RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ամուսնական անհավատարմությունը և դրա դրդապատճառները տղամարդկանց ու կանանց համար  877

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ամուսնական անհավատարմությունը և դրա դրդապատճառները տղամարդկանց ու կանանց համար

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Ամուսնական անհավատարմությունը և դրա դրդապատճառները տղամարդկանց ու կանանց համար
 
Ինչու՞ են դավաճանում ամուսինները
 
Կանանց և տղամարդկանց դրդապատճառները կարող են լինել տարբեր, բայց կարող ենք համոզված լինել, որ առկա են աններդաշնակության խնդիրներ և իրենց ընտրյալները չեն համապատասխանում իրենց սպասելիքներին ու երազանքներին: Կան կանայք, որոնք գիտեն, որ իրենց դավաճանում են և համակերպվում են այդ մտքի հետ, մյուսները շատ վատ են տանում այդ իրադրությունը: Իհարկե անվերջ կարելի է քննադատել այդ հարցում ամուսնուն, բայց միգուցե խնդիրը ձեր, մեջ է և դուք շատ եք նախատում, պահանջում ավելի շատ քան կարող է տալ ամուսինը, հնարավոր է դուք կոնֆլիկտային անձնավորություն եք կամ շատ կաշկանդված եք սեքսում և չեք սիրում հաճելի փորձարարություններ, միգուցե խանդի տեսարաններից ձեր զուգընկերոջ կյանքը նմանվել է դժոխքի:
 
Անհավատարմության մասին խոսելիս պետք է նշել կենսաբանական սկզբունքը, օրինակ` տղամարդը իր էությամբ պոլիգամ է, իսկ կինը` մոնոգամ, բայց այդ տարբերությունը դարեր շարունակ փորձում են շտկել հասարակությունը և կրոնը: Տղամարդիկ ավելի հաճախ են անհավատարիմ: 
 
Նրանց սեռական կապերը լինում են հարաբերականորեն կարճաժամկետ. տղամարդիկ աշխատում են չխորացնել իրենց հարաբերությունները երկրորդ ամուսնության մակարդակի և ավելի շատ հակված են ստանալու այն սեքսուալ զգացումները, որոնք չեն ստանում իրենց կնոջից և հակված են ընտրելու ավելի երիտասարդ ընկերուհի: 
 
Կանայք սիրում են ավելի երկարաժամկետ կապեր, ավելի շատ են նվիրվում իրենց զուգընկերներին, սիրում են ռոմանտիկա այդ հարաբերություններում, հաճախ պատրաստ են ավելի խոր և ծայրահեղ քայլերի: Հիմանականում ընտրում են տարիքով իրենցից ավելի մեծ զուգընկեր: Տղամարդկանց մեծ մասը ընդունում է, որ իրենց հարաբերությունները այլ կանանց հետ չի խանգարի իրենց ընտանեկան կյանքին, իսկ կանայք հիմնականում գտնում են, որ ամուսնական կյանքը իրենց մոտ արդեն կրում է ձևական բնույթ: 
 
Եթե համակարգենք հիմնական հոգեբանական և սեռական պատճառները տղամարդկանց և կանանց անհավատարմության կունենանք հետևյալ տարբերակները: Անհավատարմություն թույլ տվողները
 
Ամուսնական անհավատարմությունը և դրա դրդապատճառները տղամարդկանց ու կանանց համար
 
• Մարդիկ են, որոնք իրենց համարում են կատարյալ, մտածում են, որ արժանի են ավելի լավ կյանքի  և անընդհատ փնտրտուքների մեջ են գտնվում:
 
• Հիասթափված մարդիկ, որոնք չեն գտել իրենց սեքսուալ անդորրը ամուսնության մեջ:
 
• Մարդիկ, որոնք ունեն որոշակի հոգեբանական բարդույթներ և անընդհատ նոր կապերի մեջ են մտնում ինքնահաստատվելու նպատակով:
 
• Մարդիկ, որոնք խուսափում են ընտանեկան կյանքի դժվարություններից և գտնում են իրենց համար ազատ կյանքի մի այլ տարբերակ:
• Երբեմն անհավատարիմ են ի պատիժ իրենց ամուսնու, որին կասկածում են դավաճանության մեջ:
 
• Կայացած կանանց և տղամարդկանց որոշ մաս իր կենսակերպի մի մաս է համարում անհավատարմությունը, որովհետև դա ընկերական շրջապատում ավելորդ գլուխ գովելու և ինքնահաստատման գործոն է:
 
• Որոշ դեպքերում դավաճանությունը կարող է դրդել թաքնված մարմնավաճառությանը, այսինքն երբ այդ կապի մեջ հիմնական գործոնը նյութականն է:
 
• Դավաճանության «սպորտսմեններ», որոնք ունեն նույնիսկ գրառումներ` անուններով, տարեթվերով… և նրանց հետաքրքրությունը միայն քանակն է,  ոչ թե սեռական հարաբերությունը:
 
• Կան մարդիկ, որոնք սիրում են երկու և ավելի անձնավորությունների և չեն համարում դա դավաճանություն:
 
• Որոշ դեպքերում կա թաքնված ցանկություն իրականացնելու որոշակի սեքսուալ գործողություններ սեքսուալ զուգընկերոջ հետ, բայց համարում են, որ դա հարիր չէ իրականացնել ընտանեկան կյանքում և փնտրում են այլ սեքսուալ կապեր:
 
• Կան մարդիկ, որոնք ենթագիտակցաբար փնտրում են իրենցից տարիքով բավականին մեծ անձնավորությունների, դրանով լրացնում են չստացված սերը և ուշադրությունը, որից զրկված էին մանուկ հասակում` փաստորեն սիրուհու կամ սիրեկանի մեջ տեսնելով և՛ ծնող, և՛սեքսուալ զուգընկեր:
• Որոշ դեպքերում դավաճանությունների հիմքում լինում են հոգեկան շեղումներ:
 
• Լինում են դեպքեր, երբ չեն համարում սեքսը մարմնավաճառի հետ դավաճանություն, քանի որ գտնում են, որ չկա հոգեկան կապ, և դա զուտ մարմնական հաճույք է:
 
Եղե'ք ազնիվ և նայե'ք մի քանի քայլ առաջ` չփոխելով կարճաժամկետ հաճույքները ընտանեկան արժեքների հետ:
 
 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ամուսնական անհավատարմությունը և դրա դրդապատճառները տղամարդկանց ու կանանց համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (14.03.16) Դիտումներ: 877 | Տեգեր: դավաճանություն | - Վարկանիշ -: 0.0/0