RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Երջանկություն երկրորդ փորձից  412

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Երջանկություն երկրորդ փորձից

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Բոլոր նրանք, ովքեր իրենց մաշկի վրա զգացել են ամուսնալուծության չարչարանքները, երդվում են, որ այլևս ոչ մի դեպքում զագս չեն գնա: Բայց, այդուհանդերձ, գործնականում բոլորն էլ ծրագրում են նոր ամուսնություն: Եվ մեծագույն մասը նոր փորձ է ձեռնարկում՝ ցանկանալով երջանկություն գտնել ամուսնության մեջ: ժողովուրդն ասում է՝ երկրորդ ամուսնությունը «քո կողմից է»: Եվ սրա մեջ ճշմարտություն կա, քանի որ հասուն սերն արդեն այն անկասելի տարերքն ու անսանձելի կիրքը չէ, որոնք առկա էին պատանեկության տարիներին:
 

Երջանկություն երկրորդ փորձից
 

Եվ շատ ես ուզում հավատալ, որ այն արդեն հիասթափություն չի բերի... Սակայն երկրորդ անգամ ամուսնացողների խնդիրները նույնիսկ ավելի շատ են, քան նրանց, ովքեր առաջին անգամ են ճաշակում ամուսնության բերկրանքը: Հոգեբանների կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ նախորդ ամուսնության փորձն ազդում է ներկա ամուսնական հարաբերությունների վրա: Դեռ ավելին, շատերը կրկնում են նույն սխալները, որոնց պատճառով նախորդ ընտանեկան կյանքը չէր հաջողվել:

Մի՛ կրկնիր հին սխալը

Առաջին փորձի անհաջողության մեջ ավելի հաճախ մեղադրում են նախկին ամուսնուն: Բայց գիտնականները եկել են այն հետաքրքիր եզրակացության, որ բաժանվածների մեծագույն մասը, անկախ տարիքից և սեռից, նոր կյանքի րնկեր է րնտրում հենց նրան, ով անչափ նման է նախորդին, ումից բաժանվել է... Ոչ, նոր ընտրյալն արտաքնապես նախկինի կրկնօրինակը չէ, սակայն անձի կառուցվածքային առումով նման է նրան:
Օրինակ՝ աղջիկր, որը մեծացել է թերի ընտանիքում, որին հաճախ նեղացրել են, և որն իրեն չի կարողանում պաշտպանել, ձգտում է դեպի ուժեղ, տիրական և վճռական տղամարդը, որն անհրաժեշտության դեպքում կկարողանա պաշտպանել իրեն: Բայց նման տղամարդիկ ունեն նաև իրենց բացասական կողմերը, նրանք իսկական բիրտ տիրակալներ են, որոնք, տան և ավտոմեքենայի հետ հավասար, կնոջն էլ են դիտում որպես սեփականություն: Նա կպաշտպանի կնոջը օտարներից, սակայն ինքն էլ կարող է ձեռք բարձրացնել նրա վրա՝ ցանկանալով «դաստիարակել» ...
Ինչ խոսք, որոշ ժամանակ անց կինը չի հաշտվի նման կյանքի հետ և կբաժանվի: Սակայն, երբ սկսի նոր ամուսին փնտրել, բնականաբար, կրկին ուժեղ տղամարդու կնախրնտրի, որն իրեն կպաշտպանի նաև առաջին ամուսնուց: Եվ երկրորդ ամուսնությունը նման կլինի նախորդին:

Ո՛չ սեռական և ո՛չ էլ նյութական, այլ հենց ամուսինների միջև գոյություն ունեցող հոգեբանական լարվածությունն ու փոխըմբռնման բացակայությունն են ներկա ամուսնալուծությունների մեծ մասի պատճառը: Եվ եթե այս ամենը հասկանայինք սկզբում, չէին լինի արցունքներ, ցնցումներ, բաժանում:

Մինչդեռ հարկավոր էր խորհրդածել, թե ձեր ընտրյալի որ գծերը չեն համընկնում ձեր խառնվածքին, ինչու եք կորցրել փոխրմբռնումր: Դա տեղի չի ունեցել, և դուք սխալ եք համարում հանդիպումն ու ամուսնությունը ձեր զուգընկերոջ հետ, որպեսզի հետո հանդիպեք ճիշտ նրա նման մեկ ուրիշի...
Բնազդաբար նախընտրելով անձի կառուցվածքի առումով նախորդ ամուսնու նման մեկ ուրիշին՝ անգիտակցաբար ստեղծում եք ընտանեկան նավակի մի մոդել, որը ոչ հեռու մի օր փորձությանը չի դիմանալու:

Անցյալին գերի

Երկրորդ ամուսնության ժամանակ կան և ուրիշ վտանգավոր հանգամանքներ: Որքան այն երկարում է, այնքան սկսում են մոռացվել նախկին ամուսնության հետ կապված տհաճ պահերը: Եվ նախկին ամուսինն արդեն չի թվում տաղտկալի, բռնակալ եսասեր: Դե, ի՞նչ անենք, որ մեկ-մեկ խմում էր, ձեռքերին ազատություն տալիս... ախր, խանդում էր, ուրեմն՝ սիրում էր: Տանը ոչնչով չէր օգնում, սակայն լավ փող էր բերում... Նմանատիպ ևս մի քանի հուշեր, և նա, ով «իր հոգին բերանն էր բերել», «իր կյանքը կերել», արդեն համարյա թե հրեշտակ է թվում: «Չարժեր բաժանվել, համբերեի՝ ամեն ինչ լավ կլիներ»,- վճռում է «աչքերը բացված» կինը, մանավանդ, եթե ներկա ամուսնու հետ հարաբերություններն այնքան էլ բարեհաջող չեն... Առաջանում են մի վագոն անլուծելի խնդիրներ, չէ՞ որ հիմա ապրում է նոր ամուսնու հետ, մինչդեռ շարունակ հիշվում է հինը: Նախկին վիրավորանքները մոռացվել են, դատարկ բաներ են թվում, առաջին ամուսինն արդեն ո՛չ հարբեցող է, ո՛չ կնամոլ ո՛չ ժլատ: Ներկա ամուսինը համեմատվում է նախկինի հետ, և համեմատությունը, իհարկե, նորի օգտին չէ...

Հնարավոր է նաև ուրիշ տարբերակ... Հիշելով անցյալը` վերլուծում եք իրադրությունր` սկսելով նկատել այն, ինչ նախկինում չեք նկատել: Դուք հասկանում եք, թե երբ և որտեղ եք կորցրել պահը ու ճկունություն հանդես չեք բերել: Սկսում եք հասկանալ «զիջել» և «խոնարհվել» բառերի տարբերությունը: Շատ հոգեբաններ խորհուրդ են տալիս ավելի հաճախ մտածել «Ես ի՞նչը ճիշտ չեմ արել» հարցի շուրջ, որպեսզի նոր ամուսնության ժամանակ չկրկնվեն հին սխալները: Սակայն նման ինքնավերլուծությունները երկար չպետք է շարունակվեն, այլապես ամենուր ձեզ հանցավոր կզգաք...
Բացի այդ, փորձելով խուսափել նախկին սխալներից, կարող եք հասնել մեկ այլ տհաճ հետևանքի, որ նոր ամուսինը սկսի արհամարհել ձեր ցանկությունները: Եվ, ընդհանրապես, հնարավոր է, որ դուք ամենևին էլ մեղավոր չեք: Իսկ հնարավոր է, որ մեղավոր եք երկուսդ էլ, քանի որ տարբեր խառնվածքների տեր եք: Ձեռք բերված փորձն օգտակար կլինի միայն այն դեպքում, եթե կարողանաք դուրս գալ նախկին շրջափակվածությունից:

«Թռիչքների» վերլուծում

Սա հարկավոր է անպայման անել, եթե որոշել եք կրկին ամուսնանալ: Վերլուծեք, թե ինչու՞ նախորդ ամուսնությունը հասավ բաժանման, նախկին ամուսնու բնավորության ո՞ր գծերը խանգարեցին ձեր փոխըմբռնմանը, և արդյո՞ք դրանք այն գծերը չէին, որոնք սկզբում ձեզ դուր էին գալիս: Եվ, վերջապես, ինչու՞ են ձեզ գրավում հենց այդ տիպի մարդիկ և ինչու՞ նրանց հետ ընդհանուր լեզու չեք գտնում:
Պարզեք՝ իրո՞ք ձեզ հարկավոր են տղամարդու այդ որակները, մանավանդ՝ կապված որոշակի թերությունների հետ. չէ՞ որ չկա պաշտպան՝ առանց բռնակալության և հոգատար մայր՝ առանց խնամարկության:
Ավելի ճիշտ, պատճառը ձեր չգիտակցված սահմանափակվածությունն է: Որքան ավելի մանրակրկիտ դա պարզաբանեք, այնքան ավելի հեշտ կազատվեք այդ բեռից: Եվ այդ ժամանակ հնարավոր է պարզվի, որ երջանիկ ընտանեկան կյանքի համար ձեզ անհրաժեշտ է բոլորովին այլ կարգի տղամարդ: Սակայն, եթե նույնիսկ ձեր նոր ամուսնու մոտ հենց սկզբում հայտնաբերվեն նախորդ ամուսնու հատկանիշներից, խուճապի մի՛ մատնվեք՝ յուրաքանչյուր թերության նկատմամբ կարելի է ցուցաբերել համապատասխան մոտեցում: Գլխավորը՝ չհաշտվել իրականության հետ՝ ջայլամի նման գլուխն ավազի մեջ թաքցնելով: Լսեք ձեր ամուսնու կարծիքը, սովորեք նրան հասկանալ և գնալ փոխհամաձայնության: Նա էլ իր հերթին կզիջի ձեզ, քանի որ երկու հասուն, միմյանց սիրող մարդիկ անպայման ընդհանուր լեզու կգտնեն...

Աշխարհում ամուսնալուծված տղամարդկանց և կանանց 80%-ը կրկին ամուսնանում է: Բայց այդ ամուսնությունների 60%-ը շուտով քայքայվում է:

Ընդ որում, երկրորդ ամուսնությունը շատ ավելի վաղ է քայքայվում, քան աոաջինը՝ մոտակա 5 տարիների ընթացքում: Սակայն, եթե այս սահմանագիծն անցած է, ապա ամուսնությունը դառնում է հավերժական: Հոգեբանները դա բացատրում են զույգի տարիքային գործոնով՝ ժամանակ քիչ է մնացել, և ոչ ոք չի ուզում մենակ մնալ: Այդ պատճառով նրանք հաշտվում, հարմարվում են իրենց «կեսի» սխալների հետ, իսկ դա, շատ հաճախ, փոխարինում է սիրուն և փոխըմբռնմանը:


Մեզ մոտ իրավիճակը մի փոքր այլ է: Թեև ամուսնալուծությունների թիվը Հայաստանում տարեցտարի ավելանում է (այն կազմում է բոլոր ամուսնությունների 15%-ը), սակայն կրկին ամուսնացողների տոկոսն այդքան էլ բարձր չէ (տղամարդկանց 55 և կանանց 45%-ն է կրկին փորձում երջանիկ դառնալ):


Իրավաբանական խորհրդատվություն
 

Երջանկություն երկրորդ փորձից
 

Շատ ցավալի է, երբ քայքայվում է տղամարդու և կնոջ փոխադարձ սիրո, հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված դաշինքը: Բայց քանի որ դա մեր կյանքի իրողությունն է, մենք ուզում ենք պարզաբանել ամուսնալուծության հիմքերը և կարգը:

Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 14 հոդվածի՝ ամասնալուծությունը կատարվում է'
քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում՝ ՔԿԱԳ-ում (ԶԱԳՍ-ում), դատարանում:

Ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ-ում, եթե՝
1.     առկա է ամուսինների համատեղ դիմումը,
2.     առկա է ամուսիններից մեկի դիմումը, իսկ մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ, կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով:


Ամուսինների համաձայնությամբ ամուսնալուծությունը կատարվում է՝ ՔԿԱԳ համատեղ դիմում ներկայացնելով: Դիմումին կցվում են նշված տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերը: Ամուսնալուծությունն իրականացվում է դիմումի հանձնման օրվանից մեկ ամիս անց՝ երկու ամուսինների ներկայությամբ կամ ամուսիններից մեկի պարտադիր ներկայությամբ և մյուսի՝ սահմանված կարգով վավերացված համաձայնությամբ: Ամուսնությունը համարվում է դադարած ամուսնալուծության պետական գրանցման պահից:

Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝
1. բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը,
2. ամուսիններից մեկը չունի առարկություններ, բայց խուսափում է ամուսնալուծությունը ՔԿԱԳ մարմնում կատարելուց,
3. ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով: Ամուսնալուծության գործը քննելիս դատարանն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել ամուսիններին հաշտեցնելու համար՝ տրամադրելով երեքամսյա ժամկետ: Այս դեպքում ամուսնալուծությունը կատարվում է, եթե ամուսինները (նրանցից մեկը) պնդում են ամուսնալուծվելու որոշումը: Ամուսնալուծվող անձանցից յուրաքանչյուրին տրվում է ամուսնալուծության վկայական: Գրանցման, ներառյալ՝ վկայական տալու համար յուրաքանչյուրից գանձվում է պետական տուրք:


 

Ի՞նչ պետք է հաշվի առնեն նրանք, ովքեր փնտրում են իրենց սերը 


10 պատվիրաններ երջանիկ հարաբերությունների համար 


Ինչպե՞ս երջանկացնել տղամարդուն


Ընտանեկան ճգնաժամ / Ամուսնալուծություն

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Երջանկություն երկրորդ փորձից  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 412 | - Վարկանիշ -: 0.0/0