RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ապրու՞մ է սերն ամուսնությունից հետո...  693

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ապրու՞մ է սերն ամուսնությունից հետո...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Թվում է՝ ամուսնությունից հետո զգացմունքները սկսում են մարել, մանավանդ երբ սկսվում են խոհանոցային հոգսերը, երեխայի խնամքը, երբեմն էլ բարեկամների ոչ բարյացակամ վերաբերմունքը: Իսկ քանի դեռ չենք անցել եկեղեցու շեմը, մնում է միայն ենթադրել՝ կա՞ արդյոք սեր «հայտարարում եմ ձեզ այր և կին» խոսքերը լսելուց հետո:
 
Ապրու՞մ է սերն ամուսնությունից հետո...Եթե այս տողերը կարդը 15 տարեկան աղջիկը, կհերքի բոլոր կասկածները. Պատանիներին թվում է, թե սերը նույնքան հավերժ է, որքան կյանքը:
Բայց տարիների հետ գիտակցում ենք, որ սերը հեքիաթ չէ, ոչ էլ ամենազոր զգացմունք: Բախվելով կենցաղի, մեծ ու փոքր խնդիրների և «բնավորություն» կոչվածի հետ՝ սերը հեշտությամբ հօդս է ցնդում, ասես չի էլ եղել: Բայց և ճիշտ չեն նրանք, ովքեր ամուսնությունը սիրո գերեզման են համարում:
 
Հոգեբանները պնդում են, որ խոր ու հարատև հարաբերությունները ոչ միայն կարող են, այլև լավագույնս ձևավորվում են հենց ընտանիքում:
 
Ուրեմն ի՞նչ է հարկավոր:
 
Մոռացության մի՛ մատնեք սերը
 
Որքան էլ միամիտ թվա, բուռն ռոմանտիկ զգացմունքներից զուրկ ամուսնությունը (գոնե սկզբնական շրջանում) կայունություն չի խոստանում: Զգացմունքները փոփոխական են. դա պայմանավորված է մեր էությամբ: Սկզբում մեզ համակում է ռոմանտիկ կիրքը, որի հիմնական նշանները ճանաչման (թվում է՝ ամբողջ կյանքում մարդուն ճանաչել ես), միավորման (միայն նրա կողքին ես ներդաշնակություն և հանգստություն զգում) և անհրաժեշտության (դժվարությամբ ես տանում բաժանումը) զգացողություններն են:
 
Սիրած էակին տեսնելիս մարդու ուղեղում սկսում են արտադրվել ադրենալին, ֆենիլէթիլամին և դոպամին հորմոններ, որոնց շնորհիվ մարդն աշխուժանում է և դրական հույզերով համակվում: Բայց այդ հորմոնների չափից ավելի մեծ քանակը կարող է վնասել օրգանիզմը: Այդ իսկ պատճառով բնությունը նախապես հոգացել է, որ 1.5 – 2  տարի հետո այդ կիրքը հանդարտվի:
Հարց է ծագում՝ ինչու՞ չենք կարող շրջանցել այդ «փոթորկալի» շրջանը և միանգամից անցնել առավել հանդարտ փուլին: Նախ՝ անհրաժեշտ է ունենալ հետագա հնարավոր հաճելի հիշողությունների աղբյուրը, երկրորդ՝ կիրքն է երկու անձանց միացնող ամուր կապը: Փաստ է, որ բոլոր երջանիկ ամուսնական զույգերը նման են նրանով, որ ապրում են անցյալի ռոմանտիկ հարաբերությունների և խենթությունների հիշողությամբ:
 
Եղե՛ք ընկերներ
Ապրու՞մ է սերն ամուսնությունից հետո...
Ճիշտ չէ այն կարծիքը, թե «արի մնանք ընկերներ» արտահայտությունը վերջակետ է դնում սիրո պատմությանը: Ամենևին: Ընկերությունը սիրո հիմքն է:
Ընկերները իրենց կյանքի իրադարձությունների մասին միմյանց պատմելու կարիք ունեն և միշտ պատրաստ են միասին որևէ բան անել: Հոգեբանները կարծում են, որ ամուսնական հարաբերություններում ճգնաժամի առաջացման պատճառը ամուսնական կյանքի «բովանդակության» բացակայությունն է: Սիրուց բացի անհրաժեշտ է ևս մի բան: Այն ընտանիքը, որում կինը տեղյակ է ու մասնակցություն է ունենում ամուսնու գործերում, բավականին ամուր է լինում: Ֆուտբոլը, արշավները, ճամփորդությունները, գեղանկարչությունը և նման ուրիշ հետաքրքրությունները ամուսնական զույգի միությունն ամուր պահելու լավ օգնականներ են, անգամ կարող են նորից բորբոքել սիրո երբեմնի հուրը:
 
Գիտակցաբար հաղթահարեք ճգնաժամերը
 
Ամուսնությունը կենդանի օրգանիզմ է և, ինչպես որևէ կենդանի էակ, անցնում է նաև ճգնաժամերի միջով: Հոգեբանները նշում են ամուսնական կյանքի որոշ «վտանգավոր» շրջաններ:
 
Առաջին տեղում բռնկվում է «նորմատիվային ճգնաժամը», երբ տոնական տրամադրությունը վերափոխվում է ամենօրյա կենցաղային տրամադրության, և բացահայտվում է, որ ամուսինների սպասումները չեն համընկնում: Եթե մեկ տարվա ընթացքում նաև երեխա են ունենում, եղած խնդիրներին գումարվում է դերերի բաշխման հետ կապված ճգնաժամը: Որոշ ժամանակահատվածում կինն ավելի շատ մայր է, քան կին, և ամուսնուն սկսում է գնահատել որպես երեխայի հոր, քան զուգընկերոջ: Իսկ տղամարդն սկսում է իրեն ոչ պիտանի զգալ, քանի որ ծնողական բնազդն արական սեռի մոտ ավելի թույլ է, քան կնոջ մեջ: Չի բացառվում, որ առաջին ամիսներին այն ընդհանրապես ի հայտ չգա:
Այս ամենն իմանալով և գիտակցելով՝ կարելի է որոշ խնդիրներ շրջանցել և միմյանց չմեղադրել ուշադրության բացակայության համար, լինել համբարատար և դիմացինին հնարավորություն տալ, որպեսզի ժամանակի ընթացքում վերադառնա իր նախկին դերերին (սիրեկան, ընկեր և այլն):
 
Այսպես կոչված «յոթերորդ տարվա ճգնաժամը» բավականին վտանգավոր է, ամուսնալուծությունների մեծ մասը հենց այս շրջանում են լինում:  Այս ճգնաժամի պատճառն այն է, որ օրգանիզմներն ընտելանում են միմյանց, և նվազում է զույգի սեքսուալ ձգողությունը:  Մյուս կողմից՝ առաջին երեխան այլևս մանկահասակ չէ, չկա նախկին հրճվանքը, որ պարգևում էին նրա առաջին բառերը կամ առաջին քայլերը: Նման իրավիճակում շատերը շտապում են երեխա ունենալ, բայց դա ճիշտ քայլ չէ. հնարավոր է՝ ամուսինները միմյանցից էլ ավելի հեռանան: Ճիշտ կլինի զբաղվել ընդհանուր հետաքրքրությունների և զբաղմունքների պրպտումներով: Դա կօգնի խզել միապաղաղ դարձած կյանքի փակ շրջանը և նորովի նայել կողակցին:
 
Այնուհետև «միջին տարիքի ճգնաժամն է» (մոտ 40 տարեկանում), այն առավել ծանր են տանում տղամարդիկ, երբ կյանքի կեսճանապարհին հայտնաբերում են, որ լիարժեք չեն ապրել իրենց կյանքը, չեն հասցրել իրականացնել երազանքները:
Այս շրջանում չափազանց կարևոր է կնոջ աջակցությունն ու սփոփանքը, որը, սակայն, պետք է անկեղծ լինի և ոչ մի դեպքում խղճահարության երանգներ չունենա:
 
Խոսեք իրար հետ
 
Ապրու՞մ է սերն ամուսնությունից հետո...«Մենք այլևս չենք խոսում». այսպես են սովորաբար սկսվում ամուսնական զույգի՝ սիրո մայրամուտը կանխորոշող խոսակցությունները: Երբ ամուսինները պարբերաբար կրկնում են ոչինչ չնշանակող արտահայտություններ, քննարկում են երեխաների, փողի, անգամ մաքրության և խանութ գնալու հետ կապված խնդիրներ, աստիճանաբար կորցնում են գաղափարական զրույցների ցանկությունը, զրույցներ, որոնց ընթացքում անդրադառնում են գրքերին, ֆիլմերին, անգամ քաղաքականությանը և հազվադեպ խոսում իրար տրամադրությունների ու ցանկությունների մասին: Այդ կարգի զրույցների ընթացքում նույնիսկ ամենաբարդ խնդիրների մասին կարելի է խոսել առանց լարվածության: Մինչդեռ, երբ խոսակցությունը սկսվում է «մենք պետք է խոսենք...» արտահայտությամբ, արդեն իսկ ստիպում է խույս տալ սպասվելիք խոսակցությունից, հատկապես տղամարդկանց հուշում, որ ամենևին էլ քաղցր խոսքեր չեն լինելու:
 
Հիշե՛ք, ամուսնության համար ոչինչ այնքան կործանիչ չէ, որքան փոխադարձ դիտողությունների և մեղադրանքների լուռ կուտակումը:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ապրու՞մ է սերն ամուսնությունից հետո...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (08.02.16) Դիտումներ: 693 | Տեգեր: երկուսով, Ընտանեկան, սիրո հոգեբանություն | - Վարկանիշ -: 0.0/0