RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

«Ֆռցնելու» գաղափարը տղաների մոտ... Կարծիքներ  564

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   Akumb.am


«Ֆռցնելու» գաղափարը տղաների մոտ... Կարծիքներ

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


* Akumb.am-ի քննարկման շրջանակներում արտահայտված կարծիքները ներկայացված են առանց խմբագրման:

14-17 տարեկան տղաների մոը շատ է տարածված ֆռցնելու գաղափարը,այսինկն նրանք աղջիկներին վերաբերվում են առարկայի պես,որին կարելի է օգտագործել մոտիկ լինելով իրա հետ, ուզում եմ ասել լավ ընկերմեր լինելուց հետո աղջկան խայտառակ են արել աշխարհով մեկ: Ինչու, ես չեմ հասկանում:

Սերխիո

չեմ կարծում ,թե դա համատարած է Ձեր նշած տարիքի մոտ ,ամեն մարդ կարող է այդպես վարվել անկախ տարիքից, հնարավար է ,որ այդպես անի նաև 28 տարեկանը ,ուղղակի դա կապված է այդ <<մալալալետկա>> տարիքի հետ այնքանով ,որ սկզբում սիրահարվում են , շփվում ,բայց այդ տարիքում լուրջ չեն կարողանում սիրել ,շուտ են հիասթափվում ,խնդիրները շատ են այդ տարիքի տղաների մոտ լուրջ հարաբերության համար ,քանի որ կա բանակի խնդիր,մի խոսքով այդ փռռցնելու միտք ի սկզբանե իրենց մեջ չի լինում

Էդուարդ_man

Ես ըդհանրապես 14-17 տարեկան աղջիկներին խորհուրդ կտաի ընկեր չունենալ, համ նման վտանգից հեռու կմնան ,համ էլ ավելի լավա իրանց դասերը սովորեն ու զարգացնեն իրենց… ընկեր ունենալ դեռ կհասցնեն

Tigana

Ես չգիտեմ քո օրինակով ես ասում,թե չէ,բայց վստահ եմ,որ եթե աղջիկը սխալ բան չանի,ոչ մի տղա չի կարա իրան խայտառակ անի:Եթե,ասենք,սովորական ընկերական հարաբերություններ են լինում տղայի ու աղջկա մեջ,տղան չի կարա մյուսներին ասի,թե իրանք համբուրվել են,էդ իրա վրա կարա շատ թանկ նստի,նշանակում ա տղան ինչ-որ բանի վրա
վստահ ա,եթե տենց բաներ ա անում:

քաղաքացի

Մեկը լիներ ասեր… Բա որ աղջիկներն են տղաներին ֆռցնում։ :angry Դա ավելի վատ է, քան տղան աղջկան ֆռցնի:

Script

14-17 տարեկան տղան կամ աղջիկը դեռ լիարժեք կազմավորված չեն ու էդ տարիքի սիրավեպերի 99 տոկոսը վերջանումա այն ժամանակ երբ էդ մարդը մի քիչ հասունանումա ու կապ չունի ի սկզբանե նախատեսված էր « ֆռցնելը» թե ոչ: Հետո եթե «ֆռցնում » են, դրա մեջ աղջկա մեղավորությունն էլ կա, նշանակումա լավ չի ճանաչում իրան շրջապատող մարդկանց ու շատ անտեղի վստահումա:

Dayana

Բոլորդ մոռա՞ցք Ռոմեոյին ու Ջուլիետտային :P Իսկական սիրահարվելու տարիքա :hands Բայց դե մեկա , հեսա բոլորն ասելու են , դասերը սովորելն ավելի լավ միտք ա ;) ու ճիշտ էլ կանեն ։ 14- 17 տարեկաններ ու առհասարակ բոլոր տարիքի մարդիկ , ոչ մեկին չլսեք , երբ սիրում եք սիրեք , բայց էդ իրար "ֆռցնենք" ու նմանատիպ արտահայտությունները :[ դեն նետեք ։

Lapterik

Աղջիկներ ջան հատկապես եթե տղան 16-17 տարեկան ա ու դուք իրանից փոքր, լավ կանեք ջրից թաց դուրս չգալու համար դուք թողնեք տղային, քանի որ տղան հենց ընդունվում ա մի բուհ, շրջապատը փոխվում ա, ինքն էլ հետն ա փոխվում, էտ ինչ ամուր ու կայուն զգացմունք պիտի լինի, որ ամեն ինչ հաղթահարի, իսկ եթե տենցա, ուրեմն հալալ ա էտ տղային էլ աղջկան էլ:
Հ.Գ. Բայց երևի խորհուրդ տամ, խորհուրդս չընդունել, մենակ մնալն էլ մի բան չի :D:

Մանե

Ջան,էդ աղջկանից ա գալիս,էդ հաստատ;) Քո գրառումները կարդալով թվում ա,թե բոլոր 16-17 տարեկան տղաներն ու աղջիկները բոբոներ են,որ մենակ մտածում են գտնեն իրենց զոհին ու «ֆռցնեն»/:[/ Տենց չի,ուղղակի դու ես վատ տրամադրված էդ տարօքայինների հանդեպ;)
Իսկ ինչ վերաբերվում ա առարկային,ապա դրա առիթը հենց քո նշած 13-14 տարիքայիններն են տալիս: Եթե անընդհատ ցույց են տալիս,որ էդ տղեն իրանց դուրը եկել ա,անընդհատ էդ տղու շուրջն են պտտվում,տղերքն էլ իրանց լավ են զգում ու մի 2 սիրուն բառերով սիրտները գրավում են՝միանգամից մի քանիսի;)
Ամենահեշտ լուծումը էն ա,որ քեզ բարջր պահես ու ոչինչ էլ ցույց չտաս,եթե էդ տղեն քեզ նկատելու լինի,առանց քո ջանքերի էլ կնկատի;) Համ էլ քո ասած «ֆռցնելը» գործում ա բոլոր տարիքներում;)

Goga

Նախ ասեմ ֆռցնել մի քիչ այնքան էլ սիրուն չի հնչում, ավելի լավ է անվանենք «խաղալ զգացմունքների հետ»:ok Եվ ինչպես նշվել է վերևում, դա կարող են անել ինչպես տղաները, այնպես էլ աղջիկները, ծանոթ եմ մի շարք այդտեսակ դեպքերի, երբ տղան մինչև ականջների ծայրը սիրահարված` ահռելի գումարներ է ծախսում իր ընկերուհու համար, բայց արի ու տես, որ նա միայն ժամանակ է անցկացնում, ուրիշ ոչինչ:
Իմ կարծիքով երկու դեպքում էլ աղջիկն է մեղավոր, նա երբեք չպիտի թույլ տա, որ խաղան իր զգացմունքների հետ, ինչպես դու ես շատ կոպիտ անվանել՝ նմանվի առարկայի, այո՛, նման դեպքերում նրանք նմանվում են «առարկայի» նոր են վարվում իրենց հետ որպես «առարկա» և ոչ թե տղաներն են «առարկա» դարձնում իրենց :ok

Ուլուանա

Շատ հետաքրքիր է, էդ ինչի՞ց ելնելով է ավելի վատ։ :o Դրանք հավասարապես դատապարտելի երևույթներ են՝ անկախ սեռից։ Ոնց որ ասես՝ երբ աղջիկը տղային թալանում է, դա ավելի վատ է, քան եթե տղան աղջկան թալանի, կամ նույնը սպանության վերաբերյալ։ Անհեթեթոթյուն չի՞; Ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչ տրամաբանությամբ ես առաջնորդվում՝ նման տարբերություն դնելիս...

Ra$Ta

Էլ մի սկսեք ստեղ տղու և աղջկա հավասարության մասին խոսալ , տենց բան չկա :


 


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ «Ֆռցնելու» գաղափարը տղաների մոտ... Կարծիքներ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (12.09.16) | Հեղինակ: Akumb.am W Դիտումներ: 564 | Տեգեր: Կարծիքներ, Տղաների, «Ֆռցնելու», մոտ..., գաղափարը | - Վարկանիշ -: 0.0/0
loading...