RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Դավաճանության հակված տղամարդիկ  256

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Դավաճանության հակված տղամարդիկ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

 

 

Ինչու՞ են տղամարդիկ դավաճանում իրենց կանանց ու ընկերուհիներին: Այս հարցին հնարավոր չէ միանշանակ պատասխան գտնել: Եթե տասը տարբեր տղամարդկանց հարցնեն, թե ինչն է իրենց ստիպում դավաճանել, նրանք կտան տասը տարբեր պատասխաններ: Ընդհանրապես ցանկացած տղամարդ էլ կարող է դավաճանել, սակայն կարելի է առանձնացնել դավաճանությանը հակված տղամարդկանց ութ տեսակ: Եվ այսպես...


Կանանց հետ հարաբերություններում ընտրում է «որդու» դերը: Հաճախ դա արտահայտվում է «մեծական խաղերով» չափացանց տարված լինելով, օրինակ` համակարգչային խաղեր, «մեծական» ֆորումներ կամ ընկերների մոտ գլուխ գովալ: Ամեն անգամ, երբ կինը նրանից պահանջում էտղամարդ տղամարդուն հարիր արարքներ կամ վարք, իսկ նա անկարող է դրանցից գլուխ հանել, նա անում է այն, ինչ սովորաբար անում են երեխաները` դեմ է դուրս գալիս: Նրա ուղեղում պտտվում են նմանատիպ մտքեր «Ես կարող եմ անել այն, ինչ ցանկանում եմ» կամ «Ոչ ոք իրավունք չունի ինձ ասել, թե ինչ անեմ», և անցնում է «արգելված պտղի» որսին: Նրա դավաճանությունը կամակոռության ակտ է, ցուցադրություն կնոջ համար, որ կինը չի կարող ղեկավարել նրա կյանքը:

 

Սա այն տղամարդն է, ով շատ վաղ ամուսնանալով չի հասցրել մի լավ «ման գալ»: Երբ նա հանդիպել է իր ապագա կնոջը, նա այնքան երջանիկ էր, որ նման հիանալի աղջիկը թույլ էր տալիս հանդիպել իր հետ, որ որոշել է որքան հնարավոր է շուտ ամուսնանալ, որպեսզի չկորցնի նրան: Իսկ հիմա, երբ նա արդեն հասունացել է, ավելի ինքնավստահ է, սկսել է լրացնել երիտասարդության բացերը` քարշ գալ բոլոր գեղեցիկ աղջիկների հետևից:

 

Տղամարդու այս տեսակն առանձնանում է ռիսկի հանդեպ իր մեծ սիրով: Նման տղամարդու դավաճանության պատճառը հանցանքի վայրում բռնվելու կրքոտ ցանկությունն է: Նա կարող է կապնվել կնոջ քրոջ կամ մոտ ընկերոջ ընկերուհու հետ: Նրան անչափ դուր է գալիս այն փաստը, որ նա անում է ինչ-որ արգելված ու սխալ բան:


Նա համարում է, որ տղամարդը թագավոր ու աստված  և ոչ մի դեպքում չի կարող կնոջից կախված լինել: Անձնագրում ամուսնության կնիքը չի կարող սահմանափակել նրա ազատությունը. այն միայն հավաստում է, որ կինը նրա սեփականությունն է, և ինքը կարող է վերաբերվել նրան այնպես, ինչպես ցանկանում է: Նա չի թաքցնում իր կապերը, ավելին` հաճախ ցուցադրաբար պատմում է դրանց մասին, գլուխ է գովում և դրանք համարում է իր տղամարդկության ապացույցը: Խղճի խայթն անծանոթ է նրան, քանի որ նա վստահ է, որ ոչ մի վատ բան չի անում:տղամարդ


Ընտանեկան հարաբերությունները վաղուց դադարել են նրա համար գրավիչ լինել: Կիրք չկա, և նա իսկապես ցանկանում է բաժանվել կնոջից: Բայց նա նաև գիտի, որ եթե ինքը լինի բաժանման նախաձեռնողը, կինը ջանք չի խնայի, որպեսզի իր հետագա կյանքը դժոխքի վերածվի: Ուստի նա շարունակում է ապրել կնոջ հետ և սիրուհի է պահում, որովհետև հասկանում է, որ ամուսնությունն արդեն սպառել է իրեն:
Այս տղամարդն իսկական որսորդ է: Ընդհանուր առմամբ նրան գրավում է կնոջը հասնելու ընթացքը և ոչ արդյունքը: Նա պատրաստ է անել հնարավոր ամենը, որպեսզի գրավի աղջկան: Բայց հենց «որսը» նրա ձեռքերում է, այն դադարում է հետաքրքրել իրեն, և նա ստիպված է լինում կրկին որսի գնալ: Նա հմուտ տղամարդ է և գիտի կանանց ցանկությունների մասին:


Այս տղամարդու ընտանեկան հարաբերություններն այնքան էլ վատ չեն ընթանում, որպեսզի դրանց վերջ դնի, բայց այդքան էլ լավ չեն, որպեսզի շարունակի դրանք: Եվ եթե նա ընտրի բաժանումը, նրան կսկսի տանջել խղճի խայթը: Ուստի նա որոշում է բացահայտ դավաճանել, որպեսզի կինն իմանա նրա արկածների մասին և առաջինը լքի իրեն: Այլ տարբերակ է, որ տղամարդու կինն իդեալական է, այդ պատճառով էլ նա չի ցանկանում լքել նրան, բայց և դեմ չէ դավաճանելուն:

 

Նման տղամարդու կինը հաճախ օգտագործում է սեքսը որպես ամուսնուն ղեկավարելու միջոց: Եթե ամուսինն իրեն վատ է պահում, կինը զրկում է նրան սեքսից: Արդյունքում տղամարդուն անելու ուրիշ ոչինչ չի մնում, քան հարաբերություններ փնտրել այն կանանց հետ: Նա դավաճանում է ոչ թե ինչ-որ բան ապացուցելու համար, այլ պարզապես նրան անհրաժեշտ է բավարարել սեռական պահանջները:
տղամարդ


Ինչպես հայտնի է` տղամարդիկ բազմասեր արարածներ են, և եթե նա դեռ ձեզ չի դավաճանել, ապա դուք դեռ նոր եք սկսել հանդիպել, կամ էլ դա ձեր արժանիքն է, որ կարողանում եք ժամանակին հետ պահել նրան նման ստոր քայլից: Այսպես` սովորելով հասկանալ դավաճանության պատճառները, կինը սովորում է նաև ներել իր տղամարդուն` հաշվի առնելով նրա էությունն ու արկածախնդրությունը: Ոմանք ներում են, ոմանք ոչ, սակայն դրանից տղամարդիկ չեն դադարում դավաճանել


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Դավաճանության հակված տղամարդիկ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 256 | - Վարկանիշ -: 0.0/0