RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Անիրական սիրո 5 ախտանշանները  775

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Անիրական սիրո 5 ախտանշանները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հե՞շտ է, արդյոք, հասկանալ, սերն իրակա ն է, թե ոչ: Չէ՞ որ երբեմն զգացմունքների այնպիսի հորձանուտում ես հայտնվում, որ թվում է սիրուց գլուխդ կորցրել ես: Դա իսկապես սե՞ր է, թե՞ ուղղակի կարճատև հրապուրանք, որն ինչ արագությամբ   բռնկվել էր, նույն արագությամբ էլ  մարում է: Իսկ ինչպե՞ս կարելի է իրական սերը տարբերակել անիրականից:   
 
Անիրական սիրո 5 ախտանշանները
 
Ժամանակակից կյանքի թոհուբոհում, ուր թագավորում է անտարբերությունը, և մարդիկ տառապում են միայնակությունից, շատ աղջիկներ միայն սերն են համարում այն պատյանը, որն իրենց կարող է պաշտպանել համատարած ու անտանելի դարձած խնդիրներից:  Թվում է, եթե գտնես այդ միակ հարազատ, ջերմ ու մտերիմ մարդուն, բոլոր դժվարությունները հօդս կցնդեն: Միայն թե գտնես և վերջ… 
 
Ինչ-որ մեկի հետ միություն կազմելու այդ բուռն ցանկությունը քեզ դրդում է, որ  առանց երկար-բարակ մտածելու ընտրություն կատարես: Եվ շտապելուց այլևս մանրուքներին ուշադրություն չես դարձնում ու որոշում ես, որ քեզ առաջին պատահածը հենց նա է, ում փնտրում էիր: Դա էլ բավական չէ, դեռ մի բան էլ քեզ համար սիրո գեղեցիկ պատմություն ես հորինում գործի դնելով երևակայությունդ ու սպասումներդ:  Իսկ գուցե այդ սիրո պատմությունը հորինել ես, որ դրա հետևում  թաքնվես, որպեսզի պաշտպանվես անիմաստ գոյատևման մասին տխուր մտքերից:
 
Կինոնկարի և իրականության սահմանում
 
Մենք շատ ենք ցանկանում, որ մեր սերը նման լինի որևէ գեղեցիկ ֆիլմից վերցված սիրո պատմության: Եվ սկսում ենք հետևողականորեն ամեն ինչ իրագործել այնպես, ինչպես կարգն է` ընդունված ավանդույթներով ու ծեսերով, ճշգրտորեն անում ենք այն ամենը, ինչ կաներ խենթ սիրահարը և ուրախանում, որ մեր կյանքում էլ ամեն ինչ նույնքան գեղեցիկ է ստացվում, ինչպես կինոնկարում:
 
Թվում է, թե առանց իրար ապրել չենք կարող, իրար գրկած քայլում ենք փողոցով, մեր կյանքի յուրաքանչյուր վայրկյանը ստուգում  նրա ժամացույցով և նրա հետ դառնում մեկ ամբողջություն, որում մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող:
 
Այդ ժամանակ թվում է, թե առանց նրա ոչ կարող ես շնչել, ոչ ապրել: Ու մեկ էլ հանկարծ…
 
Շատ  անսպասելիորեն այդ միասնությունն անհետ կորչում է այնպիսի հիմար ու դատարկ մանրուքների պատճառով, որոնց նախկինում ուշադրություն չէինք դարձնում: Ինչ-որ մի բառ, շարժում, հայացք, պատահաբար թույլ տրված որևէ սխալ արարք և… սիրո փայլփլուն կառքը վերածվում է հին ու ջարդոտված սայլակի, որը ճռճռում է հիասթափությունների, վիրավորանքների, մտքում պահած առարկությունների, չիրականացած սպասումների բեռան տակ…
 
Իսկ մեզ թվում էր, թե մեր սերն իսկակա՜ն էր, այնպիսին, ինչպիսին ֆիլմերում է լինում: Այդ որտեղ ենք սխալվել, ինչու այդպես եղավ: Նախկին սիրահարներից ոչինչ չի մնում: Անհուն տխրություն ու հիասթափություն:
 
Վիրավորանքը հաղթահարելու համար նրանք սկսում են իրենց անհաջող ընտրության պատճառները փնտրել, իրար պիտակներ կպցնել, ճակատագրից բողոքել ու ասել. «Ուղղակի բախտս չբերեց, այն մարդուն չհանդիպեցի, ում պետք էր»: Այսինքն, ամեն ինչ շատ հեշտ է, ուղղակի պետք է «սխալն ուղղել», այդ մարդուն փոխարինել մեկ ուրիշով, և ամեն ինչ իր տեղը կընկնի. սե՜րն էլ կվերադառնա, լուսնկա գիշերներն էլ, երբ երկնքից աստղեր են ընկնում, ու կրկին սիրո թրթիռներով լի մի նոր հեքիաթ կսկսվի: 
 
«Սիրո» զոհերից յուրաքանչյուրը տենդագին սկսում է իր «ջղագրգիռ սիրո» համար նոր զոհ փնտրել: Եվ նրանցից ոչ մեկի մտքով չի էլ անցնում, որ իրենց սերը հենց այդպես էլ կոչվում է, քանի որ իրականին նման է միայն իր ցուցանակով, իսկ դա ընդամենը քողի դեր է կատարում: Այդ քողի տակ թաքնվածը  մեկ այլ  զգացմունք է, հապճեպ բավարարման ձգտող մեկ ուրիշ այրող պահանջ: Դա ընդամենը սեփական հանգստության ու անվտանգության համար վախն ու տագնապը հեռու վանելու պահանջն է, որը կարելի է բավարարել միայն այն ժամանակ, երբ «իսկապես սիրված ես»:
 
Ու քանի որ հոգեբանորեն դժվար է պատկերացնել ու գործնականում հնարավոր չէ հավատալ, որ իսկական սիրո արժանանալու ընտրյալը ոչ թե մեկ ուրիշը, այլ հենց դու ես, ապա անընդհատ այդ սերն ապացուցող փաստեր ես սկսում փնտրել: Քեզ դրա համար համոզիչ բառեր, տպավորիչ քայլեր,  քո առջև խոնարհումներ են պետք: 
 
Անիրական սիրո 5 ախտանշանները
          
Այդ ամենը դու ագահաբար որսում ու արձանագրում ես քո գիտակցության մեջ, որպեսզի կատարյալի հետ համեմատես:
 
«Ջղագրգիռ սիրո» դեպքում անպայման լիակատար ու կատարյալ հաջողության երազանք ես ունենում, որին սկզբունքորեն  անհնար է հասնել: Ու քանի որ պատկերացրածիդ չես հասնում, թվում է, թե սերը  ձախողվում, երբեմն նույնիսկ ողբերգական է ավարտվում: Բայց պետք է հասկանաս, որ կյանքն անկանխատեսելի է և շատ հեռու է կատարյալ լինելուց: Եթե կատարյալ հարաբերությունների մասին մեր երազանքները զուգընկերոջ կողմից չեն իրագործվում, ով բնականաբար, չի կարող համապատասխանել մեր սպասումներին, ապա վրա է հասնում այն պահը, երբ սպասելիքները պարտության են մատնվում, և սերը ողբերգական ավարտ է ունենում: Հետո սկսվում է «կատարյալ զուգընկերոջ» որոնման մի նոր փուլ, քանի որ երջանկություն որոնողի կարծիքով հենց զուգընկերոջ անհաջողությունն է իր դժբախտության պատճառը:
 
«Ջղագրգիռ» սիրո 5 հատկանիշները
 
Ինչպե՞ս կարելի է տարբերակել իրական սերն անիրականից
 
Անիրական սիրո առաջին դրսևորումը կատարյալ զուգընկերոջ որոնումն է,​ ում գտնելու դեպքում էլ, կեղծ սիրահարի կարծիքով, ինքը երջանկության կհասնի: Հենց նրա հետ են կապվում բոլոր հույսերը, իսկ եթե ինչ-որ բան այնպես չի ստացվում, հենց նրա գլխին են թափվում բոլոր մեղադրանքները:
 
Անիրական սիրո երկրորդ նշանը սեփական կյանքի համար և հարաբերությունների զարգացման մեջ պատասխանատվություն ստանձնելու անկարողությունն է. «Իրար չհասկանալու հարցում նա է մեղավոր, անկողնում ամեն ինչ հարթ չէ հենց նրա մեղքով, համատեղ կյանքը չի ստացվում նրա ծնողների պատճառով, ժամանակը ձանձրալի է անցնում, որովհետև նա զվարճություններ չի սիրում, փողը չի բավականացնում, որովհետև նա է քիչ վաստակում, զգացմունքներն աստիճանաբար բթանում են, որովհետև նրա կողմից նվերներ և ուշադրության նշաններ չկան»:  Եվ այսպես շարունակ: Չբավարարված սպասումների ցուցակն օրեցօր աճում է ու…
 
Երրորդ նշանը չափից ավելի պահանջկոտությունն է, սիրո չափի ու որակի մասին տեղի-անտեղի անդադար հավաստիացումներ ստանալու սպասումը:​ Թվում է, թե սերն անընդհատ քիչ է և, պարզվում է, բոլորովին էլ այնպիսին չէ, ինչպես գրքերում է լինում: Այստեղից էլ սկսվում են մշտական կշտամբանքները, ստուգումները, համեմատությունները, սիրո ամրության և հավատարմության փորձարկումները:
 
Չորրորդ նշանը ցանկացած խնդրի դեպքում չափից ավելի հիվանդագին արձագանքելն է: Եթե նա ձեզ քննադատում է, ուրեմն չի սիրում, եթե համաձայն է ձեզ հետ, նշանակում է չի հարգում, չի զանգահարել, որովհետև արհամարհում է, եթե մոռացել է շնորհավորել, ուրեմն ցանկանում է ձեզ վիրավորել, շնորհակալություն չի հայտնել, քանի որ ձեզ չի գնահատում: Եվ այսպես կարելի է անվերջ շարունակել: Ջղագրգիռ մարդիկ ամենաաննշան մանրուքներից կարող են լուրջ եզրահանգումներ անել: Նրանց հնարավոր չէ համոզել: Նրանք նույնիսկ պատահմամբ ասված բառից ու թռուցիկ հայացքից կարող են իրենց տառապյալի,  մերժվածի դերում դնել և սիրո համար մահվան դատավճիռ կայացնել:
 
Անիրական սիրո հինգերորդ նշանը անցյալից կառչելն ու ապագայի համար անհանգստանալն է:
 
Անիրական սիրով տառապող մարդիկ չեն կարողանում ապրել ներկայով և ուրախանալ այն ամեն լավով, ինչը գոյություն ունի: Նրանք հակված են եղածի կամ դեռ չեղածի համար անհանգստանալ: Նրանց դուր է գալիս հին վիրավորանքները, սխալները և վեճերը պահել իրենց հիշողության մեծ սնդուկում, որպեսզի մի գեղեցիկ օր ներկայացնեն որպես բաժանության  գլխավոր փաստարկ:  Իրենց «մեծ» սիրո նոր զոհի որոնումներին անցնելուց առաջ  նրանք չեն մոռանում ոչինչ չկասկածող «սիրելիի» գլխին աղբի մի ամբողջ ցիստեռն թափել:
 
Ինչպե՞ս կարելի է խուսափել կրկին անիրական սիրո ցանցն ընկնելուց
 
Այնուամենայնիվ սկական սեր փնտրողը եսասեր չէ:
 
Համենայն դեպս, նա իր մասին այդպես չի մտածում, որովհետև հոգու խորքում նրա մտադրությունները բարի են, նա ըմբռնողություն, աջակցություն է փնտրում շրջապատի մարդկանց կողմից: Նրա մտադրությունները մարդասիրական և բարի են: Սակայն նրա խանդոտ, հիվանդագին զգացմունքայնությունը և չափից ավելի պահանջկոտությունը փչացնում են իրական զգացմունքները փոխհարաբերությունները վերածելով սիրո ապացույցների համար սարքված հիստերիայի: Եվ ապացույցների մրցավազքում պարզվում է, որ արդեն ապացուցելու ոչինչ էլ չի մնացել: Եթե կարողանաք ձեր հպարտությունից մի փոքր վեր կանգնել և ավելի օբյեկտիվորեն նայել իրավիճակին, ապա կտեսնեք, որ ձեր վարքագծում թաքնված կատաղություն, չարություն և նախանձ կա: Իսկ այդ ամենն իսկական սիրո հետ ոչ մի կերպ չեն համատեղվում: Իհարկե, կարելի է մարդուն շատ սիրել, բայց նաև երբեմն զայրանալ նրա վրա, ինչ-որ հարցում նրան մերժել կամ մենակ մնալու ցանկություն ունենալ: Սակայն զայրանալը և երբեմն մենակ մնալու ցանկությունն այլ բան է,  իսկ անիրական սիրով հիվանդ  մարդու պահվածքը` բոլորովին այլ բան: Նա անընդհատ մյուսներին հակառակվում է, գտնում, որ երրորդ անձի նկատմամբ ցանկացած հետաքրքրություն նշանակում է, որ ինքն անտեսված է:
 
Երբ սիրած մարդու ցանկացած պահանջ ընկալվում է որպես դավաճանություն, իսկ ցանկացած քննադատություն` որպես նվաստացում, այդ սերն իրականում շատ հեռու է սեր կոչվելուց:
 
Մեր կյանքը հեռու է իդեալական լինելուց, բայց միևնույն ժամանակ կատարյալ է իր ոչ իդեալականությամբ: Որովհետև մեզ ամեն օր կյանքն ամենատարբեր երանգների ու տպավորությունների մի փունջ է նվիրում: Սերն էլ այդ գունախաղի ամենամեծ պարգևն է: Եվ եթե մեզ բախտ է վիճակվում այստեղ և այժմ ստանալ այդ ընծան, պետք է այն ընդունել իր խորհրդավոր անկանխատեսելիությամբ և, անտեղի կասկածների փոխարեն, շնորհակալ լինել ճակատագրին:
 

 

ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

 
 
 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Անիրական սիրո 5 ախտանշանները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (14.03.16) Դիտումներ: 775 | Տեգեր: սիրո հոգեբանություն | - Վարկանիշ -: 0.0/0