RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Երբ պատից այն կողմ հայրիկն ու մայրիկն են  3780

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Երբ պատից այն կողմ հայրիկն ու մայրիկն են

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Երբ պատից այն կողմ հայրիկն ու մայրիկն ենՍեքսի ժամանակ դու չես կարողանում քեզ լիովին ազատությու՞ն տալ, սիրելիիդ շոյանքներին պատասխանել հաճույքից թավշյա դարձած բարձր ձայնո՞վ, և անկողնում քեզ համար թույլատրելի ձայնային հնարավոր տարբերակը թույլ հոգոցնե՞րն են:
Պարզ է՝ դուք ապրում եք ծնողների հետ:

Անշուշտ, դու համոզված ես, որ այդպես սխալ է, քանի որ երբ սիրելիդ սկսում է քեզ գուրգուրել, կրքից այրվել ու այրել, դու հեշտանքը վայելելու փոխարեն մտածում ես այն մասին, որ հայրիկն ու մայրիկը գլխի կընկնեն, թե ինչ է կատարվում ձեր սենյակում:

Այո՛, բավականին դժվար է մերձեցումից հաճույք ստանալը, երբ կողքի սենյակում ծնողներն են հանգստանում: Սակայն պետք չէ հուսահատվել, ամուսնական կյանքում ծագած այս խնդիրը ևս կարելի է հաղթահարել, չէ՞ որ փորձված բան է՝ սերը այս հանգամանքներում էլ հնարավոր է պահպանել: Միայն պետք է փոքր-ինչ խելամիտ գործել:

Ահա քեզ համար հատուկ մշակված գործողությունների պլան:  Եվ այսպես՝

•    Նախևառաջ ննջարանի համար ընտրիր տան հնարավորին չափ հեռու  և մեկուսի անկյունը, անգամ եթե սկեսուր մայրիկը համոզի տեղափոխվել իրենց ննջարանին կից սենյակը կամ լայնարձակ հյուրասրահ. գոնե գիշերը դուք պետք է ունենաք ձեր՝ շրջապատից ու հարազատներից տարանջատված անկյունը, ուր ոչ ոք չի մտնի իրեն անհրաժեշտ որևէ բան վերցնելու համար, իսկ հյուրասրահում, ինչպես գիտեք, դա բացառված չէ:

•    Նկատի ունեցիր, որ բարձր երաժշտության վրա էլ հույս չի կարելի դնել. այդ երաժշտության ներքո դու թուլացած և ինքնամոռաց այնպիսի ձայներ կարձակես, որոնք պարզորոշ կտարբերվեն երաժշտական ռիթմերից, և բացի այդ երաժշտությունն էլ մի օր կարող է խանգարել նրանց հանգիստ քունը:

•    Երկուսով ծնողների համար հետաքրքիր զբաղմունքներ մոգոնեք՝ գնեք նրանց համար թատրոնի տոմսեր, խորհուրդ տվեք գնալ զբոսանքի կամ այցելել ազգականներին: Սա, թերևս, առանց վկաների սեքսի ամենահարմար տարբերակն է:

•    Ռոմանտիկան ևս չէր խանգարի. ցանկալի ազատությունը գտնել կարելի է ինչ-որ հյուրանոցում, որտեղ ապահովված է չկաշկանդող և հետաքրքիր գիշերը կամ էլ բարեկամներից ու ընկերներից կարելի է խնդրել նրանց ազատ բնակարանների բանալիները:

•    Այս ամենով հանդերձ, մի՛ մոռացեք այն անհերքելի դրական կողմերի մասին, որոնք կան ծնողների հետ ապրելու պարագայում:

 

Երբ պատից այն կողմ հայրիկն ու մայրիկն են

Այսպես, 20-50  տարեկան կանանց շրջանում անցկացրած փոքրիկ հարցախույզը ցույց տվեք, որ ծնողների հետ ապրելը երբեմն նույնիսկ անհրաժեշտ է: Եթե փորձենք ըստ այդ կարծիքների ներկայացնել ամուսնական զույգի՝ ծնողների հետ ապրելու առավելությունները, ապա կստանանք հետևյալ պատկերը.

1.    Տնային գործերի մի մասից ազատվելը:
2.    Մենակությունից խուսափելը:
3.    Երեխայի համար անհրաժեշտ շփումը տատիկի ու պապիկի հետ:
4.    Ամուսնու հետ վիճելիս զսպվածության և չափի զգացումի պահպանումը:
5.    Տան նկատմամբ մեծի անփոխարինելի հոգատարությունն  ու ջերմությունը:


Չբացառելով, որ ծնողների հետ ապրելը ենթադրում է ազատության և ինքնուրույնության որոշակի սահմանափակումներ, այդուհանդերձ, կարելի է մինչև ծնողներից առանձնանալու որոշում ընդունելը կշեռքի նժարներին դնել ինչպես վերոնշյալ թերությունները, այնպես էլ առավելությունները:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Երբ պատից այն կողմ հայրիկն ու մայրիկն են  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (20.07.14) Դիտումներ: 3780 | Տեգեր: կին-ամուսին փոխհարաբերություններ, երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0