RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Գեղեցիկ կինը՝ տղամարդու աչքերով  399

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Գեղեցիկ կինը՝ տղամարդու աչքերով

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Մեզնից յուրաքանչյուրն ուզում է գեղեցիկ լինել՝ միշտ կամ կարեվոր հանդիպման ժամանակ, բոլորի կամ այն «միակի» համար: Գեղեցկությունը սուբյեկտիվ, անորոշ հասկացություն է եվ մեծ մասով կախված է ընկալումից: Միեվնույն կնոջը երկու տղամարդ  լրիվ տարբեր կերպ են տեսնում, մեկը՝ որպես աստվածուհի եվ իդեալ, երկրորդը, որպես ոչնչով աչքի չընկնող իգական սեռի ներկայացուցիչ:

Եվ այնուամենայնիվ, ինչ է նշանակում գեղեցիկ կին տղամարդու տեսանկյունից:-գրում է BeNice.am-ը: Ինչպես հայտնի է, մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի: Բայց ինչ էլ որ խոսեն հոգու մասին, առաջին տպավորություն ստեղծողը հենց արտաքինն է: Եթե ընդհանրացնենք ամենահայտնի մտքերը, գեղեցիկ են ընկալվում այն կանայք, ովքեր ունեն…


Խնամված արտաքին

Գուցե տղամարդը երբեք չկարողանա մանրամասն գնահատել ձեր մաշկի տեսակը, ճյուղավորված մազերի տոկոսային քանակը եվ հասկանալ՝ նորաձեվ է արդյոք ձեր սանրվածքը, բայց ընկալման մակարդակով նրանք միշտ էլ նշում են մաքուր եվ առաձգական մաշկը, փայլուն եվ գեղեցիկ հարդարված  (կամ «բնական» խճճված) մազերը, թեթեվ, բնական դիմահարդարումն ու կոկիկ հագուստը:

Իսկ տոնային կրեմից մնացած հետքերը՝ թեփոտվող մաշկի վրա, ճաքճքած շուրթերն ու կարմիր, բորբոքված աչքերը ձեզ հաստատ կհեռացնեն գեղեցիկ կնոջ կերպարից: Դժվար է հստակ նկարագրել, թե ինչ է նշանակում՝ խնամված: Կարեվորը միշտ հետեվեք ձեզ եվ խնամեք մաշկը, ձեռքերը, մազերն ու մարմինը՝ ձեր մաշկի եվ մազերի տեսակին համապատասխան: Խնամքն ավարտին հասցրեք թեթեվ, չպարտադրող օծանելիքով:


Համաչափ դիմագծեր եվ արտահայտիչ աչքեր

Իհարկե ոչ բոլորին է բնությունից համաչափ դիմագծեր տրվում՝ խոշոր աչքեր, ընդգծված հոնքեր, կոկիկ քիթ եվ կզակ: Բայց այդ ամենը որոշ չափով կարելի է շտկել դեկորատիվ կոսմետիկայի օգնությամբ: Մի կարծեք, թե դա խաբեություն է: Չէ որ եթե դուք դուր գաք տղամարդուն, ապա ձեր հարաբերությունների լրջանալուն զուգընթաց նա ավելի շատ  կգնահատի ձեր ներքին հոգեկան հատկանիշները, ավելի ճիշտ ներդաշնակությունը՝ ներքին եվ արտաքին հատկանիշների միջեվ:

Իսկ եթե խոսքը գնում է միայն տեսողական ընկալման մասին, նրա համար ինչ տարբերություն, թե ինչ տեսք ունեք դուք առանց դիմահարդարման: Ի դեպ, Սոֆի Լորենի քիթը հեռու է իդեալական լինելուց, բայց ով կհամարձակվի կասկածի տակ դնել նրա գեղեցկությունը: Նույնիսկ աչքերի արտահայտությունը տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ է ընկալվում:


Համաչափ կազմվածք

Խոսքը չի գնում նիհար կամ գեր լինելու մասին, չէ որ տղամարդիկ սիրում են տարբեր կանանց, այստեղ ստանդարտներ չկան: Մերիլին Մոնրոն նիհարակազմ չէր, բայց մինչ այժմ համարվում է գեղեցկության էտալոն: Կարեվորը, որ կնոջ կառուցվածքը լինի ձիգ, իսկ հետույքն՝ առաձգական:

Կրծքի չափը եվս գեղեցկության ցուցանիշ չէ. մեկը սիրում է շքեղ մեծ կրծքեր, մեկ ուրիշն էլ փոքր կուրծքը համարում է գեղեցկության էտալոն: Իսկ «ցելյուլիտ» բառը տղամարդիկ սկսել են հասկանալ միայն այս թեմայով գրված հոդվածների եվ մեր հոգոցների շնորհիվ:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Գեղեցիկ կինը՝ տղամարդու աչքերով  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (11.10.16) Դիտումներ: 399 | Տեգեր: գեղեցիկ, տղամարդու, աչքերով, Կինը՝ | - Վարկանիշ -: 0.0/0