RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Առաջին համբույրը ինքնաբուխ է ու անմոռանալի  1314

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Առաջին համբույրը ինքնաբուխ է ու անմոռանալի

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Համբույրն առաջին հպումներից մեկն է, ինչից սկսվում են ինտիմ հարաբերությունները: Հենց առաջին համբույրից է կախված հետագա հարաբերությունների ընթացքը: Եթե առաջին համբույրը հաճույք չի պատճառում կամ տհաճ է, հաջորդ հանդիպումը չի կայանա: Շատ երիտասարդ աղջիկների և տղաների հետաքրքրում է հետևյալ հարցը` ինչպե՞ս ճիշտ համբուրվել:

 

Առաջին համբույրը ինքնաբուխ է ու անմոռանալի

 

Միայն ընկերների խորհուրդները բավական չեն, որպեսզի սովորեն ճիշտ համբուրվել: Համբույրն անհատական է յուրաքանչյուր մարդու համար: Մեկին դուր է գալիս մեղմ, քնքուշ համբույրը, մյուսը հաճույք է ստանում կրքոտ, բուռն համբույրներից: Իհարկե, պետք է սովորել համբուրվել:

 

Նա, ով երբեք չի համբուրվել, պետք է նախ և առաջ, հաղթահարի վախի զգացումը: Վախը խանգարում է հարաբերությունների զարգացմանը, կաշկանդում է մարդուն և նույնիսկ ամենալավ ու ռոմանտիկ հարաբերությունները կարող է փչացնել:

 

Պետք է խորը շունչ քաշել, վստահել ձեր ընտրյալին և ազնվորեն խոսել կաշկանդված վիճակի մասին: Հնարավոր է, որ նա նույնպես ունի նման զգացումներ: Միասին ավելի հեշտ կարելի է հաղթահարել այդ պատնեշը և նույնիսկ ավելի մտերմանալ:

Առաջին համբույրից հետո կարող է պարզվել, որ ոչ մի խնդիր չկար, կար միայն անվստահություն: Քանի որ առաջին համբույրը շատ կարևոր է, պետք է հաճելի ու ռոմանտիկ վայր ընտրել դրա համար: Հետագայում դուք հաճույքով կհիշեք ոչ միայն առաջին համբույրը, այլև մթոլորտը, որտեղ այն տեղի ունեցավ:

 

Մարդաշատ վայրերում համբուրվելը սխալ է և տգեղ: Առաջին համբույրի համար պետք է առանձնանալ: Երիտասարդները պետք է հիշեն, որ համբույրի համար օրենքներ չկան, առաջին համբույրը պետք է ինքնաբուխ լինի և զգացմունքային, այլապես  հաճույք չի պատճառի: Առաջին համբույրը պետք է ջերմ ու սիրով լինի, ոչ թե կրքոտ: Կիրքը սեռական հարաբերություններին է բնորոշ, իսկ առաջին համբույրի իմաստը քնքշության մեջ է:

 

Առաջին համբույրը ինքնաբուխ է ու անմոռանալի

 

Բացառված չէ, որ առաջին համբույրին հաջորդի կրքոտ սեր: Համբույրը պետք է սկսել շուրթերի մեղմ հպումից: Պետք չէ ակտիվ կամ պասիվ դերում հանդես գալ: Համբույրը շուրթերի մի յուրօրինակ խաղ է, որին երկուսն էլ պիտի հավասար մասնակցեն: Աստիճանավար պետք է հասկանալ, թե ինչն է դուր գալիս դիմացինին:

 

Եթե հանդիպման եք գնում, առաջին հերթին, պետք է ուշադրություն դարձնեք ձեր հիգիենային ու բերանի խոռոչի թարմությանը: Բավական չէ միայն ատամները լվանալ, կարելի է հատուկ թարմացնող միջոցներ օգտագործել, հետևել շրթունքների վիճակին՝  հատուկ խոնավեցնող բալզամի կամ հիգիենիկ շրթներկի օգնությամբ:
 



 

ՀՈԼՈՎԱԿՆԵՐ (տեքստային հոլովակները դիտեք լիէկրան /fullscreen/ )
 

 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Առաջին համբույրը ինքնաբուխ է ու անմոռանալի  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 1314 | - Վարկանիշ -: 0.0/0