RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Երջանիկ հարաբերությունների ոսկե կանոնները  523

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Երջանիկ հարաբերությունների ոսկե կանոնները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Սերը մարդկային ամենախորհրդակոր, ամենագեղեցիկ զգացմունքներից է։ Դրա մասին շատ է գրվել ու խոսվել։ Եթե սիրում ես որևէ մեկին, ապա ուզում ես միշտ նրա կողքին լինել, նրա համար անել հաճելի բաներ, անել ամեն ինչ, որպեսզի նա երջանիկ ու վտանգներից պաշտպանկած լինի։ Սակայն իրենց սիրած մարդու մոտ լինելու, նրա հետ երջանիկ պահեր անցկացնելու համար մարդիկ հաճախ շատ դժվարություններ են հաղթահարում, բախումներ են ունենում ընտանիքի, շրջապատի, ընկերների հետ։

 

Երջանիկ հարաբերությունների ոսկե կանոնները

 

15 տարեկանում դեռ նոր սկսում են շոշափել կյանքը, զգալ սիրո զարթոնքը։
Սերը երիտասարդ տարիքին հատուկ հիմնական զգացմունքներից մեկն է, որը նպաստում է մարդու հոգեբանական հասունացմանը և ուրիշի վիճակի մեջ մտնելու ընդունակության զարգացմանը։ Իսկական սիրո համար, որպեսզի հասկանանք, որ դա հենց այն է, մարդը պետք է հոգեբանորեն հասուն լինի։


Սարդը հոգեբանորեն հասուն է համարվում, եթե կարողանում է հետաձգել իր ցանկությունների կատարումը, ճիշտ է ընկալում դժվարությունները, հիասթափությունները և կարողանում է հաղթահարել դրանք, ճիշտ է գնահատում սեփական և ուրիշների հնարակորությունները։ Այս ամենը նրան հնարավորություն է տալիս իրատեսական նպատակներ դնելու իր առջև և հասնելու դրանց իրագործմանը։
Բոլորն ուզում են սիրել ու սիրված լինել, երջանիկ ընտանիք ունենալ, հուսալի թիկունք։ Բայց դա հաջողվում է միայն նրանց, ովքեր հիշում են սիրո ոսկե օրենքները։ Ահա դրանցից մի քանիսը։


ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆ։ ճշմարիտ սիրային, ամուսնական հարաբերությունների համար վստահությունը թթվածնի նշանակություն ունի։ Առանց դրա մեկը դառնում է կասկածամիտ, անհանգիստ, իսկ մյուսն ընկնում է հուզմունքների ծուղակը։ Նրան թվում է, թե ազատությունը կորցրել է։ Ուստի սովորեք վստահել ոչ միայն ձեր սիրեցյալին, այլև բուն հարաբերություններին։


ԱՆԿԵՂԾ ՇՓՄԱՆ ԿԱՆՈՆ։ Նորապսակների շրջանում մի տարածված սխալ կա. նրանց թվում է, թե երջանիկ ընտանեկան կյանքի համար բավական է պարզապես սիրել։ Բայց սերն արհեստական ծաղիկ չէ, որ խնամքի կարիք չունենա։ Այն, ինչպես բույսը, կարող է ծաղկել, կարող է և թոշնել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք այն փայփայում։
Անկեղծ շփումը սիրո համար նույնն է, ինչ ջուրը բույսի համար, առանց դրա չի ապրի։ Խոսեք միմյանց հետ ձեր զգացմունքների ու ցանկությունների մասին։ Անպայման պատմեք, թե ինչքան եք նրան սիրում ու գնահատում։ Եվ լավ վերաբերմունքը ձեր նկատմամբ մի ընդունեք որպես ինքնին հասկանալի բան։ Երախտապարտ եղեք։


ՆՎԻՐՎԵԼՈՒ ԿԱՆՈՆ։ Որպեսզի իսկական սեր գտնեք, հարկ է, որ նախ անկեղծորեն ու անշահախնդիր նվիրեք ձեր մի մասնիկը։ Եթե ցանկանում եք սեր ստանալ, պետք է նվիրեք այն։ Եվ ինչքան շատ տաք, այնքան շատ կստանաք։ Եվ հիշեք, սիրո պաշարն անսպառ չէ։ Եվ սերը կորցնելու միակ միջոցը այն ուրիշներին., չտալն է։
Բայց խնդիրն այն է, որ շատերը չեն ցանկանում առաջինը տալ, նրանք սիրում են վերապահումներով. "Ես կսիրեմ քեզ, եթե դու էլ սիրես ինձ"։ Սպասում են, որ ինչ-որ մեկն առաջին քայլն անի։ Դա նույնն է, որ երաժիշտն ասի. "Ես կնվագեմ, եթե հյուրերն սկսեն պարել"։ ճշմարիտ սերը փոխարենը ոչինչ չի պահանջում։


ՀՊՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆ։ Հպումը սիրո ամենաուժեղ դրսևորումներից է։ Այն քանդում է արգելքները և ամրապնդում փոխհարաբերությունները։ Հոգեբանները նույնիսկ խորհուրդ են տալիս ընտանիքում բնականոն մթնոլորտը վերականգնելու համար հատուկ վարժություններ անել, հաճախակի հենց այնպես գրկեք զուգընկերոջը, առանց սեքսուալ շարժառիթների, չարաճճիություններ արեք, ինչպես երեխաները, մարդկանց մեջ միմյանց ձեռք բռնեք, ինչպես պատանի սիրահարները։
Երբ գուրգուրանքով հպվում եք ինչ– որ մեկին, փոխվում է նաև ձեր ֆիզիոլոգիան, նվազում են սթրեսների հորմոնները, թուլանում է նյարդային համակարգը, լավանում է հուզական վիճակը։ Իմաստուն մարդիկ ասում են՝ եթե օրվա ընթացքում քնքշանքով չեք գրկում 7-8 մարդու, ապա դատապարտված եք հիվանդության։


ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆ: Եթե մարդուն սիրում եք, ապա ազատություն տվեք նրան։ Ընտրելու ազատություն, սիրելու ազատություն, իր ուզածին պես ապրելու ազատություն, և ոչ այնպես, ինչպես դուք եք ցանկանում։ Իհարկե, դա հեշտ բան չէ։ Բայց ուրիշ ելք չկա։ Որպեսզի մարդ իրեն թակարդում չզգա, անձնական տարածություն է անհրաժեշտ։

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Երջանիկ հարաբերությունների ոսկե կանոնները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (11.03.16) Դիտումներ: 523 | - Վարկանիշ -: 0.0/0