Գլխավոր էջ » Երկուսով
Երաժշտություն բուռն գիշերվա համար  842

Գլխավոր էջ » Երկուսով 

Խորագիրը՝  Երկուսով,   

 
Ճիշտ ընտրված մեղեդին կարող է սիրո վայելքը հեքիաթային դարձնել…
 
Քանի որ սիրով զբաղվել բացարձակ լռության մեջ հնարավոր է միայն տիեզերքում, ուստի հնչյունները, որոնք ուղեկցում են անկրկնելի այդ պահերին, պետք է խիստ ներդաշնակ լինեն: Վատագույն տարբերակներից կարելի է նշել երեխաների բղավոցները բակում, հարևանների վեճի ձայները պատից այն կողմ, սպորտային մեկնաբանի բացականչությունները  որևէ Զ.Լ.Մ.-ով…
 
 
Ընտրիր լավագույն երաժշտական ուղեկցությունը ձեր երջանիկ պահերի համար.
 
Ամենաէրոտիկ երաժշտական համարների հիթ-շքերթ
 
1. Հենց այն մեղեդին կամ երգը, որի հնչյունների ներքո դու առաջին անգամ սիրով ես զբաղվել Նրա հետ: Հին տպավորությունների ազդեցությունը, վստահ եղիր, անսխալ է գործում:
 
2. Ռավելի «Բոլերոն» – Հայտնի չէ, թե ինչով է զբաղված եղել Ռավելը, երբ նրան «այցելել» է այս մեղեդին, բայց սեքսի տեմպը այն հուշում է անսխալ: Փորձեք:
 
3. Մադոննայի (Madonna) . "Justify My Love"-ը («Արդարացրու իմ սերը») - Բոլոր ժամանակների ու ժողովուրդների  սեքս-խորհրդանիշ համարվող երգչուհին  ստեղծել է բազմաթիվ երգեր, որոնք ներդաշնակ են սիրով զբաղվելու ժամանակ միացնելու համար, բայց խորհուրդ ենք տալիս օգտվել նրա վաղ շրջանի երգերից: Կարելի է հնչեցնել  "Justify My Love”-ը, "Erotic”-ը, "Vogue”-ը և այլն: Այս երգերը կգնահատեն հատկապես խոլերիկ խառնվածքի սիրեկանները:
 
4. Միլեն Ֆարմեր  (Mylene Farmer) – Նրա նրբանուրբ ստեղծագործությունները լի են կրքոտ հառաչանքներով և կատարվում են ֆրանսերենով, որը վաղուց ընդունված է համարել «սիրո լեզու»: Ֆարմերի երգերը սեքսի ժամանակ նախընտրում են սանգվինիկները:
 
5. Թորի Էյմոս  (Tory Amos) – Շիկահեր այս երգչուհին, անկասկած, երգում է մելանխոլիկների համար: Տեմպի կտրուկ փոփոխությունները, անզուգական վոկալը և մեղեդիների սահուն կառուցվածքը հիանալի տարբերակ են ապահովում, որն ակնթարթորեն ստեղծում է ինտիմ մթնոլորտ:
 
6. Ջո Քոքեր (Joe Cocker) – Գրեթե բոլոր մերկապարուհիների սիրած «You Can Leave Your Hat  On” («Գլխարկդ կարող ես չհանել») երգը «9/5 շաբաթ” ֆիլմից  միակը չէ  Ջո Քոքերի երգացանկից, որին կարելի է ուշադրություն դարձնել: Երգչի խռպոտ, ցածր ձայնը մոգական ազդեցություն է թողնում ցանկացած տարիքի սիրեկանների վրա: Նրա ձայնասկավառակներում ներառված մեղեդիները բազմաբնույթ են, ուստի այս երաժշտության ներքո չեն ձանձրանա ոչ խոլերիկները, ոչ ֆլեգմատիկները:
 
7. Դորս  (Doors) – Նրանց լեցուն և «հակասական» երգերը նախընտրում են սուր զգացողությունների սիրահար խենթ զուգընկերները, ովքեր կարողանում են նրբորեն ԶԳԱԼ…
 
8. Գարի մուր (Gary Moore)  «Still Got The Blues” -  («Մինչև այժմ ունեմ բլյուզը») -  Բլյուզի դասականներից է, ով, ցավոք, 2011թ. փետրվարին հեռացավ կյանքից: Բավականին թախծոտ մեղեդիներ են, սակայն  եթե ընտրվեն որոշակի տրամադրության ժամանակ, գիշերն անմոռանալի կդարձնեն:
 
9. Էնիգմա (Enigma) – Եթե անգամ միացնեք միևնույն գործը մի քանի անգամ, դժվար թե այն ձանձրացնի: Ամենակարևորը` Էնիգման չի շեղում «գործից» և շատ հաճելի տեմպ ու ռիթմ է հուշում:
 
10. Էրա (Era) - Ոմանք չեն սիրում ինտիմ պահերին լսել խմբի "Ameno” կատարումը, իսկ ոմանց  հանդիսավոր մոտիվները թմբուկներով բավականին գրգռում են: Զարմանալի է, բայց փաստ:  Բացի այդ` Էրա  ինքնատիպ խումբը բազմաթիվ նուրբ ու մեղեդային ստեղծագործություններ  ունի, որոնք ձեզ մի այլ երազային աշխարհ կտեղափոխեն:
 
Իհարկե, դուք կարող եք խմբագրել կամ լրացնել տասնյակն ինքներդ: Կրքոտ գիշերվան նպաստող բազմաթիվ այլ ստեղծագործություններ կան, ինչպես Vargo, Late Night Alumni, Gregorian, Soul Ballet, Touch & Go նախագծերի, Tony Braxton-ի, Sarah Connor-ի երգերը.. Ընտրությունը ձերն է: Թող որ ձեր յուրաքանչյուր սիրո գիշերը վերածվի անրևակայելի թռիչքի կրքի և թավշյա զգայությունների ուղեծրով…
 
Հ.Գ. Սիրո գիշերվան համապատասխան բազմաթիվ երգեր կարող եք լսել կամ ներբեռնել կայքի RELAX & SEX  բաժնում:
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog