RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Արտահայտություններ, որ պետք չէ ասել կնոջը  680

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Արտահայտություններ, որ պետք չէ ասել կնոջը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Շատերն են սովորեցնում, թե ինչպես ծանոթանալ կնոջ հետ, ինչպես ժամադրել և այդպես շարունակ… Բայց հաճախ պետք է սովորեցնել, թե ինչ չպետք է ասել նրան: Բերանը փակ պահելով` կարելի է խուսափել շատ սխալներից: 

Կարճ ասած` բոլոր այն տղամարդկանց համար, ովքեր տանջվում են FB-ով, Օդնոկլասնիկով, այլ սոց. ցանցերի օգնությամբ և ռեալ կյանքում կանանց հետ ծանոթանալու և առաջին հանդիպման հրավիրելու բարդ ու անհասկանալի գործընթացի վրա:


1. «Կարո՞ղ ենք մի օր միասին դուրս գալ» կամ «Կգա՞ս հանդիպենք» կամ «կարելի՞ է ծանոթանալ»

Չէ’, չի կարելի… Կինը ցանկանում է լինել հավասարակշռված և առաջնորդի հատկություններով օժտված տղամարդու կողքին և ոչ այնպիսի մեկի, ով թույլտվություն է հարցնում նրան ժամադրելու համար: Երբեք չհարցնե՛ք կնոջը` արդյոք կարող եք նրան որևէ տեղ հրավիրել. ուղղակի ժամադրե՛ք նրան, բայց կատարե՛ք այդ քայլը ինքնավստահ: Ընդհանրապես ընտրեք օրիգինալ վայր` կնոջ հետաքրքրասիրությունը շարժելու համար: Այդպես ավելի հավանական է, որ մերժում չեք ստանա:

«Որոշել եմ սալսայի դասերի գնամ, բայց պարող ծանոթ չունեմ: Քեզ երբվանի՞ ց հարմար կլինի» կամ ուղղակի «Մի հատ հետաքրքիր բան եմ սարքել հատուկ քո համար: Ե՞րբ ես գալիս` տեսնես: Կարևոր է, որ Ձեր հարցադրման մեջ ոչ թե թույլտվություն խնդրեք, այլ հարցնեք վայր կամ ժամ այնպես, ասես դրական պատասխան արդեն ստացել եք:

 

2. «Բա որ մաշնես տենաս, միանգամից կգաս հետս կաֆե…»

Որոշ մարդկանց համար ցավոք բոլոր կանայք (ովքեր իսկապես փնտրում են նորմալ մարդկային շփում) այն տղաներին, ովքեր պարծանքով են խոսում իրենց մեքենաների, աշխատանքի (միայն պաշտոնի), տների մասին, դասում են հետևյալ կատեգորիային. ՏՂԱՆԵՐ, ՈՎՔԵՐ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆ: Իհարկե, որոշ կանանց ուշադրությունը հնարավոր է գրավել այս տարբերակով, սակայն նույնիսկ նրանք ավելի շատ կտպավորվեն և կգրավվեն Ձեր նյութական բարեկեցությամբ, քան Ձեզնով: Մի' խուսափեք Ձեր նույնիսկ ամենափոքր հաջողությունները ներկայացնելուց, քանի որ դրանք դիմացինի համար կարող են ավելի կարևոր լինել, քան կարելի էր ենթադրել: Հետևությունները թողնում ենք Ձեզ:

 

3. «Ի՞նչ անենք այսօր երեկոյան» Բա հետո՞ ինչ անենք…

Կանանց մեծամասնությունը սիրում է նախաձեռնող տղամարդկանց, իսկ մնացած կանայք դեռ չեն ծնվել:) Երբ ժամադրում եք կնոջը, համոզվե՛ք, որ լավ մշակված ծրագիր ունեք: Մի՛ ծանրաբեռնեք նրան, նույնիսկ եթե ցանկանում եք հաճելի պահեր պարգևել: Եթե ցանկանում եք, որ «կնոջ ուզածով լինի», նախօրոք իմացեք նրա նախասիրությունների մասին, բայց մի' հայտնեք Ձեր պլանները: Ընդ որում` լավ կլինի, որ առաջին հանդիպման ժամանակ հրավիրեք կնոջը նրա համար անծանոթ տեղ, որը, ցանկալի է, որ գտնվի այնպիսի վայրում, որտեղով այդ կինը հաճախակի անցնում է: Ամեն անգամ այդ վայրը կհիշեցնի նրան Ձեր մասին…

 

4. «Կարո՞ղ եմ համբուրել քեզ»

Հարցրե՛ք ցանկացած կնոջը, և նա Ձեզ կասի, որ տղամարդը երբեք չպետք է թույլտվություն հարցնի կնոջը համբուրելու համար: Դա դեմ է այն ամենին, ինչ կինը փնտրում է տղամարդու մեջ: Գուցե քաղաքավարությունից ելնելով նա պատասխանի «այո», բայց ներքուստ նրա պատասխանը հաստատական «ոչ» կլինի: Չնայած ավելի հավանական է հակառակը:

 

5. «Դու սիրո՞ւմ ես ինձ»

Ընդհանրապես այս հարցից խուսափել պետք է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց: Եթե հնարավոր է ընտրել այնպիսի արտահայտություն, որն անմիջապես բացասաբար կանդրադառնա հարաբերությունների և սկզբնական համակրանքի վրա, ապա սա հենց այդ արտահայտությունն է: Այսպիսի հարց տալը անվստահություն է ներշնչում: Մի՛ հարցրեք, այլ ուղղակի ենթադրեք: Դե… Ձեզ չհավանել չի լինի...

 

6. «Ես անցած օրը հաղորդագրություն էի ուղարկել, բայց պատասխան չստացա: Ինչ-որ բա՞ն է պատահել»: Մեկ էլ երբ երեք ամիս առաջ զանգել էի, անջատեցիր ու հետ չզանգեցիր…

ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՍ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ, ՇԱՏ ԶԲԱՂՎԱԾ ԵՄ ԼԻՆՈՒՄ ՈՒ ՉԵՄ ՀԻՇՈՒՄ, ՈՐ ԴՈՒ ԶԱՆԳԵԼ ԿԱՄ ԳՐԵԼ ԷԻՐ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԻՆՁ ՇԱՏ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԶԱՆԳՈՒՄ ՈՒ ԳՐՈՒՄ!!! Սա պետք է, որ լինի ամենատարածված սխալը, որ թույլ են տալիս տղամարդիկ կանանցից պատասխան չստանալուց հետո: Թեև սա կարող է սովորական թվալ, սակայն այն իրենից մեծ խնդիր է ներկայացնում: Լավագույն տարբերակն ուղղակի այդ փաստն անտեսելն է: Առավել ևս եթե զանգահարել կամ գրել էիք ՈՉ Ձեր համարից:

 

Եթե կնոջ մոտ հիշատակում եք անպատասխան հաղորդագրության մասին, ապա դա երկու բան կարող է նշանակել.

1. Ցույց եք տալիս, որ անհանգստանում եք, որ չի պատասխանել: Եթե նոր եք սկսել հանդիպել կնոջ հետ, չափազանց շուտ է անհանգստանալու համար կամ էլ, առավել ևս, ինչ-որ թաքնված կասկածներ արտահայտելու:

2. Ստիպում եք, որ իրեն մեղավոր զգա, ինչը հաճելի չէ ոչ մի կնոջ համար:

 

7. «Քանի՞ հոգու հետ ես ընկերություն արել»

Նախ և առաջ, վստա՞հ եք, որ ցանկանում եք իմանալ: Երկրորդ, Դուք կրկին անվստահություն եք ցուցաբերում, հատկապես, եթե հենց սկզբից եք հարցնում այդ մասին: Այս դեպքում Դուք ուղղակի ներխուժում եք ՕՏԱՐ մարդու անձնական կյանք: Այն հանգամանքը, որ կինը համաձայնել է հանդիպել Ձեզ հետ, դեռ չի նշանակում, որ այդ ամենը շարունակություն էլ կունենա: Իհարկե, եթե նա է առաջինը հարցնում Ձեզ այդ մասին, գուցե կարող եք Դուք էլ փորձել իմանալ: Բայց ինքներդ երբեք չբացեք այս խոսակցությունը, քանի որ միայն պարտվողի դերում կլինեք:

 

8. Ցանկացած բան, որն «ապագային» է վերաբերում

«Ահավոր շատ եմ սիրում չինական խոհանոց: Շատ համովա…» «Վա՜յ, ես էլ: Դե արի մյուս շաբաթ գնանք չինական` հաց ուտելու»:

Եթե առաջին ժամադրման ժամանակ անընդհատ խոսում եք կրկին հանդիպելու մասին, ամենայն հավանականությամբ` այն այդպես էլ չի կայանա: Ավելի հետաքրքիր կլինի առարկելը կամ ուղղակի մեկ այլ համարժեք բանի մասին նշելը («ինձ թվում ա` մեքսիկականը ավելի համով ա»), նույնիսկ եթե կյանքում ոչ չինական, ոչ էլ մեքսիկական խոհանոց չեք փորձել: Ուղղակի վստահ եղեք, որ չեք հիասթափվի/հիասթափեցնի:

 

9. «Ես քեզ ուրբաթ օրը կզանգեմ»

Զրույցը «հաջորդ քայլով» ավարտելը լավ միջոց է միայն այն դեպքում, եթե ցանկանում եք մեկին որևէ իր վաճառել, բայց ոչ այն ժամանակ, երբ խոսում եք կնոջ հետ: Նախ Դուք վերացնում եք անկանխատեսելիության գործոնը, որ միշտ ստիպում է կնոջը մտածել Ձեր մասին և հիշել Ձեզ: Երկրորդ, պակասում է հավանականությունը, որ նա Ձեզ կզանգի: Ավելին, եթե ինչ-ինչ պատճառներով չկարողանաք զանգել, ապա համարեք, որ հարաբերությունները արդեն մոտեցել են իրենց ավարտին: Իսկական տղամարդը կատարում է իր խոստումները, իսկ Դուք, փաստորեն, խոսք էիք տվել…

 

10. Ցանկացած ակնարկ, որը վատաբանում է նրա` արական սեռին պատկանող ընկերներին:

Ամենաարագ միջոցներից մեկը, որով տղամարդը կնոջը անվստահություն է ներշնչում, վիրավորանքն է վերջինիս ընկերներին (հատկապես արական սեռի ներկայացուցիչներին), առավել ևս, եթե չի հանդիպել նրանց կամ կնոջը լավ չի ճանաչում: Նույնիսկ եթե կասկածում եք, որ նրանք ավելին են, քան ընկերներ, Դուք ուղղակի այնպիսի իրավիճակում եք հայտնվում, ասես վախենում եք մրցակցության մեջ մտել նրանց հետ, ինչն անմիջապես անվստահության զգացում է ներշնչում կնոջը: Էլ չասած` որ զիջում եք մրցակցային դիրքերը: Լավագույն տարբերակը բերանը փակ պահելն է, երբ խոսքը գնում է նրանց մասին:

 


Подпишитесь на доски (Երկուսով (կին-տղամարդ շփում)) следующих пользователей Pinterest: Օգտակար.


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Արտահայտություններ, որ պետք չէ ասել կնոջը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (15.03.16) Դիտումներ: 680 | Տեգեր: երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0