RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Առաջին օրվանից շերեփը տվին ձեռս. անչափահասների ամուսնություններ  2393

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Առաջին օրվանից շերեփը տվին ձեռս. անչափահասների ամուսնություններ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


«Հինգ քույր էինք, հայր չունեինք, մենակ մերս էր, դպրոց մինչև չորրորդ դասարան եմ գնացել, մի տղա էլ ինձ էր սիրում, մի օր գնացել էինք կանաչի քաղելու դաշտից, ընկերոջ հետ եկան, քցին ինձ ավտոն, տարան ու տարան: Մի մատ էրեխա էի, ինչ էի հասկանում, բայց լավից վատից մնացի, էրեխեք ունեցանք: Դժվար էր, կեսուր ու մեծ տատ կար տունը, առաջին օրվանից շերեփը տվին ձեռս: Լավ բան չի էդքան շուտ ամուսնանալը, և ես մեծական խորհուրդ եմ տալիս, որ հիմա ջահելները էդքան շուտ հոգսի տակ թող չընկնեն, ջահելություն անեն, էդ պսակվելը հա էլ կա»,-պատմում է 71-ամյա Ամալյա տատը, ով ընտանիք է կազմել ընդամենը 16 տարեկանում:

Հայաստանում ամուսնության գրանցման համար անհրաժեշտ է ոչ միայն ամուսնացողների փոխադարձ համաձայնությունը, այլեւ ամուսնական տարիքում լինելը (18 տարեկան): Բացառիկ դեպքերում կանանց համար այդ տարիքը կարող է նվազեցվել 1 տարով։ 
Բայց հեռավոր շրջաններում շատ հաճախ կարելի է հանդիպել անչափահասների, ովքեր «ամուսնացած» են, հատկապես՝ այս վաղ ամուսնությունը նկատվում է աղջիկների մոտ: 
2014 թ ՀՀ-ում գրանցվել է 18 912 ամուսնություն, քանի որ անչափահասների ամուսնությունը չի գրանցվում, հետևաբար չկա ոչ մի վիճակագրական տվյալ: Իհարկե, վաղ ամուսնության պատճառը մեկի մոտ սոցիալական վատ պայմաններն են, մյուսի մոտ` սերը, ոմանք էլ դա համարում եմ կյանքում լուրջ փոփոխություն կատարելու հնարավորություն: 

Հոգեբան Աննա Բադալյանը նշում է, որ Երևանում ամուսնության տարիքային շեմը ավելի է բարձրացել, ինչը չէր ասի մարզերի մասին: «Անչափահասների ամուսնության դեպքում շատ ավելի խոցելի են աղջիկները, եթե տղաների համար դա առաջ գնալու, սեռապես զարգանալու գործընթաց է, ապա աղջիկների համար այդ ամենը կարող է շատ դրամատիկ լինել: Եթե հաշվի առնենք, որ երկուսն էլ անչափահաս են, այստեղ խոցելին աղջիկն է: Աղջնակը կանացի տեսակ է, նրա մոտ կարող է առաջանալ տագնապներ, վախեր ինքնահաստատման, ինքն իր ուժերի հանդեպ, մայրության հետ կապված: Չափահասությունից դուրս ցանկացած տարիք, եթե մարդը հոգեբանորեն հասուն է, այդ ժամանակ միայն կարելի է գնալ ամուսնության: Վաղ ամուսնության դեպքում, եթե ընտանիքում չկան մեծեր, որոնք նեցուկ կարող են լինել երիտասարդներին, աջակցել, ապա այս պարագայում այստեղ հիսուն-հիսուն տարբերակը կարող է լինել: Եթե իսկապես երիտասարդները ցանկանում են միմյանց, սեր կա, և եթե այդ սերը դժվարությունները կհաղթահարի, ապա ընտանիքը կկայանա, իսկ եթե ոչ, դժվարությունները կարող են քայքայել այն»:

Փաստաբան Գարիկ Գալիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընտանեկան օրենսդրությունը սահմանում է, որ անձը կարող է ամուսնանալ 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուների համաձայնությունը. «Նաև ընտանեկան օրենսդրությունը տալիս է, որ անձը կարող է ամուսնանալ 16 տարեկանում, եթե առկա է ծնողների համաձայնությունը, և ամուսնացողներից մյուս անձը առնվազն 18 տարեկան է: Սակայն Քրեական օրենսգիրքը հստակ սահմանում է տալիս սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի դեպքում:  Այսպես՝ ՔՕ-ի 41 հոդվածի համաձայն՝ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի գործողությունները 14 տարին լրացած անձի հետ, մասնավորապես՝ 16 տարին լրացած անձի հետ, այդ պարագայում սահմանվում է քրեական պատասխանատվություն, նախատեսվում է տուգանք կամ առավելագույնը 2 տարի ժամկետով ազատազրկում։ Ավելին՝ պարբերաբար մամուլում հայտնվում են տեղեկություններ, երբ վաղ տարիքում ամուսնանալու պատճառով գյուղերում մարդիկ դատարանի առաջ են հայտնվում»:

Փաստաբանը նաև հավելեց, որ պրակտիկան ցույց է տալիս՝ այն անձինք, ովքեր ամուսնացել են վաղ տարիքում, իրենց ընտանեկան կյանքը երկար չի տևում: Նախորդ դարի վաղ ամուսնության տենդենցը գնալով անհետանում է Երևանում, իսկ հեռավոր մարզերում եւ գյուղերում այս ավանդույթը կարծես մարում է:

Աննա Պապիկյան

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Առաջին օրվանից շերեփը տվին ձեռս. անչափահասների ամուսնություններ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (09.04.16) Դիտումներ: 2393 | Տեգեր: Ընտանեկան | - Վարկանիշ -: 0.0/0