RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ամուսնության առաջարկ անելու 13 ինքնատիպ եղանակ  225

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ամուսնության առաջարկ անելու 13 ինքնատիպ եղանակ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ամուսնության առաջարկ անելու 13 ինքնատիպ եղանակ

 

1. Սկսենք հին, ավանդական մեթոդից. կնոջ առաջ ծնկի իջեք, մի ձեռքում վարդը, մյուսում մատանու տուփը և խնդրեք նրան ձեր կինը դառնալ: Այս դեպքում վայրը որևէ նշանակություն չունի:

 

2. Նրան ռեստորան հրավիրեք, նախօրոք պայմանավորվեք մատուցողի հետ, տվեք նրան մատանին և խնդրեք, որ տեղադրի քաղցրեղենի մեջ: Բայց զգույշ եղեք, որ ձեր ընկերուհին այն կուլ չտա:

 

3. Թատրոն գնացեք, նախօրոք պայմանավորվեք ադմինիստրացիայի հետ, որ ձեզ թույլ տան ներկայացման ավարտից հետո բեմ բարձրանալ: Իսկ բեմում արդեն առաջարկության ձևը ձեր երևակայությանն ենք թողնում:

 

4. Աշխատանքային օրվա ամենաթեժ պահին հայտնվեք նրա աշխատավայրում՝ ծաղկեփնջով, մատանիով և մի շիշ շամպայնով :) Աղջիկները սիրում են խենթ արարքներ:

 

5. Աղջկա տան մոտ պատուհանի տակ` բակում, կամ եթե պատուհանը փողոցի կողմից է` փողոցին կավիճով գրեք նրա անունը և «կամուսնանա՞ս ինձ հետ»:

 

6. Զանգեք որևէ ռադիոկայան և նրանց ձեր ամուսնության առաջարկի տեքստը թողեք, ու խնդրեք, որ հաղորդման ժամանակ հնչեցնեն այն որևէ երգի հետ: Բայց արեք դա, եթե հաստատ գիտեք, որ այդ պահին ձեր ընկերուհին լսելու է այդ ռադիոկայանը:

 

7. Հավաքեք ձեր բոլոր մտերիմ ընկերներին, ընտանիքի անդամներին որևէ ռեստորանում և նրանց մոտ խնդրեք ձեր սիրելիին ձեր կինը դառնալ:

 

8. Ձեր բոլոր ընկերների հետ գնացեք նրա տան պատուհանի տակ, ընկերները թող կանգնեն ձեր հետևում՝ ձեռքներին ցուցանակներ՝ «Ամուսանցիր նրա հետ», իսկ դուք կանգնեք առջևում ծաղկեփնջով ու մատանիով:

 

9. Խնդրեք որևէ մեկին նրան աշխատանքի վայր տանել ձեր անունից ծաղկեփունջ՝ նամակով, որի մեջ նրան սեր եք խոստովանում, դուք այդ ընթացքում սպասեք դրսում, և երբ նա կարդա վերջացնի, մատանիով ներս մտեք:

 

10. Համացանցում իր բոլոր ընկերներին խնդրեք, որ գիշերվա ընթացքում, երբ նա օնլայն չի, բոլորը նույն տեքստը գրեն նրա պատին, օրինակ՝ «Լիլիթ, Արթուրը սիրում է քեզ, ամուսնացիր նրա հետ»: Եվ ինչքան շատ լինեն ընկերները, այնքան լավ:

 

11. Վերցրեք մեծ տուփ, մեջը տեղավորեք մի քիչ ավելի փոքրը, դրա մեջ էլ էլ ավելի փոքրը և այդպես շարունակ, մինչև ամենափոքրի մեջ կդնեք մատանին: Բայց անպայման գեղեցիկ փաթեթավորեք տուփերը:

 

12. Գտեք մի շատ մեծ տուփ, որի մեջ դուք կտեղավորվեք: Գնացեք նրա աշխատավայր, խնդրեք կոլեգաներից մեկը նրան փոխանցի, որ դրսում անակնկալ ունի, երբ նա դուրս կգա, դուրս եկեք տուփի մեջից մատանին ձեռքում :) Այս դեպքում էլ կարևոր է, որ տուփը զարդարված լինի:

 

13. Պատվիրեք տորթ, որի վրա գրված կլինի «Կամուսնանա՞ս ինձ հետ», հետո այդ տորթը տարեք ձեզ ծանոթ հրուշակեղեի խանութում թողեք, նրա հետ գնացեք այդ խանութ և առաջարկեք հենց այդ տորթը գնել:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ամուսնության առաջարկ անելու 13 ինքնատիպ եղանակ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (09.03.16) Դիտումներ: 225 | - Վարկանիշ -: 0.0/0