RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Ամուսիններ նույն մասնագիտությամբ  310

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Ամուսիններ նույն մասնագիտությամբ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հիմնականում գոյություն ունի երկու հակադիր կարծիք նման զույգերի կենսունակության հարցում. ոմանք պնդում են, որ ոչինչ այնքան չի միացնում ու մտերմացնում իրար, որքան ընդհանուր աշխատանքը, մյուսներն էլ հավաստիացնում են, թե չկա ավելի վատ բան, քան ամբողջ օրն անընդմեջ կողակցին տեսնելը, ինչի արդյունքում երկուսից ոչ ոք չի ունենում իր «ներքին, տարածքը»,  որը չբացահայտված գաղտնիք կմնա մյուսի համար: 
 
Ամուսիններ նույն մասնագիտությամբ
 
Ցանկալի՞  է արդյոք, որ ամուսիններն ունենան նույն մասնագիտությունը: Բնականաբար, երբ խոսքը համատեղ գյուղատնտեսության, փոքր բիզնեսի կամ սեփական  խորտկարանի մասին է, աշխատանքը կատարվում է միասին, և դա գրեթե անխուսափելի է, սակայն կան ավելի բարդ մասնագիտություններ… Կցանկանա արդյոք գրողը, բժիշկը, պետական ծառայողը, ինժեները, կինոռեժիսորը կամ լրագրողը, որ իր կինը լինի նաև իր աշխատակիցը կամ օգնականը… 
 
Նայում եք իրա՞ր, թե՞ նույն ուղղությամբ:
 
Ըստ մասնագետների` շատ կարևոր է այս դեպքում հստակ տարբերակել իրավիճակը` խոսքը միևնույն մասնագիտության, համատեղ աշխատանքի, թե համատեղ բիզնեսի մասին է: Օրինակ` ամուսինը դատապաշտպան է, կինն էլ է դատապաշտպան, նրանք ունեն նույն մասնագիտությունը…  սա մեկ հարց է: Նրանք աշխատում են միասին` սա մեկ այլ հարց: Ամուսինը ղեկավար է, կինը` նրա ենթական, սա` երրորդ իրավիճակ: Երբ համատեղ գործ են վարում, սա էլ յուրահատուկ խնդիրներ է ենթադրում: Լառոշֆուկոն հրաշալի է ասել` «Սերն այն չէ, երբ զուգընկերները նայում են իրար, այլ այն, երբ նայում են միևնույն ուղղությամբ»: Եվ եթե զուգընկերները, թե տանը, թե աշխատավայրում, թե ամուսնական անկողնում «միայն իրար են նայում»  ապա վաղ թե ուշ ի հայտ է գալիս ձանձրույթն ու միապաղաղությունը: Իսկ եթե նրանց կապում է մեկ ընդհանուր գործ, որում ներգրավված են երկուսն էլ, և կարողանում են նայել մեկ ուղղությամբ, ապա ամուսինները հայտնվում են բոլորովին այլ իրավիճակում: Նրանք վերածվում են ընդհանուր աշխատանք իրականացնող գործընկերների, ինչի արդյունքում կարող են ճանաչել իրար նոր տեսանկյուններից: Եվ դա, նույնիսկ, կարող է նպաստել հարաբերությունների թարմացմանը թե անկողնում, թե տանն ընդհանրապես: 
 
Զսպե՛ք իրար իշխելու մարմաջը:
 
Համատեղ աշխատող ամուսինների` լավ կամ վատ հարաբերություններ ունենալու հարցում վճռորոշ են նաև մի շարք այլ գործոններ. եթե նրանք երկուսն էլ իշխող են և ձգտում են «իրենց ասածն առաջ տանել», եթե տանն անվերջ չարչրկվում  է խնդիրը, թե ով է տան գլխավորը, ապա հարթ հարաբերություններ աշխատանքում դժվար թե դասավորվեն: Իսկ եթե ներքին մրցակցություն չկա, երկուսի համար էլ սիրված ու կարևոր է տվյալ աշխատանքը, երբ երկուսի համար էլ առաջնային է  սեփական մասնագիտական հմտությունների իրացումը, ապա ամեն ինչ կարող է հիանալի ընթանալ: Նրանք իրար են պատմում ապրած զգացումները, խորհուրդ են հարցնում միմյանցից և այլն: Միասին աշխատելը հեշտ չէ, սակայն երբ ամուսինը «գլուխն» է, իսկ կինը`  «պարանոցը», բախումներ և տհաճ ապրումներ գրեթե չեն լինի:  Տեղին է նշել հանճարեղ նկարիչ Սալվադոր Դալիի դեպքը. արդյոք նա կդառնար այդքան հանրաճանաչ ու հաջողակ, եթե նրա կինը չլիներ իր պրոդյուսերը:
 
Զգուշացե՛ք մասնագիտական նախանձից:
 
Ամուսիններ նույն մասնագիտությամբԱյս հարցում շատ կարևոր ևս մեկ գործոնի` մրցակցության մասին: Եթե աշխատանքային մրցակցությունը առաջին պլան չի մղվում ամուսնական նվիրվածության համեմատ, ամեն ինչ հարթ կընթանա: Իսկ եթե ամուսիններից մեկը հակված է նախանձի, փառասիրության կամ պարզապես շատ շուտ է հուսահատվում, ապա միևնույն մասնագիտությունն ու համատեղ աշխատանքը կարող են լուրջ դժվարությունների առաջ կանգնեցնել անձնական կյանքում: Երբ կինն ավելի տաղանդավոր ու հեռանկարային մասնագետ է, ամուսինը, հաճախ ինքն էլ չգիտակցելով, ապրում է նախանձի զգացում: Դա միգուցե անարդար ու անհեթեթ է, սակայն տղամարդը դարեր շարունակ գլխավորել է ընտանիքը և իր արժանապատվությունը խոցված է համարում, երբ իրեն գերազանցում են իր իսկ ոլորտում: Բազմաթիվ դեպքեր կարող ենք հիշել, երբ երգչուհի կամ դերասան ամուսինները  ամուսնացել են փոխադարձ սիրո ու ջերմության մթնոլորտում: Ժամանակի հետ կինն ավելի վառ է դրսևորել իրեն, արձանագրել ավելի շատ հաջողություններ, և առաջացել է փակուղային իրավիճակ: Այս դեպքում, որքան էլ կինը տարբեր կերպ փորձում է շոյել ամուսնու փառասիրությունը, միևնույն է, նա ներքին դժբախտություն է ապրում, փաստերն անողոք են: Եվ արդյունքը շատ հաճախ  լինում է ամուսնական կապի խզումը: Հաղթում է մասնագիտական խանդը:
 
Հուսով ենք, որ համատեղ մասնագիտություն ունեցող մեր հայրենակիցների կյանքում նման տարաձայնություններ չեն լինի: Երբ հարաբերություններում բացակայում է եսասիրությունը, միմյանց կապում են ընդհանուր հետաքրքրությունները և երբ սերը կրակի պես անվերջ սնուցվում է ջերմությամբ, ոչինչ չի սպառնա ներդաշնակ, ուրախ ու բավարարված կյանքին: Խաղաղություն և հանդուրժողականություն բոլորիս:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ամուսիններ նույն մասնագիտությամբ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 310 | Տեգեր: ամուսնություն, Ընտանեկան | - Վարկանիշ -: 0.0/0