RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Նախքան ամուսնանալը (հարցեր, որոնք պարտադիր պետք է հաշվի առնել)  3895

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Նախքան ամուսնանալը (հարցեր, որոնք պարտադիր պետք է հաշվի առնել)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Սխալ պատկերացումները սիրո ու ամուսնության մասին մեզանում շատ տարածված են: Նախևառաջ` շատերը հակված են մտածելու, որ ուժեղ սեռական հակումը խոսում է սիրո մասին, կարծում են, թե սեռական ներդաշնակությունն արդյունք է իսկական զգացմունքի: Մարդիկ, ովքեր սեքսը սիրո հետ շփոթելով ամուսնանում են, շատ հաճախ բաժանվում են իրարից, երբ սիրահարության փայլն սկսում է խամրել, և առօրեական հոգսերի մեջ սկսում է ավելի ակնհայտ արտահայտվել կնոջ և ամուսնու եսասիրությունը:

Ըստ տարածված մոլորության` ամուսնությունը հանդարտեցնում է «ամենատաքգլուխ» երիտասարդներին, քանի որ ջերմ ընտանեկան օջախի զգացումը կարող է վերջ դնել բազմազան ու պատահական կապերին, գիշերային վտանգավոր արկածներին… Հոգեբան Չաք Ֆոլքենի պնդմամբ` իսկապես որոշ դեպքերում դա այդպես է, բայց անվերապահ հույս ունենալը սխալ է, որովհետև շատ մարդիկ ամուսնությունից հետո էլ շարունակում են նույն անկանխատեսելի ու անբարո կենսակերպը:

Սխալվում են նաև նրանք, ովքեր գտնում են, թե պսակադրությունն իրենց ավելի երջանիկ կդարձնի նախկինի համեմատ: Այո, ամուսնական հարաբերությունները բերում են նոր ուրախություններ ու երջանիկ պահեր, բայց ամեն մի ամուսնական կապ, մանավանդ երբ վերանում է նորության ու ռոմանտիկայի զգացումը, պահանջում է հսկայական ջանքեր, զոհողություններ ու փոխզիջումներ:

Ինչքան ավելի փոքր տարիք ունեն մարդիկ ամուսնանալու պահին, անքան ավելի քիչ կայուն է նրանց կապը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մինչև 20 տարեկան մարդկանց ամուսնությունների մոտ 75%-ը ավարտվում են ապահարզանով: Ապագա ապահարզանի հավանականությունը մեծանում է նաև այն դեպքում, երբ նորապսակներն իրար հետ ծանոթ են ոչ երկար ժամանակ: Չափազանց անխելամիտ է ամուսնական դաշինք կնքել մի մարդու հետ, ում ճանաչում ես մեկ տարուց քիչ: Առանց շարունակական /առնվազն մեկ տարվա/ շփումների դուք չեք կարող պատկերացնել` ինչպիսին կլինեն ձեր հարաբերությունները ամուսնությունից հետո, երբ անցած կլինի ռոմանտիկ սիրահարությունը:


Պետք է ձգտել որքան հնարավոր է բազմազան շփումների մեջ մտնել ապագա կողակցի հետ. դրանց շնորհիվ միայն կարելի է պատկերացում կազմել նրա բնավորության գլխավոր գծերի մասին ու հասկանալ` որքանով եք համապատասխանում իրար:

Եթե դուք տարակուսանքի մեջ եք այն առիթով, թե արժե ամուսնանալ տվյալ անձնավորության հետ, փորձեք պատասխաններ գտնել հարցերի այն երկար շարանին, որոնք հիմա կներկայացնենք: Գուցե դրանք փոքր-ինչ երկար են, բայց հավատացնում ենք` իրենց նշանակությամբ չափազանց կարևոր են, և լավ է, որ այս ամենը ինքներդ ձեզ համար պարզեք նախքան նրա հետ ընտանիք կազմելը: Եվ այսպես` փորձեք պարզել.

•         Հաճախ է արդյոք ձեր երկրպագուն անտարբերություն ցուցաբերում Ձեր հետաքրքրությունների, գաղափարների, զգացմունքների ու խնդիրների նկատմամբ: Ընդունակ է հանուն Ձեզ որոշակի փոխզիջումների գնալ, օրինակ, որևէ տեղ գնալու կամ ժամանցն անցկացնելու առիթով: Եսասեր է նա արդյոք: Երբևէ եղել է, որ նրա հետ շփվելիս հիասթափություններ, խոր վիրավորանքներ կամ լուրջ տխրություններ ապրեք:

•          Չի թվում, որ ձեզ օգտագործում են: Կարողանում է նա ընդունել իր սխալներն ու ներողություն խնդրել դրանց համար: Ինչպես է նա պահում իրեն Ձեզ հետ, երբ զայրացած է կամ գործերն այդքան էլ լավ չեն: Ինչ առիթով են ավելի շատ ձեր միջև  խնդիրներ ծագում: Որ պահերին եք Դուք տխուր ու ճնշված զգում: Կարողանում է Ձեր ապագա կողակիցը զսպել իր պոռթկումը: Ընդունակ է նա զայրույթի ժամանակ ջարդել որևէ բան, որևէ բան շրխկացնել գետնին կամ հարվածել կենդանու: Լինում են նրա մոտ հաճախակի զայրույթի պոռթկումներ առանց պատճառի: Ինչպես է նա վարվում այլ մարդկանց հետ, երբ զայրացած է: Եղել է երբևէ, որ նա սպառնա, վախեցնի կամ ծեծի որևէ մեկին:

•          Հաղորդակցությունը յուրաքանաչյուր հարաբերությունների անբաժանելի մասն է: Միշտ կարող եք ասել նրան այն, ինչ իսկապես զգում եք, թե խոսակցությունները որոշակի թեմաներով միշտ վերջում հանգեցնում են վեճի: Զգայուն է նա Ձեր ապրումների վերաբերյալ, թե ժամանակ առ ժամանակ չի ցանկանում լսել Ձեզ ու խոսել որևէ բան: Կարողանում եք դուք խնդիրներ լուծել ու քննարկել զանազան նուրբ պահեր: Անհրաժեշտության դեպքում դուք գնում եք փոխադարձ զիջումների, թե մշտապես միայն մի կողմն է ստիպված լինում զիջել: Հավատում եք Դուք նրան, կարող եք կասկածել նրա ազնվությանը: Ընդունակ եք խաբելու իրար կամ թաքցնելու ճշմարտությունը: Հեշտ է արդյոք Ձեր ընկերը հմայվում կամ զոհ գնում կողմնակի ազդեցությունների:

•          Դուք նրա ներկայությամբ զգում եք ձեզ հարմար, բնական, Ձեզ դուր է գալիս նրա հետ լինելը: Հետաքրքիր է նրա հետ: Գնահատում եք միմյանց կենսական սկզբունքներն ու արժեքները: Նա օժտված է իր արարքների հետևանքները սթափ գնահատելու հատկությամբ: Չունի հակում դեպի ալկոհոլը կամ թմրադեղերը: Օգնում են ձեր հարաբերությունները բացահայտել այն ամենալավը, որ կա ձեր մեջ, թե հակառակը մակերես են հանում բոլոր թերությունները: Չեն ավելացնում դրանք Ձեր խնդիրները` կապված, օրինակ, դեպրեսիաների հակման կամ ալկոհոլի հանդեպ սիրո հետ:

Եթե պատասխանները այս հարցերից մի քանիսին Ձեր օգտին չեն, ուրեմն ձեր սիրավեպի մեջ ճեղք կա: Ամուսնության որոշում կայացնելիս` այս իրավիճակում ավելի լավ է խզել կապերը ներկայիս երկրպագուի հետ և փորձել կյանքի մի այլ ուղեկից գտնել: Այն, թե ինչպես է մարդը պահում իրեն կոնֆլիկտային իրավիճակներում այլ մարդկանց հետ, շատ ավելի է բացում նրա բնավորությունը հնարավոր ապագայում Ձեզ հետ շփվելիս, քան պահվածքը բախումների ժամանակ հիմա` սիրահետման ընթացքում: Հարցերն այն մասին, թե ինչպիսին է ձեր ընկերը զայրույթի ժամանակ, չի ջարդում արդյոք իրեր, հարվածում կենդանիների, չի սպառնում, վիրավորում, վախեցնում կամ հարվածում ձեզ, հնարավորություն է տալիս տեսնելու այն վտանգի նշանները, որը ժամանակի հետ կհանգեցնի բռնության Ձեր հանդեպ:

Եթե Ձեզ թեկուզ մեկ անգամ հարվածել են, ստիպել ֆիզիկապես տանջվել կամ ստիպել են զգալ մշտական քննադատության, նվաստացման ու սպառնալիքի առարկա, ապա անմիջապես խզեք կապերը նրա հետ:

Երբեք մի ամուսնացեք այն հույսով, թե ժամանակի հետ նա կփոխվի: Իսկապես, որոշ դեպքերում ամուսնությունից հետո մարդիկ փոխվում են դեպի լավը, բայց ավելի հաճախ կատարվում է հակառակը. թերություններն ու խնդիրները շատ ավելի ակնհայտ են դառնում այն բանից հետո, երբ թուլանում են սկզբնական կրքոտ զգացմունքները: Եթե չեք ուզում ինչ-որ տհաճ հետևանքների համակերպվել ամբողջ կյանքում, սպասեք կայուն փոփոխությունների մինչև ամուսնությունը կամ, այնուամենայնիվ, ընտրեք կյանքի այլ ուղեկցի:





Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Նախքան ամուսնանալը (հարցեր, որոնք պարտադիր պետք է հաշվի առնել)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (05.03.11) Դիտումներ: 3895 | Տեգեր: կանայք և տղամարդիկ, երկուսով, ճանաչել կողակցին, ամուսնություն | - Վարկանիշ -: 0.0/0