Գլխավոր էջ » Երկուսով
Աղջիկները շատ են ամաչում խնդրել իրենց տղամարդուն անել դա  5569

Գլխավոր էջ » Երկուսով 

Խորագիրը՝  Երկուսով,   Replik.am

 

image1

Ի՞նչ է ուզում Ձեր ընկերուհին Ձեզանից, բայց երբեք չի խնդրի դա։

Նա ցանկանում է, որ Դուք հպվեք նրան, երբ միասին ֆիլմ եք դիտում, ու նա չի ցանկանում, որ այն ժամանակը, որ դուք միասին եք անցկացնում, լինի պարզապես պատրվակ՝ սեքսով զբաղվելու համար։

Նա ցանկանում է, որ Դուք մատով թեթև շոյեք նրա ուսն ու ձեռքը և խաղաք նրա մազերի հետ։ Նա ուզում է իմանալ, որ նրան հպվելն արդեն ռեֆլեքս է Ձեզ մոտ, որը կոչված է հուշելու, որ քնքշանքը նրա հանդեպ բնական է։ Այդ հպումը պետք է դառնա Ձեր երկրորդ էությունը, ոչ թե լինի զուտ միջոց՝ նպատակին հասնելու համար։

Նա ցանկանում է, որ Դուք նրան զարմացնեք, բայց ոչ ինչ-որ շռայլ ժեստով, որ տեսել եք ֆիլմերում։ Նրան պետք չէ, որ Դուք սրտիկի ձևով հարյուրավոր մոմեր վառեք, հաճոյախոսություններ անեք ու սերենադներ երգեք նրա պատշգամբի տակ։

Նա ունի այնպիսի բանի կարիք, որը ռոմանտիկ կլինի երկուսիդ համար էլ ու միևնույն ժամանակ՝ հասկանալի։ Զարմացրեք նրան անկողնում մատուցված նախաճաշով կամ էլ տաք ու թարմացնող սուրճ պատրաստելով նրա համար ծանր աշխատանքային օրից հետո։

Զարմացրեք նրան սեղանի խաղերով լցված բարով, որպեսզի հետո իրար հետ գինի խմելով վերջապես պարզեք, թե Ձեզանից ով է ավելի լավ «Մոնոպոլիա» խաղում։

Ընտրեք նրա ամենասիրելի ֆիլմն ու երեկոյան կինոդիտում կազմակերպեք, անգամ եթե նա արդեն տասնյակ անգամ դիտել է այդ ֆիլմը։ Թող նա իմանա, որ Դուք ուշադիր եք անգամ նման մանր բաներում։

Նա ցանկանում է, որ Դուք ասեք, որ սիրում եք իրեն, հատկապես՝ տարօրինակ ու սպոնտան պահերի, երբ նա ամենաքիչն է սպասում դրան։ Նա ուզում է, որպեսզի Ձեր բառերը հիշեցնեն մթության մեջ ճակատի համբույր, որը գրեթե չի զգացվում, բայց բացարձակ անհրաժեշտ է։

Նա ուզում է, որ Ձեր սերը լինի հոսող ու թեթև և չլինի հիմնված զուտ «մեծ պահերի» վրա, որոնք դուք ամեն տարի անպայման նշում եք։ Իհարկե, կարելի է և պետք է կազմակերպել յուրահատուկ միջոցառումներ, բայց կան բաներ, որոնք կարող են հազար անգամ ավելի հաճելի լինել. օրինակ՝ լսել «Ես քեզ սիրում եմ» բառերը, երբ նա ամենաքիչն է սպասում դրան, որովհետև այդ պահին խալաթով է ու կոսմետիկ դիմակ է կրում։

Նա ուզում է, որ դուք Ձեր ընկերների առջև ցույց տաք, թե որքան եք սիրում իրեն։

Նա ցանկանում է, որ Դուք համբուրեք նրա այտը, կատակեք նրա հետ ու պահեք Ձեզ նույն կերպ Ձեր ընկերների ներկայությամբ էլ։

Նա չի ցանկանում բեռ զգալ իրեն, որը պարզապես քարշ են տալիս, ու որը խանգարում է զվարճանալ։ Նա լսում է, թե ինչպես կարող են այլ տղամարդիկ խոսել իրենց ընկերուհիների մասին, երբ նրանց հետ չեն, ինչպես են նրանք գանգատվում, որ իրենց հարաբերությունները ծանրաբեռնում են իրենց կյանքը։ Ու չնայած նա երբեք չի հարցնի Ձեզ այդ մասին, նա ուզում է իմանալ, որ Դուք իր մասին այդ կարծիքին չեք։

Նա ուզում է գրություն-բացիկ ստանալ ու զարմանալ նրանից, որ Դուք հիշել եք մի բանի մասին, որ նա էր մոռացել ու լսել «Ես արդեն լուծել եմ հարցը» բառերը։

Չկա ավելի լավ բան, քան իմանալ, որ ինչ-որ մեկն այնքան է խորանում քո գործերի մեջ, որ իմանա դրանց մասին ավելի լավ, քան ինքդ գիտես ու կառուցի ինչ-որ ռեալ պլաններ։ Որովհետև իսկական ռոմանտիկան, որը, ցավոք, հիմա մահանում է, հենց մտորող լինելու, ժամանակ գտնելու ու ճիշտ գործելու ունակություններում է։

Նա չի ցանկանում, որ Դուք հիշեք նրա մասին միայն երեկոյան ու այն էլ զուտ նրա համար, որ չեք ուզում մենակ քնել։ Նա չի ցանկանում լինել այն մարդը, ում մոտ Դուք գալիս եք՝ ձևացնելով, թե ինչ-որ ֆիլմ եք ուզում դիտել միասին, բայց իրականում պարզապես ուզում եք մի քանի ժամ անցկացնել նրա գրկում։ Նա ուզում է, որ Դուք վաղօրոք պլանավորեք ժամադրություններն ու հավելյալ ժամանակ ծախսեք, որպեսզի դրանք առավել յուրահատուկ դրաձնեք։

Նրան պետք չեն Ձեր փողերն ու նվերները, որոնք գնում եք դրանցով։ Նրան պետք է Ձեր ժամանակն ու Ձեր ուշադրությունը։

Աշխարհում, որտեղ ամեն ինչ շատ արագ է, նրան պետք է Ձեր համբերությունը։

Ահա թե ինչ է ուզում Ձեր ընկերուհին, թեև երբեք չի խնդրում դրա մասին։ Տվեք նրան այդ ամենը, ու արդյունքները կգերազանցեն Ձեր բոլոր ակնկալիքները։


Դեսից-դենից
 

Խորագիրը՝  Երկուսով,   Replik.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017