RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Առաջին սեր կամ սեր դեռահասների միջև  8347

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Առաջին սեր կամ սեր դեռահասների միջև

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Առաջին սերԼրագրող Էնն Լենդերսը սերը դեռահասների միջև սահմանում է հետևյալ կերպ. «պարզապես երկու ներքին սեկրեցիայի բջիջների ձգողություն մեկը մյուսին»… Ահա ևս մի փաստ, թե որքան շատ են մեծերը սիրում վիրավորել դեռահասների զգացմունքները: Կարելի է մտածել, որ դեռահասը նրանց համար ընդամենը «բջիջների կենսագործունեությունն ապահովող համակարգ է»: Հազար ու մի անուն է տրվել և շարունակում է տրվել պատանեկան սիրուն…

Հնարավոր է՝ քո սերը 15 կամ 18 տարեկանում տարբերվում է այն սիրուց, որը դու հետո կապրես, բայց այդ առաջին սերն էլ ամենաիսկական սեր է՝ անկախ նրանից կհանգեցնի ամուսնության, թե կմարի ավելի շուտ, թեկուզ երկու շաբաթ հետո:


Դու կյանքումդ առաջին անգամ սիրահարված ես… իսկ ինչքա՜ն երգեր են գրվել այդ առաջին սիրու մասին, երբ ձեռքերդ դողում են հուզմունքից, հառաչում է սիրտդ (տաբատումդ էլ հառաչում է ինչ-որ բան…):
Քո առաջին սերը դեռևս այնքա՜ն մաքուր ու անմեղ է, բայց ամբողջ կյանքումդ առանձնահատուկ տեղ կգրավի սրտումդ:

Ես, իհարկե, հիշում եմ իմ առաջին իսկական ընկերուհուն՝ «սիրածին», ինչպես սովորություն ունեինք ասելու: նա տեղափոխվել էր մեր դասարան, և ես առաջին անգամ տեսա նրան երգչախմբային դասին:
«Ո՞վ է այս աղջիկը,- վեր թռա՝ ձեռքս խփելով կողքիս ընկերոջ ուսին,-  պետք է զբաղվել սրանով…»…

Որոշելը հեշտ է, անելն է դժվար: Աղջիկը կարծում էր, որ ես հրաշալի տղա եմ, բայց՝ (ինչպե՞ս արտահայտվել ավելի մեղմ) ոչ այնքան գրավիչ տեսքով: Իսկ մի՞թե կարող էր այլ կարծիք լինել: Գումարած դրան՝ նա հանդիպում էր մի տղայի հետ, որն արդեն քոլեջում էր սովորում:
Սկզբում մենք պարզապես ընկերներ էինք, բայց իմ երկարատև ջանքերից հետո նա փոխեց Ջո-ուսանողին Դի-բարձրդասարանցու հետ:

Ես պարզապես հրճվանքի մեջ էի և, ինչպես թվում էր, մինչև ականջներս սիրահարված: Մենք քայլում, երկար զբոսնում էինք փողոցներով, տարեց կանայք անուշ ժպտում էին մեզ, տղամարդիկ մեր առջև գլխարկներն էին բարձրացնում, ճնճղուկները ծլվլում էին աշխույժ… մի խոսքով՝ ամեն ինչ նման էր այն ռոմանտիկ կադրերին, որոնք կարող եք տեսնել 40 տարվա հնություն ունեցող ֆիլմերում:

Տարիների հեռավորությունից ետ նայելով՝ գիտակցում եմ, որ մեր ձգտումը իրար հանդեպ սահմանափակվում էր միայն ֆիզիկականով: Մենք ասում էինք «Ես սիրում եմ քեզ»՝ ընդհանրապես գաղափար չունենալով՝ ինչ է սերը: Բայց այնուամենայնիվ դա ամենիսկական  զգացմունք էր թվում այն ժամանակ:  Ես նույնիսկ մի օր հորս ասացի, որ պետք է ամուսնանամ նրա հետ, և այդ հայտարարությանը հայրս վերաբերվեց պատշաճ հումորով:
Մենք իրարից բաժանվեցինք անմիջապես դպրոցն ավարտելուց հետո, և այդ խոսակցության մասին ինձ հայրս երբեք չհիշեցրեց:

Երբ հանդիպեցի  ապագա կնոջս՝ Սյուզիին,  ես հասկացա տարբերությունը ֆիզիկական հրապուրանքի և խորը, հոգեկան սիրո միջև: Բայց այդ ամենը չկատարվեց միանգամից:

Եթե ես հենց առաջին հայացքից սիրահարվեցի Սյուզիին, ապա նա առաջին հայացքից ատեց ինձ: Երբ նա առաջին անգամ տեսավ ինձ "Twisted Sister”–ի կազմում Լոնգ Այլենդի ակումբներից մեկում, մտքով էլ չէր կարող անցկացնել, որ երբևէ իմ կինն է դառնալու: Ընտանիքի անդամներն էլ միայն ու միայն կարող էին բացառել այդպիսի տարբերակը:

Այդ ժամանակ ես տարված էի ինքս ինձնով, ինձ իսկական, 100 տոկոսանոց տղամարդ էի երևակայում, ռոք-աստղ՝ ոտքից գլուխ, կարճ ասած՝ ինքնահավանի մեկն էի:
Կանանց մեծամասնության վրա սա ներգործում էր, բայց միայն՝ ո՛չ Սյուզեթի… Եվ հենց դրա համար էլ նա ինձ ավելի ու ավելի էր դուր գալիս: Ես նրան ընդհանրապես դուր չէի գալիս, բայց համաձայնում էր հանդիպել, քանի որ չէր կարող մերժել. չափից դուրս քաղաքակիրթ էր դաստիարակված: Իսկ ես այն ժամանակ դա բացատրում էի այնպես, իբր Սյուզեթը  չէր կարողանում դիմադրել իմ անհաղթահարելի առնականությանը… Բայց, լավ, նախքան կսկսեմ տանել ձեր գլուխները իսկական սիրո մասին, հայտարարում եմ ամենայն հստակությամբ՝ բարեկամներս, ես լիակատար հիմարի մեկն էի, վերջակետ:

Այն, թե ինչ է իսկական սերը մեր օրերում, վկայում է երկնաքերի նման աճող ու բարձրացող ամուսնալուծությունների թիվը: Գուցե մարդիկ պարզապես չգիտե՞ն՝ ինչպես յոլա գնալ իրար հետ, գուցե ամուսնացել են ամենևին ոչ նրա հետ, ում հետ պիտի որ ամուսնանային: Ո՞վ գիտե…

Իմ կարծիքով, այս բոլոր անհաջողությունների գլխավոր պատճառներից մեկն այն է, որ նույնիսկ երիտասարդ տարիքում շատ տղամարդիկ և կանայք պարզապեսԱռաջին անպատասխան սեր չգիտեն ինչպե սիրել իրար: Այո՛, այո՛, նրանք վազում են ժամադրությունների, ոմանք անգամ սիրահարվում… բայց միայն մի քանի երջանիկներ են հայտնաբերում, որ անկախ մնացած ամեն ինչից՝ նրանք կարող են պարզապես իսկական ընկերներ լինել, իսկ դա բազմապատիկ անգամ ավելի կարևոր է այդ մնացածից:

Ամեն սեռ մյուսին վերաբերվում է կասկածանքով: Կանայք հաճախ մտածում են, որ տղամարդիկ ցանկանում են իրենց անկողին մտցնել (և դա այդպես էլ կա) , տղամարդիկ հաճախ կարծում են, որ կանայք ուզում են ամուսնության մեջ խառնել իրենց (և սա նույնպես ճիշտ է):
Ես ունեմ ընկերներ, ովքեր տեսնում են իրենց կնոջ մեւ սիրուհիների, մայրերի, տնային տնտեսուհիների, բայց ոչ երբեք՝ արժանի, իսկական ընկերների: Ես գիտեմ նաև բազմաթիվ ամուսնացած կանանց, ովքեր գնահատում են իրենց ամուսինների մեջ փող աշխատելու, լավ հայր լինելու ընդունակությունները, բայց երբեք չեն գնահատում նրանց՝ որպես ընկերներ:
Ու թեև ես ասացի, որ սիրահարվել եմ առաջին հայացքից, բայց դա ճշմարիտ չէ. Սերը չի ծագում մեր մեջ հենց այնպես, այն զարգանում է աստիճանաբար: Եվ նախքան սիրահարներ  դառնալը պետք է ընկերներ դառնալ: Նորմալ հարաբերությունների համար ամենակարևոր դրդիչն այն է, որ ձեզ դուր է գալիս պարզապես գտնվելը միմյանց ուղեկցությամբ:

Ի դեպ՝ հակառակ սեռի ներկայացուցչի հետ ընկերություն անելու համար ամենևին պարտադիր չէ սիրավեպ ունենալ: Պլատոնական հարաբերությունները կարող են շատ հետաքրքիր և և հաճելի լինել, և քանի որ սեքսուալ խաղերը ներառված չեն, այդ հարաբերությունները կօգնեն ավելի լավ ճանաչել հակառակ սեռակցին:

Հասուն սերը կարող է այցելել յուրաքանչյուր տարիքում, և այդ հասուն սիրո ժամանակ դու ոչ միայն սիրահար ես և ընկեր. քեզ համար հայտնվում են նոր դերեր, օրինակ՝  ծնող ես դառնում: Երբ դուք պարզապես հանդիպում եք, դու կարող ես ցուցադրել քեզ ամենագեղեցիկ կողմերով, բայց երբ կապն ավելի սերտ է դառնում, և  դուք սկսում եք տեսնվել գրեթե ամեն օր, դու ներկայանում ես ոչ միայն լավ կողմերով: Նա բախվում է վատ տրամադրության հետևանք հանդիսացող քո զայրույթին կամ ավելի չնչին, բայց բացասական այլ սովորություններին: Դու տեսնում ես նրան չշպարված, հին զգեստի մեջ, ոչ այնքան շքեղ, ինչպես մնացած զգեստները նրա զգեստապահարանում: Դուք վերջապես կանգնում եք դեմ դիմաց՝ ձեր իսկական էություններով՝ բնական ու «անօգնական»:
 


Դի Սնայդեր.  Հատված «Գոյատևման դասընթաց երիտասարդների համար» զրույցների շարքից

Դի Սնայդերը ամերիկյան Twisted Sister ռոք խմբի անդամներից է: 1985թ. թողարկված «Դուրս արի և խաղա» ձայնասկավառակը դարձավ պլատինե: Մնացած բոլոր հինգ ալբոմները ևս հիթ-շքերթներում զբաղեցնում էին բարձր հորիզոնականներ:
1989թ.-ին խումբը փլուզվեց ներքին ստեղծագործական բախումների արդյունքում: Եվ հենց այդ ժամանակ էլ Սնայդերը որոշեց զրուցել երիտասարդության հետ կյանքի ամենաբարդ խնդիրների շուրջ: Զրույցների շարքը կոչվում է «Գոյատևման դասընթաց երիտասարդների համար»:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Առաջին սեր կամ սեր դեռահասների միջև  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (14.01.13) Դիտումներ: 8347 | Տեգեր: դեռահասներ, սեր և սիրահարություն, առաջին սեր, երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0