RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Արմավիրցի երիտասարդը «սիրած» աղջկան մերկ լուսանկարել է ապա սպառնացել է դրանք տարածել, եթե նա Samsung հեռախոս չգնի իր համար  32543

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Արմավիրցի երիտասարդը «սիրած» աղջկան մերկ լուսանկարել է ապա սպառնացել է դրանք տարածել, եթե նա Samsung հեռախոս չգնի իր համար

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Արմավիրցի երիտասարդը «սիրած» աղջկան մերկ լուսանկարել է ապա սպառնացել է դրանք տարածել, եթե նա Samsung հեռախոս չգնի իր համար
 
 

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Արազյանի նախագահությամբ ավարտվել է Նարեկ Ստեփանյանի գործի դատական քննությունը:

Արմավիրի մարզի 25-ամյա բնակիչ Նարեկը մեղադրվում էր շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Ստեփանյանը 2015 թվականի ապրիլի 23-ին ծանոթացել է Մելանյա Ս.-ի (անունը փոխված է) հետ: Նրանք սկսել են հանդիպել: Նարեկը սիրահարված է ձևացել:

Հերթական հանդիպման ժամանակ Նարեկը Մելանյայի համաձայնությամբ իր բջջային հեռախոսով լուսանկարել է նրան կիսամերկ վիճակում, ինչպես նաև իր հետ համբուրվելիս:

Դրանից հետո՝ մայիս ամսին, Մելանյայի անձը արատավորող տեղեկությունները՝  հիշատակված լուսանկարները հրապարակելու, ինչպես նաև Մելանյայի կողմից իրավապահներին դիմելու դեպքում նրա հարազատների նկատմամբ զենքի գործադրման սպառնալիքներով Նարեկ Ստեփանյանը Մելանյայից պահանջել է կամ 180 հազար դրամ արժողության «Սամսունգ Գալաքսի» մոդելի բջջային հեռախոս կամ հեռախոսի արժեքը՝ գումարի տեսքով:

Որպես իր պահանջի կատարման երաշխիք՝ Նարեկը Մելանյայից վերցրել է…  նրա անձնագիրն ու սոցիալական քարտը:

2015 թվականի մայիսի 29-ին պահանջած գումարը Մելանյայից ստանալու ակնկալիքով Նարեկը Վեդի քաղաքի «Ամֆիթատրոն» կոչվող վայրի մոտակայքում հանդիպել է Մելանյային և շորթման եղանակով նրանից հափշտակել է 50 հազար դրամ ու 53 հազար դրամ արժողության ոսկե մատանի:

Դրանք վերցնելով՝ Նարեկը Մելանյային է վերադարձրել նրա անձնագիրն ու սոցքարտը:

50 հազար դրամն ու 53 հազարանոց ոսկե մատանին գործով ճանաչված են իրեղեն ապացույց: Դատավճռով դրանք հանձնվել են տուժողի տնօրինմանը:

Դատարանում Նարեկն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել է: Գործը քննվել է արագացված կարգով:

Դատարանը հաշվի է առել Նարեկի բնութագիրը՝ բնակավայրից: Ըստ դրական բնութագրի՝ Նարեկը ունի «հանգիստ բնավորություն, աշխատասեր է, վայելում է շրջապատի հարգանքը»:

Նարեկ Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 500 հազար դրամ տուգանքի:

1in.am


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Արմավիրցի երիտասարդը «սիրած» աղջկան մերկ լուսանկարել է ապա սպառնացել է դրանք տարածել, եթե նա Samsung հեռախոս չգնի իր համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (05.03.16) Դիտումներ: 32543 | - Վարկանիշ -: 0.0/0