RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Երբեք մի՛ մոռացեք հարգել կնոջը, անգամ մանրուքներում  519

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Երբեք մի՛ մոռացեք հարգել կնոջը, անգամ մանրուքներում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ձեզ դու՞ր է գալիս, երբ օրինակ որևէ հանդիպման ժամանակ դուք հարմարավետ տեղավորված եք աթոռի մեջ, իսկ  ձեր կողքը մի  կին ծանր աթոռն է մի կերպ  տեղափոխում նստելու համար: Կարծում եմ՝ պատասխանը պետք է լինի` ՈՉ:
Երբ ականատես եք լինում նման դեպքերի, օգնե՛ք, կինն անշնորհակալ չէ և անպայման կգնահատի ձեր արարքը: Կամ միշտ չէ, որ տղամարդիկ գիտակցում են, որ պետք է դուռն իրենք  բացեն, կամ սեղանի շուրջ տեղավորվելուց առաջ աթոռը մոտեցնեն, տաքսի նստելուց` նստեն ոչ թե վարորդի, այլ կնոջ կողքին: Ա՜խր դուք կնոջն եք ուղեկցում, ոչ թե վարորդին:

 


• Աստիճաններով բարձրանալիս կամ իջնելիս` գերադասելի է, որ տղամարդը մեկ երկու աստիճան կնոջից առաջ լինի, վերջինիս անվտանգության նկատառումներով:

• Փողոցում, ինչպես նաև այլ հասարական վայրերում,  կանանց նկատմամբ ուշադրությունը նույնպես կարևոր է:

• Մայթով քայլելիս կանայք պետք է քայլեն ամենահարմար և ապահով մասով, իսկ տղամարդիկ պայմանականորեն «վտանգավոր» մասով` մայթեզրերով:

• Իսկ եթե ղեկին կին է, հնարավորության դեպքում զիջե՛ք նրան և մի՛ նախատեք մեքենան վատ վարելու մեջ, ձեր զիջմանը պատասխան կստանաք գեղեցիկ ժպիտ:

• Վերելակ մտնելիս առաջինը պետք է անցնի տղամարդը և օգնի կնոջը: Ապահովության համար, պետք է բռնել վերելակի դուռը, այնուհետև քաղաքավարի հարցնել ձեր ուղեկցուհու անհրաժեշտ հարկը, ապա սեղմել համապատասխան կոճակը: Տղամարդը փողոցում քայլելիս պարտավոր է ծանր պայուսակները տանել անձամբ, այլ ոչ թե թողնել կնոջ հայեցողությանը: Իսկ քաղաքային տրանսպորտում մի՛ մոռացեք  զիջել  տեղը:


Իջե’ք, ի’ջեք երազներ, շոյող, անուշ երազներ…

Հաճախ կանացից լսում ենք, որ երազում են ունենալ երջանկություն, փոխըմբռնեւմ և հարգանք ընտանիքում, ներդաշնակություն իրենց  կյանքում: Երազում են հաջողության, հասկացվածության մասին:  Սիրելի մարդու հոգածության, հարգանքի և անմնացորդ սիրո:  Իսկ մի՞թե  կանայք արժանի չեն դրան, իհարկե արժանի են:

Կնոջ հարգանքին արժանանալու համար այս խորհուրդները կարող են օգնել:

Հարգե՛ք ձեզ

Ամենից առաջ պետք է ունենալ սեփական արժանապատվության գգացում: Եթե կինը կամ աղջիկը տեսնում է, որ դիմացինը ինքն իրեն չի հարգում, կարող է մտածել, որ դիմացինը չի կարող հարգել նաև իրեն, պարզապես նրա համար դա  կարևոր չէ:

Ինչ ցանես, այն էլ կհնձես:

• Հարգանք, հարգանք և կրկին  հարգանք կնոջ նկատմամբ: Եթե ցանկանում եք, որ փոխադարձ հարգանքի մթնոլորտ տիրի: Եթե ցույց տաք կնոջը, որ «դողում» եք նրա և  ձեր հարաբերությունների համար, քանի որ նա ձեզ համար շատ թանկ է, միանգամից կշահեք նրա սիրտը և բարեհամբույր վերաբերմունքը: Կինը սիրում է իրեն պաշտպանված զգալ, ցու՛յց տվեք, որ դուք պատրաստ եք նրան պաշտպանել ամեն րոպե:

Ժամանակն անցկացրած կնոջ հետ, չի կարելի համարել կորցրած:
Անդրե Մորուա

• Ուշադի՛ր լսեք, երբ կինը խոսում է և պատմում իր մասին: Այդպես նա կսիրի ժամանակն անցկացնել ձեր միջավայրում և մթնոլորտում: Կանայք ամեն դեպքում կին են: Սիրում են խոսել, իսկ տղամարդիկ պետք է փոքր-ինչ համբերատար լինեն:

• Թուլացրե'ք նյարդերը և հանգստացե՛ք:

• Կանայք հաճախ մեղադրում են տղամարդկանց. «Նրանց հետ անհետաքրքիր է ժամանակն անցկացնել»: Սիրելի տղամարդիկ, ժամադրության գնալիս թուլացեք և մի՛ լարվեք: Լարվածությունը կարող է կաշկանդված մթնոլորտ ստեղծել: Իսկ եթե աղջիկը ձեզ հետ իրեն  ազատ չզգա, հաջորդ ժամադրությունը չի կայանա: Եթե դուք կարողանաք աղջկան ծիծաղեցնել և բարձրացնեք նրա տրամադրությունը, նա ձեզ կհարգի և կընդունի, քանի որ դուք կարողացաք նրա դեմքին ժպիտ արթնացնել:

 
Երբե՛ք մի մոռացեք հարգել կնոջը, անգամ մանրուքներում

Մի' ստեք: Բոլոր տղամարդկանց պետք է հայտնի լինի, որ սուտը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին զայրացնում է: Եթե օրերից մի օր կինը հասկանա, որ ստել եք, նա անվերադարձ կկորցնի ձեր նկատմամբ հարգանքը: Իսկ երբ նկատում է, որ անկեղծ եք և վստահում եք նրան, նա կլինի առավելագույն անկեղծ  և վստահելի: Կանայք սիրում են գնահատված լինել:

Կնոջ աչքերում պետք է գաղտնիք լինի…

• Երբ կինը խոսում է, նայե՛ք նրա աչքերի մեջ: Երբ նա խոսում է ձեզ հետ, ցույց տվեք, որ կարելի է ձեզ վստահել և խոսել ամեն ինչից` ցանկացած խնդրից և անախորժություններից: Կինը պետք է հասկանա, որ կարող է հույս դնել ձեր օգնության վրա` ակնկալելով աջակցություն:

Այն տղամարդը, ով խելացի է խոսում սիրո մասին, այնքան էլ սիրահարված չէ:
                                                                                                                                         ժ. Սանդ

• Հաճոյախոսությունը, ջերմ խոսքերը շոյում են կանանց, բայց միայն լիովին անկեղծ խոսքերը, որոնք արտահայտում են վերաբերմունք, անհատական են և ոչ վերամբարձ: Եթե ուղում եք հաճոյախոսել ձեր սիրելիին և չգիտեք՝ ինչպես, մի՛ հիշեք անտիկ գրականությունը, դա կարող է նմանվել քծնանքի, այլ պարզապես ասեք սրտից հնչած 3 խոսքեր… Իսկ եթե հարմար առիթ չէ, ուղղակի լռեք, կանայք հասկանում են սրտով և աչքերով…

Իսկ հաճոյախոսություն անելիս հիշե՛ք` վիրավորական է, երբ շեշտում են միայն արտաքին գեղեցկությունը, պետք է նկատի ունենալ նաև խելքը:

Սիրելի՛ տղամարդիկ, կրկնեք, որ հարգում եք բոլոր կանանց, բացի նրանցից ովքեր անհարգալից են ձեր նկատմամբ: Կանայք նույնպես պետք է հասկանան, որ առանց փոխադարձ հարգանքի ոչինչ չի ստացվի:

Ա՜խ այդ կանայք

 
  • Կնոջ  հարգանքը տղամարդու  նկատմամբ նույնպես պետք է արտահայտվի:
  • Կինը  պետք է ընդունի տղամարդուն այնպիսին, ինչպիսին կա, ինչը չի խանգարի վերջինիս  լինել` իր նման:
  • Կինը պետք է կարողանա ընդունել իր սխալը, պատրաստ լինել փոխըմբռման և համաձայնության:
  • Հարգի տղամարդու կարծիքը, զգացմունքները և նրա ընկերներին:
  • Պատրաստ է լուծել առաջացած կոնֆլիկտը, անկեղծ և բաց զրույցի միջոցով:

Սիրելի՛ կանայք,  եթե երբեմն  տղամարդիկ անհարգալից են ձեր նկատմամբ, հնարավոր է,  որ առաջինը դուք եք սխալ վերաբերմունք ցույց տվել: Երբեմն սխալները պետք է փնտրեք ձեր մեջ:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Երբեք մի՛ մոռացեք հարգել կնոջը, անգամ մանրուքներում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (15.03.16) Դիտումներ: 519 | Տեգեր: էթիկետ | - Վարկանիշ -: 0.0/0