RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Անթոնի Մարտիրոսյան. «Կան տղաներ, որ տասնյակ աղջիկների զրկում են կուսությունից, հետո ուզում են կույսի հետ ամուսնանալ»  1329

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   bravo.am


Անթոնի Մարտիրոսյան. «Կան տղաներ, որ տասնյակ աղջիկների զրկում են կուսությունից, հետո ուզում են կույսի հետ ամուսնանալ»

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Իրանահայ ֆոտոմոդել, դերասան Անթոնի Մարտիրոսյանն իր ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում է կամ գնումներ կատարելով, կամ էլ սպորտով զբաղվելով: Հերթական անգամ մարզասրահ գնալուց առաջ Թոնին զրուցել է BRAVO.am-ի հետ` պատմելով մասնագիտության հետեւանքով անձնական կյանքում առաջացած խնդիրների մասին եւ ոչ միայն:


«Հայ մոդելները շատ ցածր են վարձատրվում»

Մեր իրականության մեջ թե՛ տղա, թե՛ աղջիկ շատ մոդելներ չունեն մոդելի կեցվածք առօրյայում: Նկատի ունեմ` չեն հետեւում իրենց այնպես, ինչպես արտասահմանցի մոդելները, չեն հագնվում այնպես, ինչպես նրանք: Եվ սրա միակ ու հիմնական պատճառը ցածր ֆինանսավորումն է: Եթե մարդը մոդելային գործունեություն է ծավալում ապրուստի միջոց վաստակելու համար, ապա հայաստանյան պայմաններում նա ուղղակի չի կարող լինել բավարար խնամված ու աչքի ընկնող:
 


«Կինս պետք է հասկացող լինի»

Մոտ ապագայում չեմ պատրաստվում ամուսնանալ, բայց իմ կողքին պատկերացնում եմ իմ ոլորտին մոտ կանգնած կնոջ: Նկարահանվում եմ բաց ու ազատ տեսարաններում, հաճախ նկարահանման հրապարակում շրջապատված եմ լինում հակառակ սեռի ներկայացուցիչներով. ընտրյալս պետք է հասկանա` երբ ֆոտոխցիկներն ու տեսախցիկներն անջատվում են, ամեն ինչ ավարտվում է:


«Կա աղջիկների տեսակ, որն ինձ գրավում է»

Այնուամենայնիվ, գոյություն ունի աղջիկների մի տեսակ, որն ինձ առավել գրավում է. սիրում եմ նիհար կառուցվածքով ու արտահայտիչ կրծքերով աղջիկների: Բայց այս ամենի հետ նա պետք է լինի խելամիտ ու խելացի, որ կարողանանք շփվել: Քիչ թե շատ տեղեկացված եմ ամեն ինչից, կարեւոր է, որ ընտրյալս էլ լինի այդպիսին, որպեսզի խոսելու ընդհանուր թեմաներ ունենանք:
 



«Աղջիկներին լավ եմ ճանաչում»

 Ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար առաջին հերթին փորձում եմ տեղեկանալ, հասկանալ` ինչ տիպի մարդ է նա ու արդեն ըստ դրա, հարգելով բնավորությունն ու նախասիրություններրը, քայլեր եմ ձեռնարկում: Աղջիկներին լավ եմ ճանաչում, գիտեմ` նրանք ինչ են սիրում, իսկ ինչ տանել չեն կարողանում:


«Ինչքան տղաներն ունեն իրավունքներ, նույնքան էլ` աղջիկները»

Եթե աղջիկը մի քանի ընկեր է ունեցել, բայց մեկին է իսկապես սիրել, նվիրվել ու սեռական հարաբերություններ էլ ունեցել է միայն նրա հետ, ապա ես չեմ համարում, որ այդ աղջկա հետ ինչ-որ բան այն չէ: Ինչքան տղաներն ունեն իրավունքներ, նույնքան էլ` աղջիկները: Կան տղաներ, որ տասնյակ աղջիկների զրկում են կուսությունից, հետո ուզում են կույսի հետ ամուսնանալ: Դա ճիշտ չէ: Եթե ընտրյալս նորմալ ընտանիքից  նորմալ աղջիկ լինի, ես այդ հանգամանքին ուշադրություն չեմ դարձնի:
 


Ամբողջական հարցազրույցը՝ ԱՅՍՏԵՂ:



 


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Անթոնի Մարտիրոսյան. «Կան տղաներ, որ տասնյակ աղջիկների զրկում են կուսությունից, հետո ուզում են կույսի հետ ամուսնանալ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (04.12.16) | Հեղինակ: bravo.am W Դիտումներ: 1329 | Տեգեր: Են, տասնյակ, Մարտիրոսյան., «Կան, կուսությունից, տղաներ, զրկում, աղջիկների, Անթոնի, որ | - Վարկանիշ -: 0.0/0

 
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ