RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ամուսնալուծված տղամարդու հետ սկսե՞լ հարաբերություններ, թե՞ ոչ...  232

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ամուսնալուծված տղամարդու հետ սկսե՞լ հարաբերություններ, թե՞ ոչ...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ընտանեկան կյանքի անհաջող փորձից հետո շատերն են ցանկանում իրենց կյանքը «մաքուր էջից» սկսել: Սակայն միևնույն գետը երկու անգամ չեն մտնում: Բայց նախորդ դառը փորձը առողջ դատողությամբ մարդուն հնարավորություն է տալիս համապատասխան եզրակացություններ անել և առաջին հերթին սեփական սխալները հասկանալ:

 

Ամուսնալուծված տղամարդու հետ հարաբերություններ սկսե՞լ, թե՞ ոչ...

 

Այդ պատճառով, բաժանված տղամարդկանց հետ սիրավեպն ավելի ամուր եւ լուրջ է լինում, քան այն տղաների հետ, ովքեր հարաբերությունների մասին միայն տեսական գիտելիքներ ունեն: Եվ, ինչպես կյանքն է ցույց տալիս,- գրում է Mimiton-ը,- այդպիսի տղաները չեն շտապում ընտանիք կառուցել՝ ի տարբերություն այն տղամարդկանց, ովքեր մեկ տարի չէ, որ ամուսնացած են եղել: 

 

Ո՞րն է բաժանված տղամարդկան հետ հարաբերություններ կառուցելու առավելությունը:

Տղամարդիկ, երեխաների դաստիարակության և ընտանեկան մեծ փորձ ունենալով, նոր լուրջ հարաբերությունների պատրաստ են 30-40 տարեկանում: Այդ տարիքում տղամարդն իր արարքների ու արտահայտությունների համար պատրաստ է պատասխանատվություն կրել: Բացի այդ, 30-ից 40 տարեկանում տղամարդն աշխատանքային որոշակի հաջողությունների է հասնում, կայուն աշխատավարձ է ունենում և, որ հատկապես հաճելի է, վստահ է իր ուժերի վրա և այդ վստահությունը նաև նրա ընտրյալն է զգում: Նախորդ ամուսնությունից նրա երեխաներն արգելք չեն նոր հարաբերությունների համար: Հակառակը, երեխաների հետ շփման փորձն օգտակար է նոր ընտանիքի համար:

 

Աղջիկը, ում ճակատագիրը կապել է ամուսնալուծված տղամարդու հետ, պետք է նրա անցյալին հանգիստ վերաբերվի: Պետք չէ նրան նախկին կնոջով ու երեխաներով «ահաբեկել»: Այդ նույնն է, թե նրան մեղադրեք, որ ապրել է մինչև աղջկա հետ հանդիպելը: Մի՞թե մանկամիտ տղան, ում համար կյանքի միակ խնդիրը ժամանակակից ջինս ընտրելն է, ավելի լավն է, քան անցյալ ունեցող տղամարդը:

 

Ամուսնալուծված տղամարդու հետ սիրավեպի առավելությունը նաև այն է, որ նա 20-ամյա երիտասարդից փորձառու է ոչ միայն առօրյա հարցերում, այլև սեքսի մեջ: Նա գիտի՝ ինչ անել, որ աղջիկն իրեն սիրված ու ցանկալի զգա: Սովորել է առավել համբերատար լինել և ներել սխալները: Իսկ կյանքի փորձ չունեցող երիտասարդի կողքին աղջկան բարդ հարաբերություններ են սպասվում. տարաձայնություններ, փոխադարձ մեղադրանքներ և միմյանց հասկանալու ցանկության պակաս:

Այս խնդիրներն այդքան սուր չեն ծագում, երբ կողքիդ լուրջ և փորձառու տղամարդ կա: Ամուսնալուծված տղամարդու հետ սիրավեպը կարող է մի քանի սցենար ունենալ: Ոչ բոլոր տղամարդիկ են, որ 40 տարեկանում ավելի լուրջ են դառնում և ուզում են նորից ընտանիք ստեղծել:

 

Պատահում է, որ ամուսնալուծությունից հետո տղամարդը, պարտականություններից հոգնած, նոր ծանոթություններից հաճույք է ստանում: Այդ պատճառով, աղջիկը պետք է մի քանի հանդիպումից հետո հասկանա ծանոթի մտադրությունները, որպեսզի հետո հիասթափություն չապրի: Երիտասարդների մեջ էլ քիչ չեն այնպիսիք, ովքեր պատրաստ են երջանկացնել աղջկան և նրա հավատարիմ ընկերը դառնալ, հնարավոր է նաև՝ ամուսինը:
 



Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ամուսնալուծված տղամարդու հետ սկսե՞լ հարաբերություններ, թե՞ ոչ...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (08.03.16) Դիտումներ: 232 | - Վարկանիշ -: 0.0/0