Գլխավոր էջ » Երկուսով
Համացանցում սեր գտնել փորձող երիտասարդների մասին  359

Գլխավոր էջ » Երկուսով 

Խորագիրը՝  Երկուսով,   

Վիրտուալ համայնքը սուպերմարկետի պես մի բան է, որտեղ ոմանք փնտրում են կյանքի ուղեկից, ոմանք էլ` մի գիշերվա կողակից: Սեքսուալ հեղափոխությունը, որի մասին միշտ խոսվում է, կարծես թե փոխադրվել է այլ դաշտ. համաշխարհային սարդոստայնում գիշեր-ցերեկ մշակվում են սիրային մարտավարություններ և ստրատեգիաներ: Այստեղ հանդիպում են ու բաժանվում կամ միանգամից կամ որոշ ժամանակ անց` միասին «ապրելով» վիրտուալ իրենց հարաբերությունը: Համացանցում տեղ կգտնի ցանկացած ֆանտազիա:

Համացանցում սեր գտնել փորձող երիտասարդների մասին

Սակայն շատ դեպքերում, ինչպես փաստում են ընտանեկան հոգեբանները, համացանցում ծանոթություն փնտրողների նպատակը մեկն է` «լրացնել» իրենց մենակությունը: Իհարկե հանդիպում են սեքսուալ որսորդներ, սակայն տղամարդկանց և կանանց մեծամասնությունը ձգտում է իրենց զույգ գտնել, որպեսզի հանգստյան օրերը կամ արձակուրդները միայնակ չանցկացնեն»: Ինչ-որ մեկը հույս ունի համացանցի միջոցով գտնել իր երկրորդ կեսին, քանի որ, թվում է, թե թեկնածուների անվերջ ցուցակները փորփրելիս վերջապես կգտնենք այն միակին:

Մի՞թե իրական կյանքում շփման համար ժամանակ չի մնացել: Նախկինում ծանոթության ամենահայտնիսերը  համացանցում միջոցները աշխատանքի, ուսման վայրերն, սրճարաններն ու վերջապես փողոցն էին, սակայն այսօր ամեն ինչ փոխվել է: Բացի այդ` մեծ քաղաքում ապրող մարդկանց բնորոշ` սեփական անձի օտարումը դժվարեցնում է հավանական զուգընկերոջ որոնումը: Այդ պատճառով էլ համացանցը դարձել է երիտասարդության համար ծանոթության ամենահուսալի ու հեշտ միջոցը:
Համացանցում ընկերներ և ոչ միայն փնտրելիս փորձում ենք որքան հնարավոր է շահեկան տպավորություն գործել, որպեսզի արժանանանք ուշադրության և սիրո:

Ֆեյսբուքյան պրոֆայլներում նշված հոբբիները, սովորությունները, հետաքրքրությունները, տարիքն ու նախընտրած երաժշտությունն ու գրականությունն այնպես է ընտրվում, որպեսզի դրանք միանգամից ուշադրություն գրավեն: Չէ՞ որ բոլոր օգտատերերը ձգտում են այնպես անել, որպեսզի իրենց վիրտուալ կերպարը սեր ու հարգանք վայելի, լինի վարկանիշային ու գրավիչ:

Մեր մասին համացանցում խոսելիս մենք ներկայացնում ենք այն, ինչ ցանկանում ենք, այն, ինչ շահեկան ենք համարում: Իրական կյանքում էլ ենք նույնը անում: Այսինքն` այստեղ համացանցն ու իրական կյանքը շփման եզրեր ունեն: Սակայն արդյո՞ք իրական կյանքում նույնքան հաջողությամբ կարող ենք ինքներս մեզ շահեկան դիրքից ներկայացնել: Կասկածում եմ…

Իրական կյանքում մենք ենթագիտակցորեն թաքցնում ենք սեր գտնելու մեր սպասումներն ու հույսերը: Համացանցային հարաբերություններն այլ կերպ են ընթանում. մենք հստակ գիտենք, թե ինչպիսին պետք է լինի այն մարդը, ում հետ ցանկանում ենք ծանոթանալ:

Մենք փնտրում ենք մեր նմաններին: Մենք ճաշակի, հետաքրքրությունների, տեսակետերի նմանություն ենք փնտրում, ինչը որոշ չափով կարող է լրացնել վիրտուալ հարաբերությունների անիրականությունը: Սակայն այստեղ մեր մարմինը լռում է. դիմացինի իդեալականացումն ու ընտրողական վերաբերմունքն այնքան կարևոր են դառնում, որ մենք զրկվում ենք մարմական և ոչ վերբալ ազդակներն ընկալելու հնարավորությունից: Դիմացինի մասին ցանկացած տեղեկատվություն ընդունվում է չափազանցված վիճակում, այսինքն` մենք կորցնում ենք իրականության զգացումը:

Որքան շատ են զարգանում վիրտուալ հարաբերությունները, այնքան ավելի շատ է դիմացինը դառնում մեր կանխատեսումների օբյեկտը. մենք վերագրում ենք նրան այն ամենը, ինչ կարևոր է մեզ համար, ինչ կուզեինք տեսնել: Բավական է մի քնքուշ կամ կրքոտ հաղորդագրություն, և մեր երևակայությունն արդեն ինքնուրույն շարունակում է ստեղծել պատկերներ ու երևույթներ, որոնք իրականում գոյություն չունեն: Մենք գրեթե համոզված ենք, որ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ նույնպես երազում է մեր մասին: Սակայն, ցավոք, հանդիպմանը շատ հաճախ հաջորդում է հիասթափություն:
Այդ պատճառով հոգեբանները խորհուրդ են տալիս ծանոթանալ իրական կյանքում և ընդհանրապես ապրել իրական կյանքով: Վիրտուալ կյանքը լավ բան է, եթե այն չափի մեջ է: Մի մոռացեք, որ համակարգչի էկրանից ու ստեղնաշարից այն կողմ ռեալ մարդիկ են` ռեալ զգացմունքներով: Մի տարվեք վիրտուալ ծանոթություններով ու վերադարձեք իրական կյանք:- գրում է MaryLove-ը:


Հարց հոգեբանին. «Աստիճանաբար կախվածությունն ինտերնետից ինձ մոտ խորանում է»

Խորագիրը՝  Երկուսով,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog