝ լքելով անձնական, սեփական զգայական տիրույթը:

Արդյունքում, Դուք կհասկանաք, որ շատ ու շատ հարցեր այսքան ժամանակ անպատասխան են եղել ձեր մեջ:
Հետո մի օր կարող եք ժամադրել նրան: Լավ կլինի, որ ձեր հանդիպման վայրն ինչ-որ փակ տարածություն չլինի, ասենք ռեստորան, սրճարան, բար կամ նմանատիպ ինչ որ վայրեր: Լավ տարբերակ է այգին, բայց ոչ մարդաշատ, կամ պարզապես բնության մի փոքրիկ անկյուն, որտեղ դուք կառանձնանաք բոլորից ու կլինեք երկուսով:

Եթե Դուք այս ընթացքում հասկացել եք ու համոզվել, որ իսկապես սիրում եք նրան և ձեր հարաբերությունները շատ թանկ են Ձեզ համար, ապա այդ օրը լիովին բաց ու անկեղծ եղեք նրա հետ: Պատմե՛ք ամեն ինչ, ոչ մի գաղտնի ու մութ բան մի՛ թողեք ձեր հարաբերություններում: Պատմե՛ք նրան ձեր առողջական վիճակի, հոգեվիճակի, ներքին վախերի ու անհանգստությունների մասին: Այդպես Դուք էլ կթեթևանաք, բայց դրա հետ մեկտեղ դա նաև շատ լավ միջոց է դիմացինի զգացմունքները և ձեր հանդեպ ունեցած վերաբերմունքը բացահայտելու ու հասկանալու համար: Ասեք, որ սիրում եք և չեք ցանկանում կորցնել նրան: Եվ ամեն ինչ թողեք նրա որոշմանը: Եթե հասուն ու գիտակից անձնավորություն լինի, նա կգնահատի ձեր անկեղծությունն ու կհասկանա ձեզ: Երկուսդ էլ պետք է հստակ գիտակցեք` ինչ եք ուզում և ինչ կարելի է սպասել ձեր հարաբերություններից, այսինքն` որն է ձեր հարաբերությունների նպատակը: Կին և տղամարդ միության մեջ անհրաժեշտ է սկզբունքային համապատասխանության և համաձայնության առկայությունը: Զույգը չպետք է միմյանցից ունենա ոչ մի տեսակի գաղտնիք, պետք է կիսվի ցանկացած հարցում, ոչ թե պարտավորություններից ելնելով, այլ ըստ սեփական անկեղծ ցանկության:  Նման շփումն ի վերջո առաջացնում է փոխադարձ վստահություն: Հետագա խորացման դեպքում այդ վստահությունն ավելի է ամրապնդվում: Այն կին և տղամարդ հարաբերություններում հանդես է գալիս`  որպես ներդաշնակության գրավական:
 
Հանդիպումից հետո պետք չէ զանգ տալ կամ առավել ևս հանդիպում փնտրել նրա հետ այնքան ժամանակ, քանի դեռ նա ձեզ զանգ չի տվել: Համբերատար եղե՛ք ու կարողացե՛ք սպասել: Ժամանակն ինքը ամեն ինչ ցույց կտա: Ինչ էլ որ լինի, փորձե՛ք ընդունել իրականությունն այնպիսին, ինչպիսին որ այն կա` համակերպվելով դրան:
Կա նաև իրավիճակի երկրորդ տարբերակը, երբ որոշակի ժամանակ անցկացնելով միայնության մեջ, հասկանում եք, որ վստահ չեք ձեր զգացմունքներում: Ահա այս դեպքում արդեն պետք չէ ռիսկի գնալ: Սակայն անհրաժեշտ է Ձեր և նրա միջև դնել որոշակի սահման ու աշխատել չհատել այն: Պահպանե՛ք նորմալ հարաբերություններ, բայց որոշակի հեռավորությունից: Ժամանակի ընթացքում, եթե զգաք, որ նա ավելին է «սպասում» կամ  «ուզում »  ձեզանից, քան Դուք կարող եք կամ պատրաստ եք տալ, ապա շատ ավելի ճիշտ կլինի հենց այդպես էլ ասել նրան: Ամեն պարագայում փորձե՛ք միշտ անկեղծ ու պարզ լինել:
 
Ինչ վերաբերում է Ձեր ներկայիս հոգեվիճակին, ապա դրանից դուրս գալու ճիշտ ճանապարհը և լավագույն միջոցը  թերարժեքության բարդույթից ձերբազատումն է: Դրա համար Դուք պետք է  սովորեք կարողանալ ընդունել ու սիրել Ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք: Այն պահից, երբ սկսեք սիրել  Ձեզ, կյանքը, աշխարհն ու մարդիկ նույնպիսի սիրով ու ջերմությամբ կփոխադարձեն  ձեզ:

Այդ ճանապարհը սկսվում է փոքրիկ քայլերից: Սկսե՛ք նկատել այն լավը, ինչ հիմա անում եք: Հաճախ ասացե՛ք ինքներդ Ձեզ` «Որքա՜ն լավ եմ ես դա անում», «Որքա՜ն լավ տեսք ունեմ ես այսօր», «Որքա ՜ն լավ ժամանակ անցկացրի ես այսօր ընկերներիս հետ»:
Թվարկումը շարունակե՛ք ինքներդ: Դա այն ճանապարհն է, որտեղ Դուք կցանկանայիք հայտնվել` սիրո և երջանկության մեջ:

Կա՛նգ առեք, երբ ինքներդ Ձեզ բռնացնում եք այն մտքի վրա, որ ինչ-որ բան այնպես չեք անում կամ Ձեզ հետ ինչ-որ բան կարգին չէ: Սովորե՛ք մտքերի նոր բնույթին` «Ինձ հետ ամեն ինչ կարգին է»: Սկզբում այդ միտքը կհանգստացնի, իսկ որոշ ժամանակ անց կսկսի ուրախացնել և դրական էներգիա հաղորդել: Այդ ժամանակ շատ բաներ կփոխվեն Ձեր շուրջը միայն այն պատճառով, որ Ձեր ներսում կլինի շատ սեր, հիացմունք և ինքներդ Ձեզ  դրականորեն ընկալելու զգացողություն:

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հարց հոգեբանին. «Մի աղջիկ կա, ում սիրում եմ, բայց ամեն անգամ մտածում եմ, որ իրեն արժանի չեմ` հիշելով անցյալիս արկածները»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 412 | - Վարկանիշ -: 0.0/0