RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Երջանիկ զույգերի 9 սովորությունները  561

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Երջանիկ զույգերի 9 սովորությունները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Թվում է՝ երջանիկ հարաբերությունը բնականորեն կզարգանա, երբ ճիշտ մարդու հետ ես, սակայն դա այնքան էլ այդպես չէ: Հարաբերությունները ամրապնդելու համար աշխատել է պետք: Երջանիկ զույգերը պետք է ամեն օր աշխատեն պահպանել իրենց հարաբերությունները՝ սիրով ու հոգատարությամբ լցնելով միմյանց կյանքը, սակայն դա հաճելի աշխատանք է: Իրականում երջանիկ հարաբերությունների ոչ մի հատուկ գաղտնիք էլ չկա, սակայն կան բաներ, որ կարող ես ամեն ինչ անել ավելի հեշտացնելու համար: Փորձեք այս սովորությունները ներառել ձեր ամենօրյա կյանքի մեջ ու կտեսնեք, թե հարաբերությունները, որքան ավելի երջանիկ կդառնան:


 1  Քնելու գնացեք նույն ժամին

Հնարավոր է մտածեք, թե երեխայական է զույգի հետ նույն ժամին պառկելը, սակայն այն իսկապես հրաշքներ է գործում հարաբերություններում: Ինչ-որ հարմարավետության զգացում կա միասին վերմակի տակ պառկելու մեջ` զրուցելով անցած օրվա ու հաջորդ օրվա պլանների մասին:

 


 2  Զարգացրեք ընդհանուր հետաքրքրությունները

Կարևոր է հարաբերություններում քո անձնական հոբբիները պահպանելը, որովհետև պետք է պահպանես քո անհատականությունը: Սակայն դու և քո զույգը կարող եք ընդհանուր հետաքրքրություններ զարգացնել՝ առանց սեփական անհատականությունը փոխելու: Միշտ էլ հետաքրքիր է միասին ինչ-որ բան անել, և դա ձեր կապն ավելի կամրապնդի ու երջանիկ կդարձնի ձեզ:

 


 3  Զբոսնեք ձեռք ձեռքի բռնած

Զույգի ձեռը բռնելը իսկապես կապվածության ու ներդաշնակության երջանկացնող  զգացում է հաղորդում: Դա իսկապես անփոխարինելի զգացում է:

 


 4  Վստահությունն ու ներելը

Այնքան հեշտ է հիմար բաների համար վիճելն ու բարկանալը, սակայն հարաբերություններում երջանիկ լինելու համար դա լուծում չէ: Դու պետք է վիճելուց հետո կարողանաս ներել զույգիդ, նույնիսկ եթե ամեն ինչ լուրջ է: Դու կարող ես զգալ՝ ասես նա դավաճանել է քո վստահությունը, սակայն եթե մեկ այլ հնարավորություն չտաս նրան, ձեր հարաբերություններն այլևս երբեք բնական չեն լինի: Միշտ ինչ-որ ճեղք կլինի ձեր հարաբերությունների միջև, որովհետև չես վստահում քո զույգին, ու այնպիսի զգացում կունենաս՝ ասես հենց մեջքով շրջվես դեպի նա, ինչ-որ մի վատ բան կանի: Մյուս կողմից զույգդ իրեն սիրված չի զգա, որովհետև քո ամբողջական ներումը չի ստացել ու զգացել: Թույլ տուր, որ սիրտդ ավելի հեշտ սիրի`  իսկապես ներելով ու ազնվորեն վստահելով զույգիդ:

 


 5  Կենտրոնացիր զույգիդ ճիշտ և ոչ թե սխալ քալերի վրա

Մի կշտամբիր զույգիդ ամեն անգամ, երբ կարծում ես, որ սխալ քայլ է կատարում: Միշտ էլ ավելի հաճելի ձևով կարող ես ինչ-որ մեկին ասել, երբ քո զգացմունքները ցավեցնում են, կամ ուղղել նրանց, երբ ինչ-որ բան սխալ է արվում: Ափսեն ջարդելիս բղավելու փոխարեն շնորհակալություն հայտնիր այն լվալու համար: Քո զույգը կգնահատի այն, որ նկատում ես այն դրականը, որ նա փորձում է անել հարաբերությունների համար: Ավելի դրական լինելն ու հաճոյախոսելը ձեզ երկուսիդ էլ կստիպի ավելի լավ զգալ, քան բացասական լինելու դեպքում:

 


 6  Գրկեք միմյանց, երբ հանդիպում եք աշխատանքից հետո

Այս մեկը չափազանց հեշտ է: Ով չի ցանկանում ծանր օրվանից հետո հարմարավետորեն հայտնվել սիրելիի գրկում: Գրկելը երկուսիդ հանգստության, խաղաղության ու երջանկության զգացում կփոխանցի: Գգվելով սիրելիիդ՝ կթոթափես ամբողջ սթրեսը, որ կուտակվել է օրվա ընթացքում, ու դրա հետ մեկտեղ կամրապնդես ձեր կապվածությունը:

 


 7  Ասա, որ սիրում ես, ու լավ օր մաղթիր ամեն առավոտ

Եվս մեկ հեշտ բան, որ կարող ես անել: Միմյանց հաճելի բառեր ասելը երբեք վատնում չէ: Ամեն անգամ աշխատանքի գնալիս, հրաժեշտ տալիս, հեռախոսը կախելիս, ասա որ սիրում ես: Դա ձեզ երկուսիդ երջանկության զգացում կփոխանցի ու կոգևորի:

 


 8  Ասա «բարի գիշեր» ամեն գիշեր՝ անկախ նրանից, թե ինչպես ես զգում

Ինչպես լավ օր մաղթելը, «բարի գիշեր» ասելը հաճելի ու գեղեցիկ մթնոլորտ է ստեղծում արդեն օրվա ավարտին:

 


 9  Շնորհակալ եղիր նրա համար, ինչ ունես

Երբ հարաբերությունների մեջ ես, նշանակում է՝ գնահատում ես զույգիդ: Երախտապարտ եղիր, որ ունես մեկին, ում սիրում ես, և ով սիրում է քեզ: Շնորհակալ եղիր, որ նա օգնում է քեզ տնային գործերում ու աջակցում ծանր պահերին, ուրախության պահերը կիսում քեզ հետ: Նայիր զույգիդ աչքերին ու ժպտա, որ նրան ունես կողքիդ:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Երջանիկ զույգերի 9 սովորությունները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 561 | - Վարկանիշ -: 0.0/0