Գլխավոր էջ » Երկուսով
Դավաճանություններ. Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ կինդ դավաճանում է  2340

Գլխավոր էջ » Երկուսով 

Խորագիրը՝  Երկուսով,   

Մեզանում ընդունված է խոսել տղամարդու դավաճանության, դրա պատճառների մասին: АиФ.ru–ն անդրադարձել է նաև այն դեպքերին, երբ դավաճանողը կինն է:

Ընդունված է նաև համարել, թե տղամարդիկ ավելի շատ են դավաճանում, քան կանայք: Ճի՞շտ է արդյոք այդ պնդումը: Պարզաբանում է հոգեբան Ելենա Ցեդովան:

— Իշխում է այն կարծիքը, թե տղամարդիկ կանանցից շատ են դավաճանում, այդպե՞ս է:

Կանանց դավաճանությունները ևս հաճախ են պատահում, պարզապես դրանց մասին հաճելի չէ խոսելը: Տղամարդը սիրուհի է ունենում՝ առաջին հերթին ֆիզիկական պահանջմունքները բավարարելու համար, մինչդեռ կանայք բավարարում են իրենց զգացմունքային պահանջմունքները: Այս է գլխավոր տարբերությունը: Քիչ է պատահում, որ կանայք փողոցում գեղեցիկ արտաքինով տղամարդու հանդիպելով՝ անմիջապես դավաճանեն ամուսնուն: Իսկ եթե տղամարդն է տեսնում գեղեցիկ ոտքեր, առավել ևս եթե այդ ոտքերի տիրուհին ժպտում է իրեն, ապա տղամարդը դեմ չէ նրա հետ ժամանակ անցկացնել անկողնում: Կանանց դեպքում ամեն ինչ կապված է զգացմունքների հետ՝ նրանց համար սեռական հարաբերությունները առաջին հերթին շփում են:

— Ի՞նչը կարող է կնոջն այլ տղամարդու գիրկը նետել

 

Պատճառները մի քանիսն են, բայց գլխավորը զգացմունքային հիմքի բացակայությունն է: Գուցե կինը չի տեսնում տղմարդու աչքերում իր գրավչությունը, նշանակալիությունը: Ընդ որում, կինը կարող է սիրել այդ տղամարդուն, ընտանիքին, երեխաներին, տունը, սակայն նրան անհրաժեշտ է քնքշանք, հաճոյախոսություններ, ուշադրություն, որն ամուսնու կողմից չի ստանում:

Լինում են դեպքեր, որ կինը ոչ միայն չի ստանում զգացմունքներ, այլ նրան պետք չէ ընտանիք: Սակայն նա շարունակում է ամուսնացած մնալ, քանի որ հասարակությունն է թելադրում այդպես՝ «ամուսնությունը կյանքի որոշում է, և դու երեխաներ ունես»: Եվ կինը նման իրավիճակում փորձում է ելք գտնել: Միակ բանը, որ օգնում է նրան երջանիկ զգալ, այլ մարդու հոգատարությունն է: Նման կանայք իրենց սիրավեպերի ընթացքում չեն հետապնդում սիրեցյալին, այլ հենց առաջին պատահածին, ով իրենց գրավում է խոսքով, հաճոյախոսություններով, պատրաստ են պատասխան քայլ անել:

Կան դավաճանություններ, որոնց պատճառն ադրենալինի պակասն է: Երբ կնոջ կյանքում ամեն ինչ նորմալ է, բայց իր համար ձանձրալի: Եվ ահա, կորպորատիվ մի երեկոյի ընթացքում նա մի բաժակ գինի է խմում և գտնում իր համար հերոսի, ում կողքին նա կվերագտնի իր մոռացված զգացումները: Նման դավաճանության գլխավոր բնորոշ գիծը՝ պահմտոցին է, ասել է թե՝ «Թաքցրու քո սերը բոլորից»: Կինը փնտրում է խաղեր ու գտնում ամուսնուց հեռու:

Լինում են նաև դեպքեր, երբ ամուսինը սեքսուալ հարաբերություններում կնոջը չի բավարարում. այս դեպքում խոսքը գնում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև էմոցիոնալ անբավարարվածության մասին, բայց հաճախ առկա է թե՛ մեկը, թե՛ մյուսը:

Ոմանք էլ դավաճանում են վրեժխնդրությունից ելնելով: Երբ կինն իմանում է, որ ամուսինը սիրուհի ունի, փորձում է վրեժ լուծել տարօրինակ ձևով կամ էլ ինքն իրեն ապացուցելու համար, թե այլ տղամարդկանց էլ կարող է դուր գալ:

 

Ստացվում է տղամա՞րդն է մեղավոր կնոջ դավաճանության համար

Բոլորովին: Մեղավոր են երկուսն էլ: Բայց տղամարդիկ պոլիգամ են, մտածելով սեքսի մասին` նրանք մի քանի անգամ ավելի շատ են ուշադրություն դարձնում հակառակ սեռին, քանի կանայք: Իսկ կինը, երբ գտնում է տղամարդու, ով սիրում է և ում հետ հարմար է զգում իրեն, միայն նրան է նվիրվում՝ արհամարհելով շրջապատի մյուս տղամարդկանց: Կնոջ համար ամուսնությունը որոշակի կարգավիճակ է, որը նա արժևորում է: Լավ տղամարդկանց կողքից «ձախ» հազվադեպ են գնում: «Բայց լավ տղամարդ» ասելով` բոլորովին էլ Բեթմենին ի նկատի չունեմ, այլ նրան, ով բավարարում է կնոջ զգացմունքային պահանջմունքները: Եթե կինը ֆիզիկապես բավարարված չէ, ապա կարող է դա հաղթահարել, իսկ եթե զգացմունքային առումով, ապա հավանական է, որ հարաբերություններ կփնտրի ընտանիքից դուրս: «Ես գումար եմ աշխատում, այդ իմ ֆունկցիան կնոջս կերջանկացնի» արդարացումը չի աշխատի: Կինը հասկանում է, որ տղամարդը գումար է վաստակում, նա ապրում է շքեղ տանը, թանկարժեք ավտոմոքենա ունի, սակայն միևնույն ժամանակ իրեն միայնակ է զգում: .

— Ինչպե՞ս հասկանալ, որ կինդ դավաճանում է

Հեռախոսի, համակարգչի ակտիվ օգտագործումից, երբ հաղորդագրության ձայնը լսելով` փորձում է արագ ու թաքուն կարդալ այն: Երբ հեռախոսի էկրանին գաղտնաբառ է դնում, լոգանք ընդունելուց հեռախոսը վերցնում հետը, երբ պարբերաբար հեախոսազանգեր է ստանում «Ալինա՝ հաշվապահից»: Հաջորդ նշանը հագուստի, ներքնազգեստի կտրուկ փոփոխությունն է: Երբ առաջ կինդ հագնում էր այն ինչ հարմար է, ապա սիրեկանի հայտնվելուն պես կկրի այն, ինչ գեղեցիկ է: Նա հիշում է բարձրակրունկների մասին, փոխում սանրվածքը, դառնում ավելի խանդավառ: Այս ամենը տեղի է ունենում, քանի որ կինը սիրահարվում է և ուզում է գեղեցիկ լինել:

Նշեմ, որ տղամարդը հեշտորեն կարողանում է գլխում մի քանի սիրուհու տեղավորել ու իրեն լիովին հանգիստ պահել: Ոչ վարքով, ոչ էլ հագուստով նա ինքն իրեն չի մատնի: Իսկ կնոջ դեպքում կտրուկ փոխվում է վարքը, քանի որ ողջ ուղեղը կոնետրոնանում է նոր հարաբերությունների վրա: Կինն իրեն կպահի կամ շատ լարված, կամ էլ հակառակը՝ իր մեղքերի համար ապաշխարելով՝ կդառնա ավելի ուշադիր, քնքուշ:

Կնոջ մի քանի քայլերը լուր կտան ձեզ այն մասին, որ ոչ թե դավաճանում է ձեզ, այլ իրեն արդեն հարմարավետ չի զգում ձեզ կողքին, գուցե նոր սիրավեպ սկսվի:Նա սկսում է այցելության վայրեր գնտրել: Օրինակ, մինչ այդ ոչնչով չի զբաղվել, բայց հանկարծ առաջանում են անգլերենի դասընթացներ, մարզասրահ, պարեր և այլ զբաղմունքներ: Նա միշտ ցանկանում է գնալ տնից: Իհարկե սա չի վերաբերվում նրանց, ովքեր իսկապես ինքնաիրացվում են որոշակի զբաղմունքներով: Զբաղմունք պետք է միշտ ունենալ, բայց եթե երբևէ ոչնչով չի հետաքրքրվել, հետո ձգտում է ավելիին ու ավելիին, ապա դա ցույց է տալիս, որ նա տանն իրեն լավ չի զգում: Պետք չէ արհամարհել նաև թիվ ու սահման չճանաչող ընկերուհիների առկայությունը, ովքեր անընդհատ հանդիպման են հրավիրում: Սա կարող է նշանակել, որ Ձեր կինը նոր էմոցիաների փնտրտուքի մեջ է: Իսկ ինչպես ասում են՝ ինչ փնտրես, այն կգտնես:

— Պե՞տք է արդյոք խոստովանել ամուսնուն դավաճանությունը

Այդ որոշումն ամեն մեկն ինքն է ընդունում: Բայց կարող եմ հստակ ասել, որ կնոջ համար չափազանց դժվար է դավաճանությունը գաղտնի պահելը, անգամ եթե դա մեկ անգամ է եղել: Նա սկսում է ներսից կրծել իրեն: Եթե տղամարդը մեկ անգամ դավաճանում է, շատ չի տառապի, կմոռանա կյանքի այդ դրվագը: Խղճահարություն կառաջանա միայն եթե մշտական սիրուհի ունի, քանի որ մի քանի ընտանքի հետ ապրելը տղամարդու համար զգացմունքային առումով չափազանց դժվար է: Իմ խորհուրդն է՝ ընդունեք ձեզ, ներեք ու լավ մտածեք մինչև մեղքն ամուսնուն հայտնելը: Պետք է հասկանալ՝ որն է կարևոր՝ ընտանի՞քը, թե՞անձնական հանգստությունը: Եթե անձնական հանգստությունն եք ընտրելու, պատրաստ եղեք հետևանքներին:

Չափազանց քիչ թվով տղամարդիկ են ներում կնոջ դավաճանությունը: Դա նրանց համար պատվի ու արժանապատվության ոտնահարում է:.

 

 Ինչպե՞ս պետք է իրեն պահի տղամարդը, ով կասկածում է կնոջը դավաճանության մեջ, պահանջի բացեիբաց մեղքն ընդունե՞լ:

Նախ անկեղծորեն պատասխան ինքներդ ձեզ՝ ի՞նչ եք անելու, եթե ձեր կինն իսկապես դավաճանում է: Իրադարձությունների հետագա շղթան մշակեք ձեր մտքում: Օրինակ՝ դավաճանել է, պետք է ամուսնալուծվել, ունեցվածքը կիսել, որոշել երեխաներն ում հետ են ապրելու և այլն: Եթե պատրաստ եք մինչև վերջ գնալ, ապա կարող եք բացահայտել իրականությունը: Եթե պատրաստ չեք, ապա ոչինչ մի փորփրեք, այլ մտածեք, որ դա փոքրիկ խաղ է եղել և շարունակեք ապրել:

— Ի՞նչ խորհուրդ կտաք տղամարդկանց՝ նման իրավիճակներից խուսափելու համար

Պետք է կնոջը զգացմունքներվ շրջապատել: Երբեք մի մոռացեք, որ կնոջը պետք է հոգատարություն, խնամք, հաճոյախոսություններ: Եթե 10 տարի է, չեք ասել ձեր կնոջը, որ գեղեցիկ աչքեր ունի, դա չի նշանակում, որ այժմ պետք չէ ընդհանրապես ասել: Նվերներ արեք և խոսքը բացարձակ թանկարժեք մուշտակի կամ մեքենայի մասին չէ, այլ փոքրիկ անակնկալների: Պետք է խոսել իրար հետ ոչ միայն համաշխարհային տնտեսության, երեխաների դպրոցական խնդիրների մասին, այլ նաև ձեր անձնականի՝ մտածմունքների, զգացածի, լուծել խնդիրները դեռ գոյանալու փուլում:

Հարաբերությունները նշանակում են փոխադարձություն. Տղամարդը ծաղիկներ է նվիրում, կինն ընթրիք պատրաստում, տղամարդը՝ երեկոյան քնքշություն նվիրում, իսկ կինը՝ հաճելի մերսում:

Ուշադիր ու հոգատար տղամարդուն կինը չի լքում, քանի որ ամեն ինչ ստանում է: Կինը արարքով է դատում. եթե արարքն իրեն է հասցեագրված, դժվար թե կնոջը մեկ գիշերվա համար մարզիչ պետք լինի:






Խորագիրը՝  Երկուսով,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog